Արևիկ Ծերունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևիկ Ծերունյան
Ծնվել էօգոստոսի 6, 1987(1987-08-06) (36 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  ԱՄՆ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, Մարսելի միջազգային դիզայնի և արվեստի բարձրագույն դպրոց և Թաֆթսի համալսարան
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
Թեմաներգծանկար

Արևիկ Վարդանի Ծերունյան (օգոստոսի 6, 1987(1987-08-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, արվեստագետ-էքսպերիմենտատոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևիկ Ծերունյանը ծնվել է 1987 թվականին, օգոստոսի 6-ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանը՝ ստանալով անգլերեն, իսպաներեն և մանկավարժություն մասնագիտությամբ բակալավրի աստիճան և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ ստանալով կերպարվեստի մագիստրոսի աստիճան։ Եղել է փոխանակային ծրագրի ուսանող Ֆրանսիայում՝ Մարսելի կերպարվեստի բարձրագույն դպրոցում։ Գեղարվեստի ակադեմիայում ուսանելու ընթացքում Արևիկը կենտրոնանում է նկարչության և գեղանկարչության վրա՝ մասնագիտանալով արևմտյան իմպրեսիոնիզմի և հայկական պոստիմպրեսիոնիզմի ոճերում, կոնստրուկտիվիզմի և հետխորհրդային գեղարվեստական շարժումների խառնուրդում՝ կրելով ռուսական ավանդական ակադեմիական դպրոցի ազդեցությունը։ Մագիստրատուրայի երկրորդ տարում նրան հանձնարարվել է նկարազարդել Բուլղարական հեքիաթների ժողովածուի հայերեն թարգմանությունը, որը հրատարակվել է հաջորդ տարում։

2013-2015 թվականներին սովորել է Թաֆթս համալսարանին կից Բոստոնի կերպարվեստի թանգարանի դպրոցում (Թաֆթս-ԷսԷմԷֆԷյ), որի ընթացքում Արևիկը սկսել է ուսումնասիրել այլ արտահայտչամիջոցներ՝ ստեղծելով կոլաժի, քանդակագործության և նորաձևության նոր գործեր՝ ցուցադրելով մեծածավալ ինստալյացիաներ[1]։

Մագիստրատուրան ավարտելուց հետո Արևիկը ստացել է հետավարտական դասավանդման դրամաշնորհ, որով կազմել և դասավանդել է «Գծանկարի տեխնիկայի ներածություն» առարկան։ Զուգահեռաբար աշխատել է որպես համադրողի օգնական և ցուցադրել «Կորուսյալ կայսրություն» տարածական ինստալյացիայի անհատական ցուցադրություն-շոուն Բոստոնում՝ Ամերիկայի հայկական թանգարանում։

2016 թվականին վերադառնալով Հայաստան՝ Արևիկն աշխատել է «Դանիելյան» արվեստի ստուդիայում՝ որպես մանկավարժ-դասավանդող։ 2016 թվականի դեկտեմբերի 24-25-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել Արևիկի ցուցահանդեսը «Տեռոր» խորագրով (կոլաժ, 2D և 3D ինստալյացիաներ)[2]։ 2016 թվականին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացել է Արևիկի «Կորուսյալ կայսրություն» խորագիրը կրող աշխատանքների ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին[3][4]։

2017 թվականին Արևիկին շնորհվել է O1 արտոնագիր (ԱՄՆ Պետքարտուղարության բնորոշմամբ՝ «արտակարգ ունակությունների համար»՝ աշխատելու Ամերիկայի հայկական թանգարանում՝ որպես ռեզիդենտ-նկարիչ։ Այդ ընթացքում Արևիկն իրականացրել է արվեստի մի շարք նախագծեր, այդ թվում՝ 2018 թվականի հոկտեմբերի 23-ին և 2019 թվականի ապրիլի 20-ին՝ Ամերիկայի հայկական թանգարանում անհատական «Ամպեր» ցուցահանդես-շոուն։ «Ամպերն» իրենից ներկայացնում է մուլտիմեդիա ինստալյացիա՝ բաղկացած հայկական ասեղնագործ ժանյակների վրա տեսապրոյեկցիաների և կոլաժի համադրումից։ 2017 թվականի հուլիսից Արևիկը Բոստոնում վարում է մանկապատանեկան արվեստի դպրոց։

2018 թվականի մայիսին Արևիկը կազմակերպել է անհատական ցուցադրություն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում՝ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողության մաս։ Նույն թվականի հուլիսին Արևիկը մասնակցել է «Դիմադրություն և տոկունություն» խմբային ցուցադրությանը՝ 3 այլ հայ կին արվեստագետների հետ միասին։ Բոստոնի «Գալատեա» պատկերասրահում կազմակերպված ցուցադրությունը համակարգել է Մարշա Օդաբաշյանը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mirror-Spectator, The Armenian (2016 թ․ մարտի 3). «Strange and Wonderful Dimensions at Armenian Museum Exhibit». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
  2. «Արևիկ Ծերունյան՝ «Տեռոր». վերաիմաստավորելով արժեզրկվող մարդկային կյանքը...». yelaket.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
  3. «ԿՈՐՈւՍՅԱԼ ԿԱՅՍՐՈւԹՅՈւՆ». Ճամփորդ (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
  4. «Young Armenian artist holds Genocide-themed exhibition in Boston». www.tert.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
  5. Arevik Tserunyan's THE LOST EMPIRE at the Armenian Museum of America

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]