Ամֆիբիայի երկարությունը կարող է լինել մինչև 22 սմ։ Մաշկը հատիկավոր (անհարթ) է, մեջքին՝ բաց շագանակագույնից մինչև շագանակագույն և սև երանգի, որովայնը սովորաբար վառ գույն ունի (դեղին կամ նարնջագույն)։ Որոշ տեսակներ կողային հատվածներում ունեն մուգ բծեր։
Այս տեսակի բոլոր ներկայացուցիչները չափազանց թունավոր են. այս կենդանիների մաշկը կարող է արտազատել տարիխոտոկսին, որը համարժեք է տետրոդոտոքսինին։ Հատկապես թունավոր է կալիֆոռնիական տրիտոնի ձկնկիթը, որտեղ թույնի պարունակությունը կարող է հասնել մինչև 25 մկգ/գ (100 կգ ձվից հաջողվել է ստանալ 200 մգ՝ 300 մ.մ./կգ ակտիվությամբ թույն։ Բայց տրիտոնների տոքսիկությունը խիստ պասսիվ է՝ հակառակորդի մաշկածածկույթը վնասելու միջոցներ նրանք չունեն։
↑Ананьева Н. Б., Боркин Л. Я., Даревский И. С., Орлов Н. Л. Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1988. — С. 33. — 10 500 экз. — ISBN 5-200-00232-X.