Արևելաամերիկյան կատվաձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելաամերիկյան կատվաձուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կռճիկային ձկներ
Վերնակարգ Կատվաձկներ
Լատիներեն անվանում
Rhinoptera bonasus
Հատուկ պահպանություն
Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 563992
NCBI 117893
EOL 4655330

Արևելաամերիկյան կատվաձուկ (լատ՝ Rhinoptera bonasus), սրապոչ կատվաձկան տեսակ, որը հանդիպում է Ատլանտյան օվկիանոսի արևելյան և Կարիբյան ավազանի մեծ մասում, Նոր Անգլիայից, Միացյալ Նահանգներից մինչև հարավային Բրազիլիա ընկած տարածքում (Ատլանտյան օվկիանոսի արևելյան պոպուլյացիաներն այժմ ընդհանուր առմամբ համարվում են առանձին տեսակ՝ Միջերկրածովյան կատվաձկներ (R. marginata)): Արու առանձնյակները հաճախ ունենում են 15-30 սմ լայնություն (թևերի բացվածք), իսկ էգերը կարող են ունենալ մոտ 90 սմ լայնություն։ Այնուամենայնիվ, եղել են գրանցված դեպքեր, երբ այս տեսակի կատվաձկները ունեցել են մինչև 2 մ լայնություն։ Չափերի նմանատիպ տարբերությունները կախված են աշխարհագրական տիրույթից։ Էգ առանձնայկները սովորաբար ավելի մեծ են, քան արուները, ինչը թույլ է տալիս ավելի մեծ սերունդ ունենալ։ Այս կատվաձկները պատկանում են նաև Myliobatiformes (պոչի վրա խայթ ունեցող) կարգին, ինչպես՝ կալիֆորնիական (չղջիկ կատվաձուկ), մանտա և արծիվ կատվաձկները[1]։

2019 թվականին այս տեսակը ներառվել է Կարմիր գրքի խոցելի կենդանիների ցուցակում[2]։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատվաձուկը իր անվանումը ստացել է հին հունարեն՝ քիթ (rhinos) և թև (pteron) բառերից։ Bonasus տեսակի կատվաձկան անունը նույնպես գալիս է հին հունարենից և նշանակում է բիզոն (քանի որ այս տեսակի քիթը շատ նման է բիզոնի կամ կովի քթին)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ծնված ժամանակ այս կատվաձկան լայնությունը 28-46 սմ է։ Հասուն առանձնյակը կարող է ունենալ մինչև 1,1 մ լայնություն և կշռել 23 կգ կամ ավելի։ Կան որոշ հակասություններ այն չափերի շուրջ, որոնց կարող է հասնել հասուն արևելաամերիկյան կատվաձուկը։ Արձանագրվել է 2,1 մ լայնություն ունեցող կատվաձուկ[3]։ Լողափի այցելուները հաճախ այս կատվաձկներին շփոթում են շնաձկան հետ։ Դա պայմանավորված է կատվաձկան՝ ջրից դուրս ցցված լողակի ծայրով, որը հաճախ նմանեցնում են շնաձկան մեջքի լողակին[1]։

Արևելաամերիկյան կատվաձուկը սովորաբար ունի շագանակագույն մեջք և սպիտակավուն կամ դեղնավուն փոր։ Թեև գունավորումը առանձնահատուկ չէ, ուրվագիծը հեշտ ճանաչելի է։ Այս տեսակը ունի լայն գլուխ՝ իրարից հեռու գտնվող աչքեր, իսկ ենթաստրալային լողակի վրա՝ մի քանի տարբերվող շեղբեր։ Ունի նաև այնպիսի ատամնային կառուցվածք, որի միջոցով կարող է կոտրել և մանրացնել խեցեմորթների և ոստրեների պատյանները։ Երբ արևելաամերիկյան կատվաձկանը վտանգ է սպառնում, նա կարող է օգտագործել իր պոչի հիմքում գտնվող փուշը, որպեսզի պաշտպանվի վտանգից[4]։

