Արքայօձ (մանգա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքայօձ։ Նինձյա Կոգի ձեռագիրը
バジリスク 〜甲賀忍法帖〜
ԺանրՄարտական արվեստ,
Արկած,
Ֆենտեզի,
Դրամա,
Ռոմանտիկա,
Սեյնեն
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական2005
Պրեմիերաապրիլի 5, 2005
ՌեժիսորՖումիտոմո Կիդզակի
Սցենարիստ(ներ)Մատո Յասուկի
Ֆիլմի թողարկում «Արքայօձ։ Նինձյա Կոգի ձեռագիրը» (բնօրինակ անվանում — バジリスク 〜甲賀忍法帖〜)

Արքայօձ։ Նինձյա Կոգի ձեռագիրը (ճապ.՝ バジリスク 〜甲賀忍法帖〜 Բաձիրիսուկու 〜կո:գա նիմպո։ ծյո:〜), մանգա և անիմե - սերիալ, Ֆելոդալական Ճապոնիայի ժամանակաշրջանի (1614) պատմություն թշնամանքի, սիրո, դավադրության և դավաճանության մասին։ Մանգան ստեղծվել է Մասակի Սեգեվան Ֆուտարո Յամադի «Նինձյա Կոգի ձեռագիրը» վեպի հիման վրա[1] (հրապարակվել է 1958 թվականին), Ճապոնիայում 2003 - 2004 թվականներին։ Անիմեն թողարկվել է 2005 թվականին Gonzo ստուդիայի կողմից։ «Արքայօձի» շարունակությունը «Նինձյա Յագուի մանրանկարն» է (ճապ.՝ Y十M 〜柳生忍法帖〜 Վայ ձյու։ Էմու 〜յագու։ նիմպո։ ծյո:〜), որը հիմնված է Ֆուտարո Յամադի վեպերից մեկի վրա և ստեղծվել է Մասակի Սեգեվայի կողմից։

Նինձյաների երկու կլան՝ Իգա Ցուբագակուրեն և Կոգա Մանձիդանին կռվում են, որպեսզի պարզեն, թե Իեյասու Տոկուգավայի երկու թոռներից ով է դառնալու հաջորդ սյոգունը։ Յուրաքանչյուր կլանի տաս լավագույն ռազմիկների միջև ընթացող մահացու կռիվը պատճառ է դառնում դարերով կուտակված ատելության դուրս թափելուն, որը սպանում է երկու կլանների խաղաղ գոյատևման վերջին հույսը։

2005 թվականին նկարահանվել է «Նինձյա Կոգի ձեռագիրը» վեպի էկրանավորումը «Սինոբի» անունով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

XVI դար, անմիաբանությունը պառակտում է ծագող արևի երկիրը։ Սակուրայի ծաղիկները թռչում են կռվում զոհվածների վրայով և ռազմիկներին պատում վարդագույն գորգով։ Նինձյաների երկու կլանները՝ Իգան և Կոգան հնուց ի վեր թշնամիներ են և և ոչ ոք չի հիշում թշնամանքի պատճառը։ Թրերը փայլում են, արյունը թափվում է, նինձյաները հնարում են սպանության բացառիկ զենքեր՝ անքատկելի պարաններից մինչև թունավոր թուքը։ Բայց հույս կա, որ վերջապես խաղաղություն կկնքվի կլանների միջև՝ անխախտ համաձայնագիր՝ արգելք հազարամյա թշնամանքին։

Ժամանակ անցնում է, դարավոր թշնամանքը նորից թեժանում է անտառային հրդեհի նման և խժռում է կլանների ժառանգների միջև առաջացած սերը։ Կլանների առաջնորդների սրտերի միավորումը թշնամանքի ավարտ է խոստանում։ Սակայն ճակատագիրը բարեգութ չի գտնվում։ Սյոգուն Տոկուգավայի ցանկությունով, ով օգտագործեց Իգա և Կոգա կլանների թշնամությունը իր շահերի համար, չհարձակման համաձայնությունը խախտվեց։ Սիրահարները միասին չեն լինի։ Երկու կլաններից 10 կատաղի քաջ նինձյաներ պետք է կռվեն մինչև մեկ կլանի ռազմիկներն իրենց կյանքի գնով չապացուցեն, որ այդ կլանը հաղթող է։ Դա գրված է թղթագլանի մեջ սյոգունի կողմից և արյունով ընդգծված են ընկածների անունները։

