Արևելյան Ֆինլանդիայի համալսարան
![]() | |
Հապավում | UEF |
Տեսակ | հասարակական համալսարան |
Միջազգային անվանում | անգլ.՝ University of Eastern Finland |
Հիմնադրված է | 2010 |
Տիպ | Պետական |
Ռեկտոր | պրոֆեսոր Յակա Մյոնկյոնեն[fi], պրոֆեսոր Յակո Փուկհակա[fi] |
Ուսանողներ | ~ 15 հազար |
Դասախոսներ | ~ 2,8 հազար |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], YERUN?[2], FinELib?[3], European Alliance for Social Sciences and Humanities?[4], ORCID[5] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[6] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Յոենսուու, Կուոպիո, Սավոնլինա |
Կայք | uef.fi |
Error: Must specify an image in the first line. <div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">![]() Արևելյան Ֆինլանդիայի համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ | |
![]() |
Արևելյան Ֆինլանդիայի համալսարան (ֆիններեն՝ Itä-Suomen yliopisto, շվեդ.՝ Östra Finlands universitet, անգլ.՝ University of Eastern Finland, UEF), գտնվում է Ֆինլանդիայի արևելքում։ Մասնաճյուղեր ունի Յոենսուում, Կուոպիոյում (մինչև 2018 թվականը՝ Սավոնլինայում)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանը ձևավորվել է 2010 թվականի հունվարի 1-ին Կուոփիո և Յոենսու Համալսարանները միավորելու շնորհիվ։
2012 թվականի նոյեմբերին համալսարանը սկանդալի մեջ է ներքաշվում համալսարանի կողմից մի շարք բժշկական դեղորայքների բաղադրության մեջ վիտամին D-ի հետազոտություն իրականացնելու հետևանքով[7]։
2015 թվականին 7-9 միլիոն եվրոյով պետական ֆինանսավորման կրճատման հետևանքով համալսարանի տնօրինությունը վերանայում է 200 անձնակազմի կրճատման հարցը[8], որի արդյունքում 2016 թվականի մայիս-հունիս ամիսներին համալսարանի 54 աշխատակիցներ հեռացվում են աշխատանքից[8]։
Ուսուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ունի ընդամենը 4 մեծ ֆալուլտետներ՝ Փիլիսոփայության ֆակուլտետ, Բնագիտության և անտառային գործի ֆակուլտետ, Առողջության մասին գիտությունների ֆակուլտետ, Բիզնեսի և հասարակական գիտությունների ֆակուլտետ, որտեղ ուսուցանումն իրականացվում է ավելի քան 100 մասնագիտություններով։ Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի ամենաուժեղ կողմերն են անտառտնտեսության և շրջապատող միջավայրի, առողջապահության ուսումնասիրությունները, նոր տեխնոլոգիաների և նյութերի մշակումները, անգլիական բանասիրությունը։ Բացի այդ, համալսարանը առաջատար դիրքեր է զբաղեցնում Ռուսաստանի մասին գիտելիքների և որոշ ոլորտներում ուսուցիչների վերապատրաստման լայն շրջանակում։
Փիլիսոփայության ֆակուլտետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Յոենսուուի մասնաշենքում (մինչև 2018 թվականը մանկավարժական բաժինը գործում է Սավոնլինայում[9], որից հետո գրադարանի հետ ամբողջությամբ կտեղափոխվեն Յոենսուուի)։ Կազմված է մի քանի ինստիտուտներից՝
- Հումանիտար գիտությունների ինստիտուտ (անգլ.՝ School of Humanities) ֆիննական լեզվի և մշակույթի (անգլ.՝ Finnish Language and Cultural Research) և օտար լեզուների ու թարգմանությունների ուսումնասիրությունների բաժիններով (անգլ.՝ Foreign Languages and Translation Studies);
- Մանկավարժության և հոգեբանության ինստիտուտ (անգլ.՝ School of Educational Sciences and Psychology) մեծահասակների ուսուցման և կրթության (անգլ.՝ Education and Adult Education), կարիերայի պլանավորման (անգլ.՝ Career Counselling), հատուկ կրթրության (անգլ.՝ Special Education) և հոգեբանության (անգլ.՝ Psychology) բաժիններով;
