Արևելյան Կասայ
Նահանգ | ||
---|---|---|
Արևելյան Կասայ | ||
Kasaï-Oriental | ||
Երկիր | Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | |
Համայնք | ԿԴՀ | |
Ներքին բաժանում | 5 շրջաններ | |
Նահանգապետ | Ալֆոնս Նգոյ Կասանջի | |
Մակերես | 9,545 կմ² | |
Խոսվող լեզուներ | ||
Բնակչություն | 5,475,398 մարդ (2015) | |
Խտություն | 570 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | +02:00 | |
Պաշտոնական կայք | kasaiest.cd | |
| ||
Արևելյան Կասայ (ֆր.՝ Kasaï-Oriental), նահանգ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Նահանգի վարչական կենտրոնը Մբուժի Մային է[1]։ Արևմուտքում այն սահմանակցում է Արևմտյան Կասային, հյուսիս-արևմուտքում՝ Հասարակածային նահանգին, հյուսիս-արևելքում՝ Արևելյան նահանգին, արևելքում՝ Մանիեմային և հարավում՝ Կատանգային։ Արևելյան Կասայը աշխարհի` ադամանդով ամենահարուստ երկրամասերից է։
Եղել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 11 նախկին նահանգներից մեկը։ Եղել է ԿԴՀ-ի նահանգ 1966-ից 2015 թվականը, երբ այն բաժանվեց 3 մասի, իսկ Արևելյան Կասայ անվանումը մնաց միայն նահանգի կենտրոնական մասի համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանտուի գաղթից հետո նահանգի տարածքում հաստատվեցին Լուբա ցեղի ներկայացուցիչները, որոնք XVI դարում ստեղծեցին իրենց թագավորությունը։ XIX դարի վերջում Կասայը մտավ Կոնգոյի ազատ պետության կազմի մեջ։ Կոնգոյի անկախացումից հետո նահանգում ուժգնացան անջատողական շարժումները՝ Ալբերտ Կալոնջիի գլխավորությամբ։
Քաղաքական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգը բաժանված է 5 մասի.
- Կաբեյա-Կամվանգա
- Կատանդա
- Լուպատապատա
- Միյաբի
- Չիլենգե
Լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսերենը ԿԴՀ-ի պաշտոնական լեզուն է։ Չիլուբան երկրի 4 ազգային լեզուներից է։ Կասայում մոտ 6.3 միլիոն մարդ խոսում է այս լեզվով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Democratic Republic of Congo Provinces». www.statoids.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան Կասայ» հոդվածին։ |
|