Պատմություն թշնամանքի, սիրո, դավադրության և դավաճանության մասին։ Ֆելոդալական Ճապոնիա, 1614 թվական, Մեծ սյոգուն Իեյասու Տոկուգավայի կառավարման ժամանակը։ Տոկուգավան արդեն ծեր է և ցանկանում է փոխարինող գտնել իր տեղի համար, բայց ոչ մի կերպ չի կարողանում ընտրություն կատարել իր ավագ թոռ Տակետի և կրտսեր թոռ Կունիտի միջև։ Նրա անորոշությունը սպառնում է երկպառակտական պատերազմի սկսել, քանի որ ժառանգների հարաբերությունները սրվել են։ Երկար մտածելուց հետո Իեյասուն գտնում է ելքը, որի արդյունքում Տակետին ու Կունիտին և իր հողը չի տուժվի։ Դրա համար նա ընտրում է նինձյաների երկու կլան՝ Կոգան և Իգան, որոնց միջև ներկա պահին կնքված է խաղաղության համաձայնագիր, բայց նրանց թշնամությունը շարունակվում է արդեն միքաի դար, որպեսզի պարզեն, թե եղբայրներից ով է դառնալու սյոգուն, նրանց խաղաղության համաձայնագիրը խախտվում է, իսկ կլանների միջև նշանակված է մահացու մենամարտ։ Տակետի կողմում կանգնում են Իգա կլանի 10 լավագույն նինձյաները, իսկ Կունիտի կողմում՝ Կոգա կլանի 10 նինձյաներ։ Եվ ում կլանը հաղթի, այդ եղբայն էլ կդառնա սյոգուն։ Սակայն կլանների այժմյան առաջնորդների թոռները սիրում են իրար, մեր աշխարհի դասական թեման չի փոխվում։ Նրանք պետք է պարզեն, թե ինչն է ավելի կարևոր կլանի գոյությունը, քեզ շրջապատող մարդկանց կյանը, թե սերը։ Ինչի՞ է ընդունակ սերը դարավոր թշնամության դեմ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլան Կոգա Մանդզիդանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոգայի նինձյաները նախընտրում են օգտագործել տարբեր հնարքներ իրենց թշնամիներին սպանելու համար, նրանց մարտավարությունը հիմնականում պաշտպանական է։

Կոգա Գեննոսուկե (ճապ.՝ 甲賀 弦之介) — Կոգա Դանդզյոյի թոռը, Օբորոյի ապագա ամուսինը։ Առաջնորդել է կլանը պապի մահից հետո։ Օգտագործում է Դոդզյուցուի աչքեր («կախարդող հայացք») հնարքը, ինչպես նաև տիրապետում է կատանային։ Դոդզյուցուն թույլատրում է Գեննոսուկեին վայրկենական իրեն ենթարկել հարձակվողի միտքը, ստիպելով նրանց, ովքեր հանդիպում են նրա հայցքին, ինքնասպան լինել։

Սեյու - Կոսուկե Տորիումի

Կոգա Դանդզյո (ճապ.՝ 甲賀 弾正) - Գեննոսուկեի պապը, նախկինում սիրել է Իգա Օգենին։ Նա տիրապետում է թունավոր տեգերին և դա անում է համարյա անթերի։ Չնայած այն բանի, որ ինչ - ինչ հանգամանքներով նրա և Օգենի հարաբերությունները չստացվեցին, նա միևնույն է խաղաղության կողմանակիցն էր և թույլատրեց, որ Գեննոսուկեն և Օբորոն նշանվեն։

Սեյու - Կիյոսի Կոբայասի, Վատարու Հատանո (երիտասարդ Դանդզյո)

Մուրոգա Հյոմա (ճապ.՝ 室賀 豹馬) - Գեննոսուկեի մորեղբայրն ու դաստիարակը, ով սովորեցրել է նրան Դոդզյուցուի հնարքը։ Բայց ի տարբերություն Գեննոսուկեի, Հյոմայի Դոդզյուցուն անդադար է աշխատում, այդ իսկ պատճառով նա աչքերը միշտ փակ է պահում, որպեսզի չսպանի այն մարդուն, ում պետք չէ սպանել։

