Արքայադուստր Մարգարետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արքայադուստր Մարգարետ
անգլ.՝ Princess Margaret
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 21, 1930(1930-08-21)[1][2][3][…]
ԾննդավայրԳլամզ ամրոց[4]
Մահացել էփետրվարի 9, 2002(2002-02-09)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանՍուրբ Գեորգի մատուռ[5][6]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ազգությունբրիտանացիներ
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
Մասնագիտությունազնվական և socialite
ԱմուսինAntony Armstrong-Jones, 1st Earl of Snowdo?[6][7]
Ծնողներհայր՝ Ջորջ VI[6][7], մայր՝ Եղիսաբեթ Բոուզ-Լայոն[6][7]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲրիտանական թագավորական ընտանիք
ԵրեխաներDavid Armstrong-Jones, 2nd Earl of Snowdon?[6][7][3] և Lady Sarah Chatto?[3][6][7]
Կայքroyal.uk/princess-margaret
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Princess Margaret, Countess of Snowdon Վիքիպահեստում

Արքայադուստր Մարգարետ (Մարգարետ Ռոուզ, անգլ.՝ Margaret Rose,օգոստոսի 21, 1930(1930-08-21)[1][2][3][…], Գլամզ ամրոց[4] - փետրվարի 9, 2002(2002-02-09)[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ։

Եղիսաբեթ 2-րդ թագուհու կրտսեր քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր Մարգարետը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 21-ին Գլեմիս ամրոցում, Շոտլանդիայում։ Նա Ջորջ 6-րդի և Եղիզաբեթ Բոուզ Լայոնի կրտսեր դուստրն էր։ Արքայադուստրը կնքվել է Բուքինգհեմյան պալատի մատուռում։ Նրա կնքահայրը՝ ապագա Էդուարդ 8-րդն էր, նրա հոր ավագ եղբայրը, իսկ կնքամայրը՝ Ինգրիդը, Շվեդիայի ծնյալ արքայադուստրը, մի քանի տարի անց նաև Դանիայի թագուհին։ 1936 թվականին նրա հորեղբայրը՝ Էդուարդ 8-րդը հրժարվեց գահից, և Մարգարետի հայրը դարձավ թագավոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մարգարետը մնում է Վինձորի ամրոցում, չնայած Լոնդոնի բազմաթիվ ռմբակոծություններին։

1953 թվականին արքայադուստր Մարգարետը ծանոթացել է կապիտան Պիտեր Տաունսենդի (1914-1995) հետ։ Նա պալատական չէր (Մարգարետի հոր՝ Ջորջ VI-ի օրոք եղել էր թագավորական ախոռապետ), բայց Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի անդամ էր, այդ իսկ պատճառով ընդունվեց թագավորական ընտանիք, և Բուքինգհեմյան պալատ։ Բայց նա ամուսնալուծված էր և երեխաներ ուներ, ինչը անհնարին էր դարձնում արքայադստեր և նրա ամուսնությունը. անգլիկան եկեղեցին և թագավորական ավանդույթներն արգելում են ամուսնությունը բաժանված մարդու հետ։ Թագավորական պալատի օրենքների համաձայն, որպեսզի Արքայադուստր Մարգարետը ամուսնանար կապիտանի հետ, պետք է լրանար նրա 25 տարին և հրաժարվեր իր թագավորական տիտղոսից։ Մի քանի տարի տևած սիրավեպից հետո Մարգարետը հրապարակայնորեն հայտարարել է Պիտերից բաժանվելու մասին «իր երկրի նկատմամբ ունեցած պարտականությունների պատճառով»[9]։

Մարգարետը դարձել էր լրատվամիջոցների թիրախը՝ իր շահեկան դիրքի և թագավորական ընտանիքին ոչ հարիր վարքի պատճառով։ Նրան նկատել են Ջոն Թյորների հետ, որը հետագայում դարձել է Կանադայի վարչապետը։

1960 թվականին արքայադուստրը ամուսնացել է Էնթոնի Արմսթրոնգ Ջոնսոնի (1930—2017) հետ, լուսանկարիչ, ուելսյան փոքր արքայական տոհմի ժառանգորդ, որն արժանացել էր կոմս Սնոուդոն և Լինլիի վիկոնտ տիտղոսներին։

Նրանք ունեցել են երկու երեխա.

  • Դևիդ Արմսթրոնգ Ջոնս (ծնվ․՝ 1961), Լինլիի վիկոնտ, 2017 թվականից՝ Սնոուդոնի 2-րդ կոմս
  • Տիկին Սառա Արմսթրոնգ Ջոնս (ծնվ․՝ 1964)։

1978 թվականին կոմս և կոմսուհի Սնոուդոնները բաժանվել են։

Մարգարետին սկանդալային վարքագծի պատճառով անվանել են «Խռովարար արքայադուստր», նա դարձել էր լոնդոնյան ակումբների մշտական հաճախորդը։ 1980-ական թվականներից սկսած նրա մոտ առաջացել են առողջական լուրջ խնդիրներ։

2002 թվականին Մարգարետը կաթվածից մահացել է։

2005 թվականին թողարկվել է արքայադստեր կյանքի մասին պատմող «Princess Margaret, a Love Story» ֆիլմը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • CI: Հնդկական թագի շքանշանի ընկերակից, 1947 թվականի հունիսի 12[10]
  • GCVO: Թագավորական Վիկտորյան շքանշանի Մեծ Խաչի տիկին, 1953
  • Թագավորական Վիկտորյան շղթա, 1990
  • Թագավոր Գեորգ 5-րդի թագավորական տան շքանշան
  • Թագավոր Գեորգ 6-րդի թագավորական տան շքանշան
  • Ելիզավետա 2-րդի թագավորական տան շքանշան

Արտերկրյա պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիդեռլանդական առյուծ շքանշանի մեծ խաչ, 1948
  • Զնզիբարի ադամանդե աստղի 1 կարգի շքանշան, 1956
  • Թագի շքանշանի մեծ խաչ (Բելգիա, 1960)
  • Order of the Crown, Lion and Spear of Toro Kingdom (Уганда, 1965)
  • Թանկարժեք թագի 1 կարգի շքանշան (Ճապոնիա, 1971)

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]