Արևելյան Խաբուր
Արտաքին տեսք
| Արևելյան Խաբուր | |
|---|---|
| Բնութագիր | |
| Ջրի ծախս | 148 ± 0,001 մ³/վ |
| Գետաբերանի տեղակայում | Տիգրիս |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Hezil Suyu? |
| Երկիր | |
Արևելյան Խաբուր (քրդ.՝ Xabûr, Ava Xabûr կամ Xabîr, թուրքերեն՝ Habur, Khabir կամ Habur Suyu (Habur Water)), գետ Թուրքիայում և Իրաքում, Տիգրիսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Կորդվաց լեռների հարավային լանջերից։ Երկարությունը մոտ 178 կմ է, ավազանը՝ 4900 կմ²։ Վերին հոսանքում տիպիկ լեռնային է, հոսում է խոր ձորով՝ առաջացնելով ջրվեժներ։ Ստորին հոսանքում՝ մոտ 15 կմ, սահմանային գետ է Թուրքիայի և Իրաքի միջև։ Սնումը ձնաանձրևային է, հորդանում է ապրիլ-մայիսին։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան Խաբուր» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 701)։ |