Սեյու - Յասուսի Միյաբայասի

Կագերո (ճապ.՝ 陽炎) - Ինչքան որ գեղեցիկ աղջիկ է, այնքան էլ մահացու է։ Նա լիովին տիրապետում է սուրիկենների նետմանը և կրում է սու, որը նման է գավազանի։ Կագերոյի գլխավոր զենքը շնչառությունն է, երբ նա գրգռվում է նրա շնչառությունը թունավոր է դառնում և կարող է սպանել իր հետ գտնվող մարդուն։ Նա սիրահարված է Գեննոսուկեին, սակայն իր ունակության և Գեննոսուկեի և Օբորոյի սիրո պատճառով նա տառապում է։

Սեյու - Ռիսա Հայամիդզու

Կիսարագի Սայեմոն (ճապ.՝ 如月 左衛門) - սառնարյուն և անտարբեր մարդ, հանգիստ կորող է ռազմական վիճակից անցնել խաղաղ կյանքի։ Միակ մարդը ում հանդեպ զգացմունք ունի դա նրա քույրն է՝ Օկոյին։ Նա տիրապետում է քողարկման հնարքին։ Ստանալով մարդկանց դեմքի հետքը , կարող է կերպարանափոխվել և դառնալ նրա նման, սակայն չի ստանում նրանց հիշողությունը և այն չի աշխատում կենդանիների վրա։

Սեյու - Յոդզի Ուեդա

Կասումի Գյոբո (ճապ.՝ 霞 刑部) - բարձրահասակ, ճաղատ և մկանոտ, ընդունակ է մարդուն երկու մասի բաժանել միայն օգտագործելով ձեռքերը։ Նա կարողանում է խառնվել բնության հետ և հարձակվել թշնամու վրա այնտեղից, որտեղից նա ամենաքիչն է սպասում։ բայց այդ հնարքը սահմանափակումներ ունի՝ նախ այդ մակերեսը պետք է համապատասխանի նրա չափերին, երկրորդը միայն մարմինը ունի այդ ունակությունը, արդ իսկ պատճառով նա դա պետք է անի միանգամայն մերկ, երրորդ մակերեսի հետ միաձուլումը չի ավելացնում պաշտպանությունը և եթե հարվածեն այն մակերեսին որտեղ, որ նա է գտնվում, նա կմահանա։

Սեյու - Կացուխիրո Կիտագավա

Կիսագարի Օկոյի (ճապ.՝ お胡夷) - երիտասարդ և էներգիայով լի, շնորհված գեղեցիկ մարմնով։ Նա Սայեմոնի քույրն է և միակ մարդը, ով ստիպում է նրան ժպտալ։ Չնայած նրա նինձյական հնարքներին, նա ունի նաև յուրահատուկ ունակություն՝ զոհի հետ մարմնական հաղորդակցման ժամանակ նրա մարմինը դառնում է կպչուն և ներքաշում զոհի ողջ արյունը։ Այդ ունակությունը օգտագործելուց հետո նա պետք է դուրս հանի ավել արյունը, որպեսզի նորից կարողանա օգտագործել։

Սեյու - Հարուկա Կիմուրա

Ուդոնո Դզյոսուկե (ճապ.՝ 鵜殿 丈助) - բարի չաղլիկ լավ հումորի զգացումով։ Չնայած նրա ծավալին Դզյոսուկեն տիրապետում է հրաշալի ճարպկության և արագության՝ նա հեշտությամբ խուսափում է ուժեղ հարվածներից։ Նրա գաղտնի ունակությունն է փոխել մարմնի քաշը և ծավալը այնպես, ինչպես նրան անհրաժեշտ է։

Սեյու - Կացուի Թայրա

Դզիմուսի Դզյուբեյ (ճապ.՝ 地虫 十兵衛) - չունի ձեռքեր և ոտքեր, սակայն դա չի խանգարում շարժվել մեծ արագությամբ։ Դրա համար օգտագործում է հատուկ զրահ կրծքավանդակը պաշտպանելու համար։ Ձեռքերի փոխարեն նա օգտագործում է իր երկար և կպչուն լեզուն, ինչով հանում է կոկորդից դաշյունը և հեշտությամբ կորող խոցել թշնամուն։

Սեյու - Ացուսի Իմարուոկա

Կադզամատի Սյոգեն (ճապ.՝ 風待 将監) - գնդաձև մեջքը, երկար ձեռքերն ու ոտքերը նրա մարմինը դարձնում են սարդաձև։ Նա նաև ունի երկար լեզու, որից կարող է արձակել կպչուն թուք, որի կարող է տալ տարբեր ձևեր։ Նա հանդիսանում է շատ քիչ Կոգայի նինձյաներից մեկը, ով ավելի շատ կենտրոնացված է կռվի մեջ, քան խորամանկ գործելու։

Սեյու - Ռյուսակու Տիդիվա

Կլան Իգա Ցուբագակուրե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Կոգա կլանի, Իգա կլանի նինձյաների մարտավարությունը ավելի կենտրոնացված է հարձակման վրա։

Օբորո (ճապ.՝ ) - Օգենի թոռնուհին։ Տատի մահից հետո գլխավորել է կլանը, բայց իշխանությունը կորցրեց ի պասիվ պահվածքի համար։ Նրա աչքերը ընդունակ են չեզոքացնել յուրաքանչյուր ունակություն կամ տեխնիկա։

Սեյու - Նինա Միդզուկի

Օգեն (ճապ.՝ お幻) - Իգա կլանի առաջնորդը։ Նա հեռազգացության մեջ է իր բազեի հետ։ Հայտի չէ տիրապետում էր արդյոք հատուկ տեխնիկայի։ Երիտասարդ տարիքում սիրահարված է եղել Կոգա Դանզյոյին։ Նա թույլատրեց թոռնուհուն նշանվել Կոգա Գեննոսուկեի հետ։ Սկզբում նա ցանկանում էր, որ Օբորոն ամուսնանա Տենդզենի հետ, սակայն իր որոշումը փոխեց հօգուկ Գեննոսուկեի։

Սեյու - Հասիկո Կյոդա, Միյուկի Սավասիրո (Երիտասարդ Օգեն)

Յասուսիդզի Տենդզեն (ճապ.՝ 薬師寺 天膳) - գլխավոր բացասական կերպարը անիմեում և մանգայում։ Օգենի մահից հետո առաջնորդել է կլանը։ Չնայած որ նա յուրահատուկ ունակություն չունի, նրա օրգանիզմում ապրում է մի արարած, որը կարող է բուժել և կենդանացնել նրան։ Տենդզենի կարելի է սպանել գլխատելով կամ մարմինը այրել մինչև վերջ։

Սեյու - Սյո Հայամի

Ակեգինու (ճապ.՝ 朱絹) - բառացի թրգմանաբար նշանակում է «կարմիր մետաքս», ինչը բնութագրում է նրա յուրահատուկ տեխնիկան և հագուստի ոճը։ Նա հանդիսանում է Օբորոյի թիկնապահը և մտերմուհին։ Նա Օբորոյին ընդունում է որպես փոքր քույր, չնայած դա չի խանգարում խաբել Օբորոյին, երբ իմանում են Իգա և Կոգա կլանների միջև խաղաղության համաձայնագրի խզման մասին և Գեննոսուկեին և Դզյոսուկեին գրավել իր մոտ։ Կռվում օգտագործում է հատուկ տեխնիկա՝ կառավարելով իր սեփական արյունը այն ցողում է թշնամու վրա, ստեղծելով մշուշ, ինչը լավ հնարավորություն է տալիս նրան հարձակվել։ Ակիգինուն սիրում է Կոսիրոյին և ցանկանում էր ապագայում ամուսնանալ նրա հետ։

Սեյու - Միսա Վատանաբե

Տիկումա Կոսիրո (ճապ.՝ 筑摩 小四郎) - նրա հատուկ տեխնիկան՝ ստեղծում է շատ փոքր տորնադոներ, որոնք միավորվում են մեկ պտտահողմի մեջ, որը քաշում է հակառակորդի մարմինը և մասերի բաժանում։ Բացի դա նա տիրապետում է մանգաղների (կուսարիգամա), որոնք կարող է նետել որպես բումերանգ։ Այն բանից հետո, երբ Գեննոսուկեն կուրացրեց Կոսիրոյին, տեսողության փոխարեն սրվեցին նացած զգայարանները։ Կոսիրոն և Օբորոն մեծացել են միասին, որպես քույր և եղբայր, Կոսիրոն ամբողջ սրտով նվիրված է Օբորոյին։ Բայց նա Տենդզենի աշակերտն է և մեկ - մեկ ստիպված է ենթարկվել նրան, չնայած ի զգացմունքների։ Նա ահանդիսանում է Ակոգիուի սիրեցյալը։

