Արևելյան Թիմորի զինանշան
![]() | |
Մանրամասնություններ | |
---|---|
Հաստատված | 2007 |
Վահան | Զինանշանի կենտրոնում կա կորացած կարմիր եզրերով բուրգ և սև միջուկ, որը խորհրդանշում է Արևելյան Թիմորի ամենաբարձր լեռը՝ Ռամելաուն։ Սև միջուկի վերևում կա աստղ որից հինգ ճառագայթներ են արձակում։ Աստղի տակ գտնվում է կարմիր գիրքը՝ խորհրդանշելով կրթությունը, որը գտնվում է ոսկեգույն ատամնանաիվի ֆոնին, ինչը խորհրդանշում է արդյունաբերությունը։ Գրքի երկու կողմերին նկարված են գյուղատնտեսության խորհրդանիշները. ձախում՝ բրնձի կոթուն, իսկ աջում՝ եգիպտացորդնի։ Ատամնանիվի տակ գտնվում է AK-47, որի վերևում և ներքևում ոսկեգույն նետ ու աղեղ։ Վահանի ներքևում պորտուգալերեն գրված է Unidade, Acção, Progresso (Միասնություն, աշխատանք, առաջընթաց)։ |
Կարգախոս | Unidade, Acção, Progresso (Միասնություն, աշխատանք, առաջընթաց) |
Այլ տարրեր | Վահանի շուրջը պորտուգալերեն գրված է երկրի պաշտոնական անվանումը՝ «República Democrática de Timor-Leste», Իսկ ներքևում հապավումը՝ «RDTL»: |
Արևելյան Թիմորի զինանշանը Արևելյան Թիմորի ազգային նշաններից մեկն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զինանշանը ներկայացվել է 2007 թվականի հունվարի 18-ին՝ 02/2007 օրենքով։ Առաջին անգամ զինանշանը օգտագործվել է, երբ 1975 թվականի նոյեմբերի 28-ին Արևելյան Թիմորը միակողմանի հայտարարեց անկախություն։
Կարգախոսը պորտուգալերեն է՝ Unidade, Acção, Progresso (Միասնություն, աշխատանք, առաջընթաց)։
Բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զինանշանի կենտրոնում կա կորացած կարմիր եզրերով բուրգ և սև միջուկ, որը խորհրդանշում է Արևելյան Թիմորի ամենաբարձր լեռը՝ Ռամելաուն։ Սև միջուկի վերևում կա աստղ որից հինգ ճառագայթներ են արձակում։ Աստղի տակ գտնվում է կարմիր գիրքը՝ խորհրդանշելով կրթությունը, որը գտնվում է ոսկեգույն ատամնանաիվի ֆոնին, ինչը խորհրդանշում է արդյունաբերությունը։ Գրքի երկու կողմերին նկարված են գյուղատնտեսության խորհրդանիշները. ձախում՝ բրնձի կոթուն, իսկ աջում՝ եգիպտացորդնի։ Ատամնանիվի տակ գտնվում է AK-47, որի վերևում և ներքևում ոսկեգույն նետ ու աղեղ։
Վահանի շուրջը պորտուգալերեն գրված է երկրի պաշտոնական անվանումը՝ «República Democrática de Timor-Leste», Իսկ ներքևում հապավումը՝ «RDTL»:
Նախկին զինանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևելյան Թիմորի զինանշանը որպես Պորտուգալիայի գաղութ (8 մայիսի, 1935 – 11 հունիս, 1951)[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «East Timor: flag proposal of 1967»։ fotw.info։ Վերցված է 2018-10-03