Արևային սյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևային սյուն Իստրայում, Մոսկվայի մարզ
Արևային սյուն Արևմտյան Վիրջինիայում
Արևային սյուն Լիպեցկի շրջանում, Ռուսաստանի Դաշնություն
Սյուներ Ալյասկայի համալսարանի վերևում, Ֆերբանկս

Լուսային (կամ արևային) սյունը հալոյի ամենահաճախ հանդիպող տեսակներից է։ Այն Մթնոլորտային երևույթ է, օպտիկական էֆեկտ, որն իրենից ներկայացնում է լույսի ուղղահայաց շերտաձող, ձգված Արևից՝ իր մայրամուտի կամ լուսաբացի ժամանակ։ Երևույթը առաջանում է տափակ կամ սյունաձև վեցանկյուն բյուրեղների համարյա հորիզոնական, զուգահեռ հարթ մակերևույթներով[1]։ Օդում կախված հարթ բյուրեղներն առաջացնում են արևային սյուներ, եթե արևը գտնվում է հորիզոնի նկատմամբ 6 աստիճան բարձրության վրա, կամ էլ նրանից հետո և սյունանման, եթե արևը հորիզոնի նկատմամբ գտնվում է 20 աստիճան բարձրության վրա։ Բյուրեղները ձգտում են օդում ընկնելուց զբաղեցնել հորիզոնական դիրք, իսկ արևային սյան տեսքը կախված է դրանց փոխադարձ դիրքից։ Լուսային սյունն առաջանում է, երբ արևային լույսը արտացոլում է ամենափոքր սառցե բյուրեղների մակերևույթից, որոնք իրենցից ներկայացնում են օդում կախված վեցանկյունաձև հատված սառցե թիթեղներ կամ ձողեր։ Այդպիսի բյուրեղները ձևավորվում են բարձր փետրավոր, ավելի հաճախ փետրաշերտավոր ամպերում։ Ցածր ջերմաստիճանային պայմաններում, նման բյուրեղները կարող են առաջանալ նաև մթնոլորտի ավելի ցածր շերտերում, այդ պատճառով, լուսային սյուներն ավելի հաճախ հանդիպում են տարվա ցուրտ եղանակին։ Լուսային սյան կազմավորման ժամանակ լույսը արտացոլվում է սառցե շերտի վերևի կամ ներքևի մակերևույթից, կամ էլ սառցե ձողի անկյուններից ու ծայրերից։

Հազվագյուտ դեպքերում լուսային սյունը կարող է ուղեկցվել այսպես կոչված պարհելիումային շրջանակով։ Այն իրենից ներկայացնում է լուսավոր ուղի, որը երկնքում երևում է Արևի հետ նույն բարձրության վրա։ Բարենպաստ պայմաններում, այն կազմում է փակ շրջան, որն անցնում է Արևի և կեղծ Արևների շուրջը։

Լուսային սյուները երբեմն ձևավորվում են նաև Լուսնի, քաղաքային կրակների և լույսի այլ վառ աղբյուրների կողքին[2]։ Սյուները, որոնք սկիզբ են առնում ներքևի մասուն տեղավորված լույսի աղբյուրներից, սովորաբար ավելի երկար են, քան արևային կամ լուսային սյուները։ Որքան մոտիկ է դիտորդը լուսային սյանը, այնքան փոր է թվում տարածության մեջ բյուրեղների դասավորվծությունը սյան արտաքին տեսքի վրա։

Նմանատիպ օպտիկական երևույթներն առաջանում են սառցե ասեղների ժամանակ, որը մթնոլորտային երևույթ է՝ սառցե մանր բյուրեղների պինդ մթնոլորտային տեղումների տեսքով՝ ցուրտ եղանակին, օդի ցածր շերտում կախված։ Ի տարբերություն լուսային սյուների (օպիտական էֆեկտ, որն առաջանում է վերևի տրոպոսֆերայում), սառցե ասեղները դասվում են մթնոլորտային տեղումների շարքին և նշվում օդերևութաբանական կայանների կողմից[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  2. http://apod.nasa.gov/apod/ap131218.html
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]