Արևիկ Անափիոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևիկ Անափիոսյան
Ծնվել էմայիսի 19, 1986(1986-05-19) (37 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և ՀԱՀ
Մասնագիտությունքաղաքագետ և քաղաքական գործիչ

Արևիկ Անափիոսյան (մայիսի 19, 1986(1986-05-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, քաղաքագետ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևիկ Անափիոսյանը ծնվել է 1986 թվականի մայիսի 19-ին, Երևանում։ 2002-2008 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 2006 թվականին ստացել է բակալավրի, 2008 թվականին՝ մագիստրոսի կրթական աստիճան։ 2007-2008 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների դպրոցում և ստացել քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։ 2008 -2012 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ, 2010-2011 թվականներին մասնակցել է ՀՀ դիվանագիտական դպրոցի դիվանագետների դասընթացներին։ 2015 թվականին եղել է Տարտուի համալսարանի Կառավարության և քաղաքականության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող[1]։ 2020-2021 թվականներին սովորել է Հարվարդի բիզնես դպրոցում «Ընդհանուր կառավարում» մասնագիտացմամբ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին եղել է Հայաստանի զարգացման գործակալության ներդրումների վարչության ղեկավարի օգնական (կամավոր հիմունքներով), 2007-2008 թվականներին ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչությունում եղել է կամավոր, 2009-2010 թվականներին՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ՝ որպես ավագ մասնագետ, վերապատրաստման ծրագրի համակարգող, 2011 թվականից՝ Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնումի ծրագրերի համակարգող, դասախոս, 2013 թվականից՝ Key Ideas / Silicon Valley/-ում որպես բիզնես խմբագիր, վերլուծաբան, Wikistrat (Վաշինգտոն) հետազոտող-վերլուծաբան, 2013-2014 թվականներին՝ ԵՄ Կենտրոնի (Հայաստան) «ԵՄ-ի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում» ծրագրի բարձրագույն կրթության փորձագետ, 2014 թվականին՝ Շվեյցարիայի ազգային գիտության հիմնադրամի (SCOPES) ծրագրի հետազոտող, 2014 թվականից՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, 2015-2017 թվականներին՝ Եվրոպայի Խորհրդի (Հայաստան) «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի խորհրդատու-համակարգող, 2017 թվականից՝ «Հասարակագիտություն» առարկայի 11-րդ դասարանի ուսումնական նյութերի ժողովածուի մշակման և դպրոցներում փորձարկման ծրագրի հրավիրված համակարգող, միաժամանակ դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում։ 2017 թվականին եղել է Կիրառական քաղաքականության կենտրոնի (Բուլղարիա) գործադիր անդամ, ծրագրի ղեկավար։ 2018 թվականի մայիսի 21-ին նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ, 2019 թվականի հունիսի 4-ին՝ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ 2020 թվականի մայիսից աշխատում է ՄԱԿ-ի գրասենյակում, որպես Հայաստանում ՄԱԿ-ի Մշտական համակարգողի խորհրդական համագործակցության և զարգացման ֆինանսավորման ուղղությամբ։

Շուրջ 10 հրապարակումների հեղինակ՝ միջազգային հեղինակավոր պարբերականներում

Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և ռուսերեն լեզուներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արևիկ Վարդանի Անափիոսյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.