Արևելաամերիկյան կատվաձուկը ունի իր մարմնին կպած թունավոր փուշ, որի կողային եզրերը երեսպատված են ատամիկներով, և պատված է թույլ թույնով, որն էլ առաջացնում է մեղվի խայթոցի ախտանիշներ[3]։

Վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդակարգ և սնուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելաամերիկյան կատվաձուկը սնվում է կակղամորթերով, ոստրեներով, կոշտ կակղամորթերով, խեցգետիններով, օմարներով[5] և այլ անողնաշարավորներով, ինչպես նաև ողնաշարավոր ձկներով[5]։ Այն օգտագործում է իր առջևի մասի երկու ձևափոխված լողակները և առաջացնում է ներքաշում, ինչը թույլ է տալիս նրան սնունդը հասցնել բերանին, որից հետո՝ արդեն բերանում, մանրացնում է ուտելիքը իր ատամնային համակարգի միջոցով։ Այս կատվաձկները սովորաբար լողում են խմբերով, ինչը թույլ է տալիս նրանց օգտագործել իրենց թևերի համաժամանակյա շարժումները, խառնել նստվածքը և բացահայտել դրա տակ թաքնված կակղամորթերին ու ոստրեներին[փա՞ստ]:

Արևելաամերիկյան կատվաձկները նախընտրում են սնվել կա՛մ վաղ առավոտյան, կա՛մ ուշ կեսօրին, երբ ալիքները հանգիստ են, և տեսանելիությունն ավելի բարձր է, քան ցերեկը։ Այս կատվաձկներն ունեն իրենց սննդակարգին (ստորջրյա երկփեղկ փափկամարմիններ, խեցգետնակերպեր և բազմախոզան որդեր) համապատասխան ծնոտ։ Նրանց ծնոտները չափազանց ամուր են և ունեն ցեմենտի կարծրությամբ ատամներ, ինչը թույլ է տալիս մանրացնել կոշտ պատյանները։ Արևելաամերիկյան կատվաձկների կերակրման սովորույթները մտահոգությունների տեղիք են տալիս, քանի որ նրանք ոչնչացնում են ոստրեների պատյանները, որոնք արդեն իսկ ոչնչացվում են մարդու կողմից առաջացրած աղտոտվածության պատճառով։ Կատվաձկների կողմից մեծ ոստրեների պատյանների ոչնչացումը ավելի է վտանգի ենթարկում դրանց հետագա գոյությունը[6]։

Գիշատիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելաամերիկյան կատվաձուկը բավականին բարձր դիրք է զբաղեցնում սննդի շղթայում և արդյունքում կարող է որս հանդիսանալ որոշ գիշատիչների համար։ Այդ գիշատիչներն են. կոբիան, մուրճգլուխ շնաձկները և մարդիկ, ովքեր սիրում են ձուկ որսալ[7][8]։

Վերարտադրություն և կյանքի տևողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական հասունացումը և՛ արական, և՛ իգական առանձնյակների մոտ տեղի է ունենում 4-5 տարեկանում։ Մեքսիկական ծոցում էգերն ապրում են մինչև 18 տարի, իսկ արուները՝ մինչև 16 տարի[9]։

Արևելաամերիկյան կատվաձկները բազմանում են ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Եվ ծանծաղ ջրերում են հավաքվում տարբեր տարիքի և սեռի կատվաձկների մեծ խումբ։ Էգ առանձնյակը լողում է իր լողակների եզրերը ջրից դուրս ցցած, իսկ արուն հետևում է նրան՝ փորձելով բռնել լողակները զուգավորվելու համար[4]։

Սաղմը աճում է մոր ներսում՝ մարմնի վրա ծալած թևերով։ Սկզբում սաղմը սնվում է ձվի դեղնուցով, թեև զարգացման ընթացքում մոր արգանդի նյութերն են սկսում սնուցել նրան։ Հղիության տևողությունը վիճելի է, բայց ենթադրվում է, որ այն տևում է 11-12 ամիս, բայց անկայուն է։ Ամբողջական ժամկետում սերունդները կենդանի են ծնվում՝ դուրս են գալից պոչի կողմից։

Միգրացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելաամերիկյան կատվաձկները լողում են Մեքսիկական ծոցի ծանծաղուտներում

Արևելաամերիկյան կատվաձկները հաճախ հեռանում են Մեքսիկական ծոցից դեպի Տրինիդադ, Վենեսուելա և Բրազիլիա[3]։ Ատլանտյան միգրացիայի օրինաչափությունը բաղկացած է արևելաամերիկյան կատվաձկներից, որոնք շարժվում են դեպի հյուսիս գարնան վերջին և դեպի հարավ՝ ուշ աշնանը[փա՞ստ]:

Միգրացիայի պատճառ կարող է լինել ջրի ջերմաստիճանը կամ արևի տեղաշարժը, ինչն էլ բացատրում է սեզոնային միգրացիան։ Հարավային միգրացիայի պատճառը կարող է լինել արևի տեղաշարժը, իսկ հյուսիսային միգրացիայի դեպքում՝ ջրի ջերմաստիճանի փոփոխությունը[փա՞ստ]:

Հայտնի չէ, արդյոք նրանց միգրացիոն վարքագիծը պայմանավորված է կերակրման, թե նախածննդյան զուգավորման ակտիվությամբ[4]։

Արևելաամերիկյան կատվաձկներին կարելի է հանդիպել նաև այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Մերիլենդը և Վիրջինիան։ Կարելի է տեսնել, թե ինչպես են գաղթում և խմբավորվում, քանի որ հազվադեպ չէ, որ նրանք լողում են ծանծաղ ջրերում, չնայած հիմնականում սնվում են ջրի հատակին։ Այս խմբերին միգրացիայի ժամանակ կարելի է տեսնել և հետևել ինքնաթիռով, քանի որ հեշտ է նրանց հետևել երկնքից։ Բայց, չնայած միգրացիոն օրինաչափություններին կարելի է հետևել, միգրացիայի ճշգրիտ պատճառը ներկայումս անհայտ է[10]։

Արևելաամերիկյան կատվաձկները վերջերս նկատվել են Ատլանտյան օվկիանոսի միջին Բերմուդյան կղզու ներքին ջրերում[11]։

Արևելաամերիկյան կատվաձկան ատամները

Բնակավայր և տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելաամերիկյան կատվաձկներին կարելի է հանդիպել Հարավային Նոր Անգլիայից մինչև Միացյալ Նահանգների Հյուսիսային Ֆլորիդա նահանգը ընկած տարածքում, ինչպես նաև Մեքսիկական ծոցում, Տրինիդադում, Վենեսուելայում և Բրազիլիայում[փա՞ստ]:

Արևելաամերիկյան կատվաձկները ապրում են աղի և ծովային ջրերում և կարող են գտնվել մինչև 22 մ խորության վրա։ Նրանք սոցիալական արարածներ են և անցնում են չափազանց երկար հեռավորություններ, ինչը հաճախ անում են խմբերով[2]։

Պահպանության կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելաամերիկյան կատվաձկները ներկայումս ներառված են Կարմիր գրքի խոցելի կենդանիների ցանկում, և դրա հիմնական պատճառը Կարիբյան ծովում դրանց չափից ավելի որսն է։ Այն ավելի քիչ է վտանգված Մեքսիկական ծոցում և Հյուսիսային Ամերիկայի Ատլանտյան ափերի երկայնքում, բայց ընդհանուր առմամբ տեսակը 43 տարվա ընթացքում պոպուլյացիայի զգալի և կտրուկ անկում է ապրել՝ 30-49%:

Մերիլենդ նահանգում արգելվել են արևելաամերիկյան կատվաձկներ որսալու մրցույթները[2]։

Մարդկանց հետ առնչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց համար հանդիսացող վտանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատվաձկները, ներառյալ արևելաամերիկյան կատվաձկները, կարող են մարդկանց համար ցածր կամ չափավոր վտանգ ներկայացնել։ Կատվաձկները կարող են մտրակի պես հարվածել իրենց պոչով, երբ ինչ-որ վտանգի սպառնալիք զգան։ Այդ դեպքում կարող են նաև իրենց փուշը որպես զենք օգտագործել՝ ագրեսորին խայթելու համար։ Արևելաամերիկյան կատվաձկան խայթոցը կարող է առաջացնել շատ ցավոտ վերք, և խայթելուց հետո կարևոր է ստանալ բժշկական օգնություն։ Թեև խայթոցը սովորաբար մահացու չէ, բայց կարող է մահացու լինել, եթե խայթի որովայնի հատվածում[12]։ Վտանգ կարող է ներկայացնել նաև ծովային կենդանու սխալ պատրաստված միսը ուտելը։ Կատվաձկան՝ բակտերիայով վարակված միս ուտելով կարելի է ձեռք բերել Շիգելլոզ, կարող է առաջացնել դիզենթերիա։ Ախտանիշները կարող են ներառել փորլուծություն, ցավ, ջերմություն և հնարավոր ջրազրկում[6]։

Ձկնորսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատվաձկների պատճառով ոստրեների ոչնչացումը, ինչպես նաև դրանց գերբնակեցումը որոշակի տարածքներում, կանխելու լուծումներից մեկը կատվաձկների առևտրային ձկնորսության թույլտվությունն է։ Այնուամենայնիվ, քանի որ դրանց որսալու միջոցները դժվար և թանկ են ձեռք բերվում, իսկ կատվաձկան միսը շատ քիչ պահանջարկ ունի, այս լուծումը, ամենայն հավանականության, չափազանց թանկ և շատ քիչ շահութաբեր կլինի, որպեսզի արժանանա առևտրային ձկնորսի ուշադրությանը։ Արևելաամերիկյան կատվաձկներին, սակայն, հաճախ բռնում են մարդիկ, որոնց համար ձկնորսությունը պարզապես հոբբի է[6]։ 43 տարվա ընթացքում Կարիբյան ավազանում և Վենեսուելայի ափերի երկայնքով կատվաձկները պոպուլյացիայի զգալի և կտրուկ անկում են ապրել՝ 49%[2]:

Ակվարիումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելաամերիկյան կատվաձկներ կարելի է հանդիպել աշխարհի բազմաթիվ հանրային ակվարիումներում, որոնք հաճախ ցուցադրվում են հատուկ փոքրիկ և քիչ խորությամբ տարածքներում, որտեղ այցելուները կարող են ձեռք տալ լողացող ձկներին։ Այդ դեպքում թունավոր փշերը հաճախ հեռացնում են (դրանք, ի վերջո, նորից աճում են, մարդու եղունգների նման), որպեսզի կատվաձկները ավելի անվտանգ լինեն։

Ներքոնշյալ ակվարիումներն ու կենդանաբանական այգիները հայտնի են, իրենց նմանատիպ ակվարիումներով, որոնցում լողում են արևելաամերիկյան կատվաձկները (միայնակ կամ այլ ձկների հետ).

