Արևմտյան Շպիցբերգեն
|
Արևմտյան Շպիցբերգեն
նորվ.՝ Spitsbergen | ||
| Տեղագրություն | Հյուսիսային սառուցյալ օվկիանոս | |
| Երկիր | Նորվեգիա | |
| Վարչատարածքային բաժանում | «ինքնավար ֆյուլքե» | |
| Մակերես | 39044 կմ2 | |
| Ամենաբարձր կետը | 1717 մ | |
Շպիցբերգեն դեռ չունի տեղորոշման քարտեզներ.
| ||
Արևմտյան Շպիցբերգեն (նորվ.՝ Spitsbergen), կղզի Նորվեգիայի կազմում գտնվող Շպիցբերգեն (Սվալբարդ) արշիպելագում՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի միջև: Ունի 39 044 կմ² (որոշ աղբյուրներում՝ 37 673 կմ²) մակերես:
19-րդ դարի սկզբին Ռուսական կայսրությունը, Նորվեգիայի թագավորությունը և Շվեդիայի թագավորությունը կղզու վերաբերյալ ստորագրեցին առաջին համաձայնագիրը: Իսկ 1920 թվականի փետրվարի 9-ին Արևմտյան Շպիցբերգենը ամբողջ արշիպելագի հետ միասին հանձնվեց Նորվեգիային այն պայմանով, որ համաձայնագրի ստորագրմանը մասնակից բոլոր 39 երկրները իրավունք ունեն կղզին օգտագործել տնտեսական նպատակներով: Խնդիրը սրվեց, երբ կզղում հայտնաբերվեց քարածխի հանք: Ներկայումս Շպիցբերգենում տնտեսական գործունեություն են իրականացնում միայն Նորվեգիան և Ռուսաստանը:
Ռուսաստանը կղզում ունի քարածխի հանք, ռուսական նավաստիները ձկնորսությամբ են զբաղվում Շպիցբերգենի խութում, ինչն էլ Նորվեգիայի հետ հակասությունների պատճառ է հանդիսանում: Վերջինս ցանկանում է արշիպելագի նկատմամբ սահմանել միայնակ հսկողություն:[1] Ենթադրվում է, որ Շպիցբերգենի խութում կան նավթի և գազի պաշարներ:[1]
Կղզում գործում է Լոնգյիրի օդանավակայանը:
Կղզու քիչ բնակչությունը հիմնականում զբաղված է գիտության, զբոսաշրջության և հանքաարդյունաբերության ոլորտներում:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորվեգական 1194 ժամանակացույցում հանդիպում է ոմն Սվալբարդ: Սակայն հստակ հայտնի չէ, որ նա վերաբերվում է տվյալ կղզուն: Հնարավոր է, որ ոմն Սվալբարդը կապ է ունեցել Գրելանդիայի կամ Յան-Մայնի հետ:
Կղզիախումբը իր ներկա անվանումը ստացել է 1596 թվականին այն կրկին հայտնաբերած հոլանդացի Վիլեմ Բարենցը, ով և տեղանքին տվել է Շպիցբերգեն անունը: Թարգմանաբար «Շպիցբերգեն» նշանակում է «սուր լեռներ»: Ներկայումս նրա անունով է կոչվում Շպիցբերգենի ռուսական Բարենցբուրգ ավանը: Բարենցը կղզու տարածքում հայտնաբերեց մեծ քանակությամբ ծովացուլերի և կետերի, ինչից հետո կազմակերպվեցին բազմաթիվ արշավանքներ դեպի այդ վայրերը, որոնց հետևանքով կենդանատեսակները հայտնվեցին բվերացման եզրին:
1765—1766 թվականներին Միխայիլ Լոմոնոսովը Վ.Յ.Չիչագովի գլխավորությամբ կազմակերպել է 2 գիտարշավ դեպի Շպիցբերգեն:
Արևմտյան Շպիցբերգենի հյուսիսային հատվածը կոչվում է Անդրեի երկիր ի պատիվ շվեդ Անդրե Սոլոմոնի, ով 1897 թվականին փորձ է կատարել օդապարիկով հասնել Հյուսիսային բևեռ:
Համաշխարհային սերմնապահեստարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Շպիցբերգենի Լոնգիր գյուղում ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծվել է սերմնանյութերի համաշխարհային պահեստարան, որտեղ պահվում են աշխարհում գոյություն ունեցող սերմերը: Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր երկիր այնտեղից կստանա իր համար նախատեսված սերմերի չափաբաժինը:
2006 թվականի հունիսի 19-ին Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆիլանդիայի, Դանիայի, Իսլանդիայի վարչապետները մասնակցեցին պահեստարանի կառուցման հիմնարկեքի արարողությանը:
Պահեստարանը տեղակայված է գետնից 300 մետր խորության վրա՝ լքված քարածխի հանքում: Կառույցը ունի 1 մետր հաստության երկաթբետոնե պատեր, հակապայթյունային դռներ: Նյութերի պահպանվում են հատուկ սառնարաններում, որոնք աշխատում են տեղական քարածխով:
Շպիցբերգենը որպես սերմնապահեստարան ընտրվել է այն պատճառով, որ այնտեղ մշտապես ձյունապատ է և չկա տեկտոնական ակտիվություն:
