Արևելյան Թիմորի զինված ուժերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան Թիմորի զինված ուժերը

F-FDTL.png
Զինանշան

F-FDTL soldiers training in October 2012.jpg
Տեսակ Զինված ուժեր
Երկիր Flag of East Timor.svg Արևելյան Թիմոր
Հիմնադրված է 2001
Գլխավոր շտաբ Դիլի
Military of East Timor Վիքիպահեստում
Արևելյան Թիմորի քարտեզը
F-FDTL-ի թևնիշը
«Ֆալինտիլի» վետերանները

Արևելյան Թիմորի զինված ուժերը (պորտ.՝ Forças de Defesa de Timor Leste, տետուն լեզվով՝ Forcas Defesa Timor Lorosae, տառացի՝. «Արևելաթիմորյան պաշտպանության ուժեր», հաճախ կոչվում են նաև «F-FDTL», որտեղ առաջին F տառը նշանակում է «Ֆալինթիլ»՝ երկրի անկախության համար պայքարող «Ֆրետիլին» կուսակցության զինված թևը) — զինված ստորաբաժանումների ամբողջություն, որը պատասխանատու է Արևելյան Թիմորի պաշտպանության համար։ F-FDTL-ը ստեղծվել է 2001 թվականի փետրվարին և կազմված է երկու ոչ մեծ հետևակային գումարտակից, մի քանի ռազմածովային միավորից և մի քանի օժանդակ ստորաբաժանումներից։[1][2]

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

F-FDTL-ի հիմնական խնդիրն է՝ արտաքին ռազմական սպառնալիքներից պաշտպանել Արևելյան Թիմորը։ Այն նաև խնդիր ունի պահպանելու ներքին անվտանգությունը, ինչը կատարում է Արևելյան Թիմորի ազգային ոստիկանության՝ ԱԹԱՈ (PNTL) հետ համատեղ։ Այդ խաչաձևումը հանգեցրել է նշված երկու ուժերի միջև լարվածության, որը նաև սրվել է F-FDTL-ի շարքերում ցածր բարոյական ոգու և կարգապահության բացակայության պատճառով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև անկախությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Թիմորի զինված ուժերի կազմավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի ճգնաժամը[խմբագրել | խմբագրել կոդը]

F-FDTL-ում խնդիրներն առաջին պլան են մղվել 2006 թվականին, երբ նրա անձնակազմի գրեթե կեսը հրաժարական է տվել ընդդեմ խտրականության և ծառայության վատ պայմանների կատարված բողոքներից հետո։

Բանակաշինության պլաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

White gates with buildings behind them
Դարպասը դեպի Արևելյան Թիմորի զինված ուժերի՝ F-FDTL-ի Նիկոլաու Լոբատտոի անվան ուսումնական կենտրոն, Մետինարոյի մերձակայքում

2006 թվականի ճգնաժամին հաջորդած հրաժարականները նպաստեցին թե՛ F-FDTL-ի և թե՛ PNTL-ի ընդհանուր քայքայմանը և նույն տարվա մայիսին հարկադրեցին կառավարությանը՝ խնդրելու երկիր մտցնել օտարերկրյա խաղաղարարներ՝ անվտանգության վերականգնման համար։ F-FDTL-ը ներկայումս վերականգնվել է՝ շնորհիվ օտարերկրյա օգնության, մշակվել է այդ զինված ուժերի զարգացման երկարաժամկետ պլան։

Հրամանատարական կարգավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ-մայոր Լերե Անան Թիմորը 2012 թվականին

Արևելյան Թիմորի սահմանադրությունը սահմանում է, որ երկրի նախագահը պաշտպանական ուժերի գերագույն հրամանատարն է և իրավունք ու իշխանություն ունի նշանակելու Արևելյան Թիմորի զինված ուժերի՝ F-FDTL-ի հրամանատարին և գլխավոր շտաբի պետին։ Արևելյան Թիմորի Նախարարների խորհուրդը և Ազգային ժողովը պատասխանատու են F-FDTL-ի ֆինանսավորման և Արևելյան Թիմորի անվտանգության քաղաքականության սահմանման համար։[3] Ներկայումս Արևելյան Թիմորի Պաշտպանության և անվտանգության նախարար է հանդիսանում Ցիրիլիո Ժոզե Կրիստոբալը (պորտ.՝ Cirilo José Cristovão), իսկ Պաշտպանության պետական քարտուղարն է հանդիսանում Ժուլիո Թոմաս Պինտոն (պորտ.՝ Julio Tomas Pinto)։ Երկուսն էլ այս պաշտոններին անցնելու պաշտոնական երդմնակալությունն անցել են 2012 թվականի օգոստոսի 8-ն։[4]

Կազմակերպչական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցամաքային զորքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

F-FDTL-ի զինվորներըը ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի 2009 թվականի հոկտեմբերի 17-ի զորավարժության ժամանակ F-FDTL-ի զինվորներըը ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի 2009 թվականի հոկտեմբերի 17-ի զորավարժության ժամանակ։

Ծովուժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմածովային ուժերի զորավարժությունները Արևելյան Թիմորի ռազմածովային ուժերի զորավարժությունները՝ Ամերիկյան զինվորականների գլխավորությամբ։

Ռազմական կոչումները և ենթակարգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Թիմորի զինված ուժերի՝ F-FDTL-ի ռազմական կոչումների համակարգը և ենթակարգությունը գրեթե նույնն են, ինչ Պորտուգալիայի դասական ռազմական կոչումների համակարգը և ենթակարգությունը։ Ստորև բերված է Արևելյան Թիմորի զինված ուժերի ռազմական կոչումների համակարգը՝ աղյուսակի տեսքով։

Բանակ (ցամաքային զորքեր) Ծովուժ (ռազմածովային նավատորմ)
Սպաներ
Ռազմական սերժանտներ
Բանակային շարքայիններ՝ զինվորներ
Սպաներ
Ծովային սերժանտներ
Ծովային շարքայիններ՝ նավաստիներ
Գեներալ-մայոր Սերժանտ-մայոր Կապրալ-ենթասպա Նավապետ-տեղակալ (կապիտան-լեյտենանտ) Սերժանտ-մայոր Կապրալ
Բրիգադիր Սերժանտ-ավագ Առաջին կապրալ Առաջին տեղակալ (Առաջին լեյտենանտ) Ավագ սերժանտ Առաջին նավազ
Գնդապետ Սերժանտ-ադյուտանտ Երկրորդ կապրալ Երկրորդ տեղակալ (Երկրորդ լեյտենանտ) Սերժանտ-ադյուտանտ Երկրորդ նավազ
Փոխգնդապետ Առաջին սերժանտ Զինվոր Գարդեմարին Առաջին սերժանտ Գրումետե
Մայոր Երկրորդ սերժանտ Ասպիրանտ Երկրորդ սերժանտ
Կապիտան Ֆուրիել Առաջին ենթասերժանտ
Տեղակալ (Լեյտենանտ) Երկրորդ ֆուրիել Երկրորդ ենթասերժանտ
Ալֆերաս
Ասպիրանտ

Պաշտպանական ծախսերը և գնումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պաշտպանական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]