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արկածային ակվարիում» Նյու Ջերսիի նահանգի Քեմդեն շրջանում[13]
  • «Ալբուկերկե ակվարիում» Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում
  • «Օդուբոն ակվարիում» Լուիզիանա նահանգի Նյու Օռլեան քաղաքում[14]
  • «Արիզոնա-Սոնորա անապատի թանգարան» Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում[15]
  • «Ատլանտիկ Սիթի ակվարիում» Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթիում[16]
  • «Խաղաղ օվկիանոսի ակվարիում» Կալիֆորնիա նահանգի Լոնգ Բիչ քաղաքում
  • «Թիթեռների տուն և ակվարիում» Հարավային Դակոտա նահանգի Սու Ֆոլս քաղքում
  • «Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիա» Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում
  • «Մանկական ակվարիում» Տեխաս նահանգի Դալաս քաղաքի «Fair Park»-ում
  • «Քլիրուոթեր ծովային ակվարիում» Ֆլորիդա նահանգի Քլիրուոթեր քաղաքում
  • «Կոլումբոսի կենդանաբանական այգին և ակվարիում» Օհայո նահանգի Փաուել քաղաքում
  • «Կենտրոնական ակվարիում Դենվեր» Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում[17]
  • «Ֆլորիդայի ակվարիում» Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում
  • «Ֆրեզնո չաֆֆի կենդանաբանական այգի» Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում
  • «Ջորջիա ակվարիում» Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում[18]
  • «Պարսից ծոցի ծովային այգի» Ֆլորիդա նահանգի Պանամա Սիթի Բիչում
  • «Հենրի Դորլի կենդանաբանական այգի» Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում[19][20]
  • «Ինդիանապոլիսի կենդանաբանական այգի» Ինդիանա նահանգի Ինդիանապոլիսում
  • «Ջեքսոնվիլի կենդանաբանական այգի» Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում
  • «Կանզաս Սիթիի կենդանաբանական այգի» Միսսուրի նահանգի Կանզաս Սիթիում
  • «Կենդանի ափեր ակվարիում» Նյու Հեմփշիր նահանգի Գլենում
  • «Լոնգ Այլենդի ակվարիում և ցուցահանդեսային կենտրոն» Նյու Յորքի Ռիվերհեդում
  • «Լոուրի պարկի կենդանաբանական այգի» Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում
  • «Ծովային գիտության կենտրոն» Ֆլորիդա նահանգի Պոնս Ինլեթ շրջանում
  • «Ծովային ակվարիում» Կոնեկտիկուտ նահանգի Նորուոլկ քաղաքում
  • «Մեմֆիսի կենդանաբանական այգի և ակվարիում» Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում
  • «Միսիսիպի ակվարիում» Միսիսիպի նահանգի Գալֆպորտ քաղաքում
  • «Միստիկ ակվարիում» Կոնեկտիկուտ նահանգի Միստիկ գյուղում
  • «Միսիսիպի գետի ազգային թանգարան և ակվարիում» Այովա նահանգի Դուբյուք շրջանում
  • «Նյու Անգլիա ակվարիում» Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում
  • «Նյու Յորքի ակվարիում» Նյու Յորք քաղաքի Բրուքլին բնակավայրում
  • «Նյուպորտ ակվարիում» Կենտուկի նահանգի Նյուպորտ քաղաքում
  • «Հյուսիսային Կարոլինայի ակվարիում Փայն Նոլլ շորս» Հյուսիսային Կարոլինայի Էմերալդ-Այլ քաղաքում
  • «Օվկիանոսի արկածներ» Միսիսիպի նահանգի Գալֆպորտ քաղաքում
  • «Օդիսի ակվարիում» Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքում
  • «Օկլահոմա Սիթի կենդանաբանական այգի և բուսաբանական այգի» Օկլահոմա նահանգի Օկլահոմա Սիթիում
  • «Ֆինիքս կենդանաբանական այգի» Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում
  • «Ջայլամների ռանչո Ռուստեր Կոգբերն» Արիզոնա նահանգի Պիկաչո տարածքում[21]
  • «Ռիփլիի ակվարիում Միրթլ Բիչում» Հարավային Կարոլինա նահանգի Միրտլ Բիչ քաղաքում[22]
  • «Սմոկիսի Ռիփլի ակվարիում» Թենեսի նահանգի Գաթլինբուրգ քաղաքում
  • «Սենթ Լուիսի կենդանաբանական այգի» Միսսուրի նահանգի Սենտ Լուիս շրջանում[23]
  • «Սան Անտոնիո ակվարիում» Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում[24]
  • «Ծովային աշխարֆ Օռլանդո» Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում
  • «Շեդդ ակվարիում» Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում
  • «Շրիվպորտ ակվարիում» Լուիզիանա նահանգի Շրիվպորտ քաղաքում
  • «Թենեսի ակվարիում» Թենեսի նահանգի Չաթանուգա քաղաքում
  • «Տեքսաս նահանգի ակվարիում» Տեխաս նահանգի Կորպուս Քրիստի քաղաքում[25]
  • «Թոլեդոյի կենդանաբանական այգի» Օհայո նահանգի Թոլեդո քաղաքում
  • «Տրոպիկանա դաշտ» Ֆլորիդա նահանգի Սենթ Պետերբուրգ քաղաքում[26]
  • «Կրիայի պատյան կենդանաբանական այգի» Նյու Ջերսիում[27]
  • «Վայրի բնության թանգարանի և ակվարիումի հրաշալիքները» Միսսուրի նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում
  • «Վիա ակվարիումի» Նյու Յորքի Ռոտերդամում
  • «Վիրջինիա ակվարիում» Վիրջինիա նահանգի Վիրջինիա Բիչ քաղաքում
  • «Գրինսբորո գիտական կենտրոն» Հյուսիսային Կարոլինա նահանգի Գրինսբորո քաղաքում

Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Cownose Ray Facts». Saint Louis Zoo. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Կաղապար:Cite iucn
  3. 3,0 3,1 3,2 Ball, Michael (2012 թ․ հուլիսի 16). «Commercial Fishery Species Guide» (PDF). NOAA Fisheries Service Apex Predator Program. NOAA. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 Kittle, Kimberly. «University of Florida». Rhinoptera bonasus. Florida museum of Natural History. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին.
  5. 5,0 5,1 https://sta.uwi.edu/fst/lifesciences/sites/default/files/lifesciences/documents/ogatt/Rhinoptera_bonasus%20-%20American%20Cownose%20Ray.pdf
  6. 6,0 6,1 6,2 «Rhinoptera bonasus». Florida Museum. 2017 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. «Cownose Ray | Chesapeake Bay Program». www.chesapeakebay.net (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  8. «Cownose Rays in the Chesapeake Bay: What do we know?» (PDF). Chesapeake Bay Program. 2015 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  9. Puglisi, Melany P. (2008 թ․ օգոստոսի 1). «Smithsonian Marine Station at Fort Pierce». Rhinopera bonasus. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին.
  10. Smith, Joseph W.; Merriner, John V. (1987). «Age and growth, movements and distribution of the cownose ray, Rhinoptera bonasus, in Chesapeake Bay». Estuaries. 10 (2): 153–164. doi:10.2307/1352180. JSTOR 1352180. S2CID 84445210.
  11. «New Addition To Bermuda's Marine Wildlife». Bernews. 2021 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
  12. «Stingray». Encyclopaedia Britannica. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
  13. «Adventure Aquarium - Camden, NJ». www.adventureaquarium.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  14. «Stingray Touchpool | Aquarium Exhibits | Explore Aquarium». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  15. «Stingray Touch - Arizona-Sonora Desert Museum». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  16. «Cownose Ray - Atlantic City Aquarium». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  17. «Downtown Aquarium Denver Visitor Info». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  18. «SeaTrek Helmet Diving at OdySea Aquarium». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  19. «Stingray Beach». www.omahazoo.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  20. writer, Carol Bicak / World-Herald staff. «You can touch a stingray at new exhibit at Omaha's Henry Doorly Zoo & Aquarium». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  21. «Petting Zoo -Rooster Cogburn Ostrich Ranch». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  22. «Touch a ray at friendship flats». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  23. «Stingrays at Caribbean Cove presented by SSM Health». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  24. «The San Antonio Aquarium». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  25. «Texas State Aquarium». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  26. «Cownose Sting Ray». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.
  27. «Animals A-Z». Turtle Back Zoo. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  28. «Quebec Aquarium». Quebec Aquarium. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  29. «Ray Bay - Ripley's Aquarium of Canada». Ripley's Aquarium of Canada. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  30. «Vancouver Aquarium - Discover Rays». www.vanaqua.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  31. «Stingray Beach - Assiniboine Park Zoo». Assiniboine Park Zoo. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.