Արևմտյան հարթավայրային գորիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտյան հարթավայրային գորիլա
Արևմտյան հարթավայրային գորիլա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Պրիմատներ
Ընտանիք Հոմինիդներ
Ցեղ Գորիլա
Տեսակ Արևմտյան գորիլա
Լատիներեն անվանում
Gorilla gorilla gorilla
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արևմտյան հարթավայրային գորիլա[1] (լատ.՝ Gorilla gorilla gorilla), արևմտյան գորիլայի ենթատեսակ (Gorilla gorilla)։

Ապրում է լեռնային առաջնային կամ երկրորդային անտառներում և ճահճային տարածքներում։  Տարածված է Անգոլայում, Կամերունում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Կոնգոյի Հանրապետությունում, Հասարակածային Գվինեայում և Գաբոնում[2]։ Անհետացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Պահպանվում է կենդանաբանական այգիներում[3]։ Գորիլան, որը բնակվում է Բիրմինգհեմի կենդանաբանական այգում, առաջին գորիլան էր, որի վրա փորձարկվեց էլեկտրասրտագրություն։ Այս ենթատեսակին է պատկանում գիտությանը հայտնի միակ ալբինոս Փաթիլ գորիլան։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արական գան

Արևմտյան հարթավայրային գորիլան ավելի փոքր ենթատեսակ է, քան արևմտյան գետային գորիլան։ Արուների բարձրությունը 1,8 մ է, մարմնի քաշը՝ մինչև 140 կգ։ Էգերի բարձրությունը 1,5 մ է, քաշը՝ 70 կգ[4]։

Մեկ ընտանիքի խմբի բնակության տարածքը տատանվում է 3-ից մինչև18 կմ²։ Գորիլաները չեն պահպանում իրենց տարածքի սահմանները և, հետևաբար, հաճախ անցնում են այլ խմբերի տարածքներ։ Մեկ օրում կենդանիները հաղթահարում են 0,3–1,8 կմ։ Խումբը բաղկացած է մեկ գերիշխող արուից և 5-7 էգից՝ իրենց ձագերով։ Հնարավոր է նաև մի քանի ոչ գերիշխող արուների առկայություն խմբում։

Բազմանում են բավականին դանդաղ՝ 9-10 տարեկանից։ Էգը յուրաքանչյուր 5 տարին մեկ է ձագ ունենում[5]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հասարակածային Աֆրիկայում արևմտյան հարթավայրային գորիլաների թիվը գնահատվում է 100,000։ Մինչ օրս պոպուլյացիայի քանակը նվազել է մինչև 50,000։ Այնուամենայնիվ, 2006-2007 թվականներին Տելե լճի տարածքում հայտնաբերվել է ավելի քան 100,000 չգրանցված գորիլա[6]։

Դրանից հետո արևմտյան հարթավայրային գորիլաների ընդհանուր պոպուլյացիոն քանակը սկսեց գնահատվել 150,000-200,000։ Այնուամենայնիվ, նրանք խոցելի են մնում անտառահատումների և որսագողության պատճառով։

Աշխարհի կենդանաբանական այգիներում այս ենթատեսակի 550 առանձնյակ է պահվում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие» Кн. 1 = The New Encyclopedia of Mammals / под ред. Д. Макдональда. — М.: Омега, 2007. — С. 415. — 3000 экз. — ISBN 978-5-465-01346-8.
  2. Gorilla gorilla gorilla (англ.). The IUCN Red List of Threatened Species.  (Дата обращения: 7 января 2011) (Ստուգված է 7 հունվարի 2011)
  3. 3,0 3,1 Prince-Hughes, Dawn «Songs of the Gorilla Nation.». — 1987. — С. 66. — ISBN 1400050588 (անգլ.) (Ստուգված է 7 հունվարի 2011)
  4. ««Western gorilla (Gorilla gorilla)»» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  5. ««Planet Of No Apes? Experts Warn It's Close»». CBS News Online (անգլերեն). 2007 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  6. ««More than 100,000 rare gorillas found in Congo»» (անգլերեն). 2008 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]