Սեյու - Վատարո Հանտո

Ամայո Դզինգորո(ճապ.՝ 雨夜 陣五郎) - մեկն է Իգայի այն սակավաթիվ նինձյաներից, ով նախընտրում է թշնամուն հաղթել խորամանկությամբ։ Պատելով իր մարմինը աղով, նա վերածվում է լորձի նման ինչ - որ բանի, ինչը թույլատրում է Դզինգորոյին մտնել շատ փոքր անցքերի մեջ և բավարար մոտենալով թշնամուն ու մահացու հարված հասցնել։ Բայց երկար ժամանակ գտնվելով նման վիճակում, Դզինգորոն կարող է մահանալ ջրազրկությունից, քանի որ աղը աստիճանաբար քայքայում է նրա մարինը։ Միակ միջոցը նորից մարդ դառնալու և կորցրած ուժերը վերականգնելու դամաքուր ջրի մեջ սուզվելն է։

Սեյու - Կեն Ուո

Մինո Նենկի (ճապ.՝ 蓑 念鬼) - արտաքին նմանությունը կապիկին, մազերով ծածկված մարմինը և կռվում բոյի օգտագործումը հիշեցնում են չինական միֆալոգիայի կապիկների թագավոր Սունյ Ուկունին։ Նենկին շատ հպարտ է և գոռոզ, ինչի պատճառով հաճախ թերագնահատում է հակառակորդին։ Նրա գլխավոր զենքը հանդիսանում են իր մազերը։ Նա կարող է կառավարել և մազերին տալ ցանկացած ձև։ Նրա մազերը բավականին ամուր են և կարող են տեղափոխել սեփական մարմինը կամ բարձրացնել հակառակորդի մարմինը։ Հագուստի տակ նրա մարմինը նույնպես պատված է մազերով, որոնք կարող են ընդունել ասեղի ձև, որպեսզի սպանի չափազանց շատ մոտեցած թշնամուն։

Սեյու - Կենդզի Ուցումի

Հոտարուբի (ճապ.՝ 蛍火) - Փոքր և բարեկազմ երիտասարդ աղջիկ։ Շատ է սիրում Յասամարուին և ամեն դեպքում ուզում է վրեժ լուծել նրա մահվան համար։ Կռվում նա կանչում է թիթեռներին, որոնք շեղում են թշնամուն և նա հնարավորություն է ստանում հարվածել այնտեղիք, որտեղից հակառակորդը ամենաքիչն է սպասում։ Հոտարուբին տիրապետում է տանտոյին։

Սեյու - Միյուկի Սավասիրո

Յասամարու (ճապ.՝ 夜叉丸) - գլխավոր զենքը հանդիսանում է ձեռքերին և ոտքերին փաթաթված թելերը։ Դրանք կոչվում է Կոկոդյո։ Յասամարուն կառավարում է դրանց և կարող է խեղդել, կտրել կամ օգտագործել որպես ասեղներ։ Նաևբ օգտագործում է դանակը և թշնամին ավելի շուտէ մեռնում քան հասցնում է մոտենալ։

Սեյու - Նաոկի Յանագի

Ադզուկի Ռոսայ (ճապ.՝ 小豆 蠟斎) - ամենածեր անդամը, չհաշված Տենդզենին։ Նա կարճահասակ է և ունի շատ մեծ գլուխ։ Նրա յուրահատուկ տեխնիկան այն է, որ ձեռքերն ու ոտքերը կարող են ձգվել այնքան ինչքան որ նրան պետք է։

Սեյու - Տակեսի Աոնո։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացող թեմա

  • Onmyouza - «Kouga Ninpou chou» (ճապ.՝ 甲賀忍法帖):

Երգը թողարկվել է «Kouga Ninpouchou» սինգլում 2005 թվականի ապրիլի 27 - ին։

Փակող թեմա

  1. Նինա Միդզուկի - «Hime Murasaki» (ճապ.՝ ヒメムラサキ) (1, 9, 11, 12, 15, 16, 24 սերիաներ)։
  2. Նինա Միդզուկի - «WILD EYES» (2-8, 10, 13, 14, 17-23 սերիաներ)։

Երկու երգերն էլ թողարկվել են «Wild Eyes» սինգլում 2005 թվականի մայիսի 5 - ին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Clements, Jonathan, McCarthy, Helen. The Anime Encyclopedia: A Guide to Japanese Animation Since 1917. — 2-е изд. — Stone Bridge Press, 2006. — С. 47. — 867 с. — ISBN 978-1-93-333010-5