Արևշատ (Արարատի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևշատ (այլ կիրառումներ)
Գյուղ
Արևշատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1831 թ.
Մակերես2,2 կմ²
ԲԾՄ850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2444[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Եզդիներ
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ25
Արևշատ (Արարատի մարզ) (Հայաստան)##
Արևշատ (Արարատի մարզ) (Հայաստան)

Արևշատ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատից 12 կմ հյուսիս-արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում կոչվել է Աղբաշ, Արմալու Մեծ, Աղբաշ Ներքին։ Վերանվանվել է Արևշատ 1945 թվականից։ Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 930 մ բարձրության վրա։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -15-ից -20 °C (առավելագույնը՝ -32 °C, 2002 թվական)։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արևշատի մշտական և առկա բնակչությունը կազմել է 2444 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1831 1873 1897 1926 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 217 426 626[3] 831[3] 1915 1770 1909 2225 2444[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 560 տնտեսություն, ունի դպրոց, կապի հանգույց, մանկապարտեզ, բուժկետ, հիվանդանոց։ Խմելու ջուրը ստանում է Գառնու ջրմուղից։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 385 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են մակերեսի 60 %։ Համայնքի հողերն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 97 հա և 16 հա։ Վարելահողերը զբաղեցնում են մոտ 145 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ինչպես նաև հացահատիկ։ Կան արոտավայրեր, որոնք զբաղեցնում են մոտ 65 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Արդյունաբերության ոլորտում զարգացած է սննդի արդյունաբերությունը, ունի գինու գործարան։

Արարատ լեռը Արևշատ (Արարատի մարզ) գյուղից

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 32» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևշատ (Արարատի մարզ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 45