Արևաշատի ջրհան կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևաշատի ջրհան կայան
Տեսակpumping station?
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԱրմավիրի մարզ

Արևաշատի ջրհան կայան, գտնվում է ՀՀ Արմավիրի մարզում և խոշորագույնն է Հայաստանի ջրհան կայաններից։ Մեծամոր գետի ջրերը ջրանցքով (մոտ 17 կմ երկարությամբ) բերվում են Արևաշատ (Էջմիածնի շրջան) գյուղի մոտ, ապա ջրհան կայանով վեր բարձրացվում՝ Հրազդան գետից սկիզբ առնող մի քանի ջրանցքներ լրացուցիչ կերպով սնելու համար։

Կայանի կառուցումից հետո տարեկան 50 մլն․ մ³-ով կրճատվեց Սևանա լճի ջրի ծախսը։ Ապահովում է Էջմիածնի շրջանի 13 000 հա հողատարածությունների ոռոգումը։ Կայանը ջուրը բարձրացնում է նախ առաջին աստիճանի վրա՝ Էջմիածնի և Փարաքարի ջրանցքները սնելու, ապա երկրորդ աստիճանի վրա՝ Ստորին Հրազդանի ջրանցքը սնելու համար։

Առաջին աստիճանի բարձրությունը 54 մ է, երկրորդինը՝ 62 մ, խողովակաշարի երկարությունը համապատասխանաբար՝ 6,7 և 3, 3 կմ, իսկ Արևաշատի ջրհան կայանի գլխամասը բարձրացվող ջրի քանակը վայրկյանում՝ 6,4 և 4 մ³։ Կայանի ընդհանուր հզորությունը 10,2 հզ․ կվտ է։ Շահագործման է հանձնվել 1967 թվականին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 144 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 27