- Կիրառական մանկավարժական հետազոտությունների և ուսուցիչների որակավորման բարձրացման ինստիտուտ (անգլ.՝ School of Applied Educational Science and Teacher Education)
- Աստվածաբանության ինստիտուտ (անգլ.՝ School of Theology) արևմտյան աստվածաբանության (անգլ.՝ Western Theology) և ուղղափառ աստվածաբանության (անգլ.՝ Orthodox Theology) բաժիններով։
Բացի այդ ֆակուլտետն ընդգրկում է Յոենսուուի և Սավոնլինայի տեղական հանրակրթական դպրոցներում մանկավարժական պրակտիկայի երկու հիմունքներ («Նորմաալիկոուլութ» (ֆիններեն՝ Joensuun normaalikoulu, ֆիններեն՝ Savonlinnan normaalikoulu), որտեղ իրականացվում են ուսանողների պրակտիկան և մանկավարժական հետազոտությունները։
Համբավ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին համալսարանը QS համալսարանների համաշխարհային վարկանիշում զբաղեցրեց 302-րդ հորիզոնականը[10], ինչպես նաև ըստ Times Higher Education-ի՝ ընդգրկվեց աշխարհի համալսարանների ցուցակի չորրորդ հարյուրյակի առաջին կեսում՝ եզրափակելով Եվրոպայի ամենավարկանիշային հարյուրավոր համալսարանների ցանկը[11][12]։ 2013 թվականին հեղինակավոր բրիտանական QS Quacquarelli Symonds կազմակերպության վարկանիշում համալսարանը զբաղեցրեց 291-րդը աշխարհի լավագույն համալսարանների շարքում[13]։
Միջազգային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպասվում է, որ համապատասխան համաձայնության ստորագրումից հետո, 2013 թվականից համալսարանը կրթական ծառայություններ կիրականացնի Ղազախստանում, որն իր մեծ ներառում է երկամյա մագիստրոսական ծրագիր բիոէներգիայի և տեխնոլոգիայի ոլորտներում։ Ըստ ծրագրի կուսուցանվեն 20 ղազախական ուսանողներ, իսկ ուսուցման մի մասը կանցնի Ֆինլանդիայում[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://www.yerun.eu/wp-content/uploads/2022/01/Klagenfurt-Potsdam-USN-and-Stirling-join-YERUN.pdf
- ↑ https://www.kiwi.fi/pages/viewpage.action?pageId=50169951
- ↑ EASSH Members
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ Университет Восточной Финляндии сожалеет о скандале вокруг препаратов витамина D. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 16 ноября 2012.(Ստուգված է 17 նոյեմբերի 2012)
- ↑ 8,0 8,1 В университете Восточной Финляндии уволены 54 сотрудника. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 3 июня 2016.(Ստուգված է 7 հունիսի 2016)
- ↑ Педагогический факультет в Савонлинна закрывают. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 11 апреля 2016.(Ստուգված է 3 օգոստոսի 2016)
- ↑ http://www.topuniversities.com/node/2717/ranking-details/world-university-rankings/2012 Рейтинг UEF на сайте Topuniversities.com] (անգլ.)
- ↑ Рейтинг UEF на сайте Times Higher Education (անգլ.)
- ↑ Хельсинкский университет выпал из списка 100 самых престижных университетов мира // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 15 марта 2012.(Ստուգված է 17 մարտի 2012)
- ↑ Рейтинг лучших вузов по версии QS: Хельсинкский университет на 69-м месте // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 10 сентября 2013.(Ստուգված է 28 դեկտեմբերի 2013)
- ↑ Университет Восточной Финляндии начнет экспорт образовательных услуг в Казахстан // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 28 сентября 2012.(Ստուգված է 28 սեպտեմբերի 2012)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի պաշտոնական կայք Արխիվացված 2013-03-01 Wayback Machine (ֆին.) (անգլ.) (ռուս.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան Ֆինլանդիայի համալսարան» հոդվածին։ |
|