Արևելաասիական բուդդիզմ


Արևելաասիական բուդդիզմ կամ Արևելաասիական մահայանա, հավաքական տերմին՝ վերագրվող մահայանա դպրոցներին և չինական բուդդայական եկեղեցական երգերին՝ ձևավորված Արևելյան Ասիայում։ Այն ներառում է չինական բուդդայականության, ճապոնական բուդդայականության, վիետնամական բուդդայականության, կորեական բուդդայականության տարբեր տարրեր[1][2]։ Այս չորս մշակութային շրջաններում գլխավոր կրոն լինելուց բացի այն նաև կարևոր կրոն է Սինգապուրում և Մալազիայում։ Արևելաասիական բուդդիստեները ամենամեծ թիվն են կազմում բուդդայական աշխարհում՝ բուդդայականների կեսից ավելին են[3][4]։
Բուդդայականության արևելաասիական ձևերը բոլորը ծագում են չինական բուդդայական դպրոցներից, որոնք ձևավորվել են Հան դինաստիայի (երբ բուդդիզմը առաջին անգամ ներմուծվեց Կենտրոնական Ասիա) և Սոնգ դինաստիայի ժամանակ, և հետևաբար նրանք իրենց վրա կրել են չինական մշակույթի և փիլիսոփայության ազդեցությունը[5]։
Ամենաազդեցիկ ավանդաճյուղերից են Չան կամ Զեն բուդդիզմը, Մաքուր երկրի բուդդիզմը, Հուայան, Թայանթայը և չինական էզոթերիկ բուդդիզմը։ Այս դպրոցները նորովի մշակեցին բուդդայական տեքստերի ասիական մեկնաբանությունները և կենտրոնացան մահայանա սուտրաների ուսումնասիրության վրա։ Ըստ Փոլ Ուվիլիամսի սուտրաների ուսումնասիրման այս շեշտադրումը հակադրվում է տիբեթյան բուդդայական հայացքներին, որոնք դիտում են սուտրաները չափազանց բարդ ձևեր, եթե նրանց փիլիսոփայական տրակտատներով չուսումնասիրենք (շաստրաներ)[6]։
Չինական եկեղեցական երգերի տեքստերը սկսեցին թարգմանել երկրորդ դարում և այդ ժողովածուն սկսեց զարգանալ հազար տարվա ընթացքում։ Առաջին փայտագիրը տպագրվեց 983 թվականին։ Ժամանակակից ստանդարտ հրատարկությունը Թայշոթրիփիթական է՝ արտադրված Ճապոնիայում 1924 և 1932 թվականներին[7]։
Բացի հոգևոր սուրբ երգեր ընդգրկելուց արևելաասիական բուդդիզմը նաև վերափոխել է արևելաասիական արժեքները և պրակտիկան, որոնք նշանակալից տեղ չունեին հնդկական բուդդայականության մեջ, օրինակ չինական նախնյաց պաշտամունքը և որդիական պաշտամունքը[8]։
Արևելաասիական բուդդիստ վանականները սովորաբար հետևում են վանական կանոնակարգին՝ հայտնի որպես Դարմագուպտակա Վինայա[9]։ Գլխավոր բացառություն են կազմում ճապոնական բուդդայականության դպրոցները, որտեղ բուդդայական հոգևորականները երբեմն ամուսնանում են առանց հետևելու Վինայայի ավանդական կանոնակարգին։
Այն զարգացել է Մեիջի ռեստավրացիայի ժամանակ, երբ համազգային շարժումը բուդդայականության դեմ հարկադրեց որոշ բուդդիստական աղանդներին փոխել իրենց գործունեությունը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Buddhist World, The Buddhist World: Buddhism in East Asia - China, Japan, and Korea.
- ↑ Charles Orzech (2004), Esoteric Buddhism and the Tantras in East Asia. Brill Academic Publishers, pp. 3-4.
- ↑ Pew Research Center, Global Religious Landscape: Buddhists.
- ↑ Johnson, Todd M.; Grim, Brian J. (2013). The World's Religions in Figures: An Introduction to International Religious Demography (PDF). Hoboken, NJ: Wiley-Blackwell. էջ 34. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Gethin, Rupert, The Foundations of Buddhism, OUP Oxford, 1998, p. 257.
- ↑ Williams, pAUL, Mahayana Buddhism: The Doctrinal Foundations, Taylor & Francis, 2008, P. 129.
- ↑ Gethin, Rupert, The Foundations of Buddhism, OUP Oxford, 1998, p. 258.
- ↑ Harvey, Peter, An Introduction to Buddhism, Second Edition: Teachings, History and Practices (Introduction to Religion) 2nd Edition, p. 212.
- ↑ Gethin, Rupert, The Foundations of Buddhism, OUP Oxford, 1998, p. 260
- ↑ Jaffe, Richard (1998). "Meiji Religious Policy, Soto Zen and the Clerical Marriage Problem". Japanese Journal of Religious Studies. 24 (1–2): 46. Archived from the original on November 19, 2014.