Արևմտյան Ջերսի
Արևմտյան Ջերսի | |
---|---|
Տեսակ | վարչատարածքային միավոր |
Երկիր | ![]() |
Ձևավորում | 1674 |
![]() |
Արևմտյան Ջերսի նահանգ (անգլ.՝ Province of West Jersey), Անգլիայի գաղութ Հյուսիսային Ամերիկայում, որը գոյություն է ունեցել 1676-1702 թվականներին:
1665 թվականին Յորքի դուքսը ստացավ թագավորական կանոնադրություն գաղութի համար, որի տարածքը ներառում էր նախկին Նոր Նիդեռլանդները և այժմյան Մենի նահանգները: Պարտքերը թեթևացնելու համար Յորքի Դուքսը Դելավեր և Հուդզոն գետերի միջև ընկած գաղութային հողերը փոխանցեց Ջորջ Քարթերեթին. այդ հողերը կոչվեցին Նյու Ջերսի՝ ի պատիվ Ջերսի կղզու, որը եղել է Քարթերեթի մոր ծննդավայրը: Ապագա Նյու Ջերսի նահանգի մեկ այլ մասը վաճառվեց Յորքի դուքսի կողմից իր մտերիմ ընկոջը՝ Լորդ Ջոն Բերկլիին՝ Բարոն Ստրատթոնին: Սեփականատերերը շարունակում էին ապրել Անգլիայում, իսկ երկու մասնավոր գաղութները ղեկավարվում էին մեկ նահանգապետի կողմից:
1673 թվականին՝ անգլո-հոլանդական երրորդ պատերազմի ժամանակ, տարածաշրջանը կրկին գրավվեց հոլանդացիների կողմից, բայց 1674 թվականին այն վերադարձավ բրիտանացիների ձեռքը: Ֆինանսապես դժվարությունների հետևանքով Բերկլին իր գաղութը վաճառեց անգլիական երկու քվակերներին՝ Ջոն Ֆենվիկին և Էդվարդ Բիլլինջին: 1670-ական թվականների վերջից մոծ թվով քվակերներ բնակություն են հաստատել նաև ներկայիս Սալեմ շրջանում, ապա Բուրլինգտոնում։ Վերջինս դարձել է Արևմտյան Ջերսիի մայրաքաղաքը[1]։ 1676 թվականին Քարթերեթի և քվակերների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց գաղութների առանձին կառավարման վերաբերյալ: Այսպես հայտնվեցին Արևելյան ու Արևմտյան Ջերսի նահանգները:
Բիլլինջը հայտնվել էր ֆինանսական դժվարությունների մեջ, և Ուիլյամ Պեննի հետ բանակցությունների արդյունքում նա և Ֆենվիկը վաճառեցին իրենց իրավունքների մի մասը ուրիշներին, ինչի արդյունքում ստեղծվեց Արևելյան Ջերսիի սեփականատերերի ընկերությունը: Չնայած Բիլլինջը Արևելյան Ջերսիի պաշտոնական նահանգապետն էր, նա ինքն իր կյանքում երբեք այնտեղ չէր եղել, և գաղութը ղեկավարվում էր նրա կողմից նշանակված պատգամավորների կողմից:
1686 թվականին ստեղծվեց Նոր Անգլիայի տիրապետությունը Էդմունդ Անդրոսի գլխավորությամբ: 1688 թվականին երկու Ջերսիներն էլ Դոմինոնի կազմում ընդգրկվեցին: Շնորհիվ իրենց` Բոստոնից զգալի հեռավորության վրա գտնվելու, որտեղ Անդրոսը հաստատեց իր նստավայրը, փոխգնդապետ Ֆրենսիս Նիքոլսոնը սկսեց կառավարել այդ տարածքները Նյու Յորքից: 1688 թվականի ամռանը Անդրոսը շրջեց նախ Նյու Յորքում, ապա Ջերսիում: Ջերսի նահանգում կառավարումը բարդանում էր նրանով, որ այն հողատերերը, որոնց մագաղաթները չեղյալ էին հայտարարվել, պահպանում էին իրենց պատկանելիությունը և հայցում էին Անդրոսին՝ տանուտերի ավանդական իրավունքների մասին:
1688 թվականին Անգլիայում տեղի ունեցավ «Փառահեղ հեղափոխություն» և անգլիական գահին նստեցին Վիլհելմ III Օրանացին և Մարիա II-ը: Երբ Անգլիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին լուրերը հասան Ամերիկա, տեղի ունեցավ Բոստոնի ապստամբությունը, և Դոմինիոնի պաշտոնյաները՝ ներառյալ Էնդրոսը, Ռենդոլֆը և Դադլին ձերբակալվեցին, և նախկին գաղութներից յուրաքանչյուրում տեղական իշխանությունները վերադարձան իրենց կառավարման նախկին ձևերին:
Մինչ այդ անհանգստությունները շարունակվում էին, Բիլինջը 1687 թվականին մահացավ, և նրա իրավունքները ժառանգեց դատարանի բժիշկ Դանիել Կոքսը: Չնայած նա նույնպես պաշտոնապես նշանակվել է նահանգապետ և ներդրումներ է կատարել արտերկրյա ձեռնարկություններում (մասնավորապես, հենց նա էր, ով բացեց Նյու Ջերսիի առաջին խեցեգործական գործարանը, որը ապրանքներ արտադրեց արդյունաբերական մասշտաբով), այնուամենայնիվ նա երբեք չի մեկնել գաղութներ:
1692 թվականին Էնդրյու Հեմիլթոնը դարձավ երկու Ջերսիների նահանգապետ. իր կառավարման ընթացքում ստեղծվեց առաջին գաղութատիրական փոստային ծառայությունը: Այնուամենայնիվ, 1696 թվականին անգլիական պառլամենտը ընդունեց նավիգացիայի մասին օրենքը, որի համաձայն միայն Անգլիայի բնիկները կարող էին պետական պաշտոններ զբաղեցնել, իսկ Հեմիլթոնը, որը ծնվել է Շոտլանդիայում, հեռացվեց: Այնուամենայնիվ, նրան հաջողության հասած Երեմիա Բասեն այնքան անզոր էր, որ 1699 թվականին Հեմիլթոնը դարձյալ դարձավ երկու Ջերսիների նահանգապետ (այդ ժամանակ որոշվեց, որ Նավիգացիայի մասին օրենքը չի տարածվում Շոտլանդիայի բնիկների համար):
1690-ականների վերջին գաղութների տերերը, տեսնելով իրենց սխալ կառավարումը, կառավարությանը վաճառեցին երկու Ջերսիներում իրենց իրավունքները: 1702 թվականին Աննա թագուհին, գահ բարձրանալով, միավորեց Արևելյան ու Արևմտյան Ջերսին մեկ գաղութի մեջ և այն դարձրեց թագադրման գաղութ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Weslager, C. A. Dutch Explorers, Traders, and Settlers in the Delaware Valley, 1609–1644. (Philadelphia, University of Pennsylvania Press, 1961).
- Johnson, Amandus The Swedish Settlements on the Delaware Volume I: Their History and Relation to the Indians, Dutch and English, 1638–1664 (Philadelphia: Swedish Colonial Society. 1911)