Արքայադուստրը և կապիկը
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յանիս Ռոզենթալ |
տարի | 1913[1] |
բարձրություն | 145,5 ± 0,1 սանտիմետր[1] |
լայնություն | 69,5 ± 0,1 սանտիմետր[1] |
ուղղություն | մոդեռն[2] |
ժանր | այլաբանություն |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարան |
հավաքածու | Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Արքայադուստրը և կապիկը (լատիշ․՝ Princese ar pērtiķi), լատիշ նկարիչ Յանիս Ռոզենթալի (լատիշ․՝ Janis Rozentāls; 1866-1916) առավել հայտնի նկարներից: Նկարն ունի մի քանի մոտ տարբերակներ[3]:
Նկարի ստեղծման պատմություն և ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արքայադուստրը և կապիկը» նկարն ի հայտ է եկել «հռոմեական» դիմակահանդեսից հետո, որը կազմակերպել էր գերմանական Kunstecke ընկերությունը: Նկարիչն այնտեղ հանդիպել է երիտասարդ մի աղջկա՝ ապագա մոդել, մարմնամարզուհի Գոթո ֆոն Զեկին (լատիշ․՝ Goto Betge): Kunstecke ընկերության անդամներից էին Ռոզենթալը և նրա ընկեր Բերխնարդ Բորխերտը: 1913 թվականի ձմռանը նրանք գնացել էին դիմակահանդես և այնտեղ հանդիպել Գոթոյին: Վերջինս նկարում պատկերված է հռոմեացու պես հագնված (այդ հագուստի դեր էր կատարում երիտասարդ կնոջ մարմնին փաթաթված արևելյան շալը, իսկ պարանոցը զարդարված էր մի քանի շարան ուլունքներով) և շիկակարմիր կեղծամով, այնպես, ինչպես նա հայտնվել էր դիմակահանդեսում: Նա պարել է, արժանացել ծափահարությունների[4]:
Իր գրառումներում Գոթոն նշել է, որ Ռոզենթալի արվեստանոց է այցելել նրա հրավերից մի քանի օր անց: Ինքը եղել է նկարչի բնակարանում, որը գտնվում էր Ալբերտա փողոցի 12-րդ տանը, այնուհետև՝ արվեստանոցում: Ռոզենթալը երիտասարդ մոդելի հետ միշտ չափազանց քաղաքավարի էր վերաբերվել և շփոթեցրել է իր նրբանկատությամբ, երբ համբուրել է աղջկա ձեռքը արմունկից վերև[4]:
Ինչպես հիշում է նկարչի որդին՝ Միքելիսը, որն այդ ժամանակ 5 տարեկան էր, կապիկը բերել էր մի գնչու, որն ամեն սեանսի համար 1 ռուբլի էր ստանում[4]:
«Արքայադուստրը և կապիկը» նկարն առաջին անգամ հրապարակայնորեն ցուցադրվել է 1913 թվականի մարտին Ռիգայի քաղաքային թանգարանում տեղի ունեցած Բալթյան նկարիչների միության 3-րդ ցուցահանդեսում: Նույն թվականի ամռանը այն ցուցադրվել է Մյունխենի Միջազգային 9-րդ ցուցահանդեսում, և նրա վերարտադրման իրավունքը ձեռք է բերել Leipzig Velhagen & Klasings Publishing House[3]: Նկարը ցուցադրվել է նաև 1913 թվականին Բրյուսելում և Լյուքսեմբուրգում կայացած «Simbolisma laiks Latvijā» ցուցադրության ժամանակ, որտեղ եվրոպացի հանդիսատեսին ծանոթացնում էին լատիշ նկարիչների աշխատանքներին[5]:
Նկարի յուրահատուկ կոմպոզիցիան կարող ենք տեսնել ճապոնացի փայտափորագրող նկարիչների մոտ: Ժամանակակիցները համոզված են, որ ի դեմս արքայադստեր կարող ենք տեսնել համր կինոյի աստղ[6], Լատվիայի պետական «Սկատուվե» թատրոնի դերասանուհի Մարիա Լեյկոյին (այս ենթադրության պատճառը լատիշ բանաստեղծուհի Ասպազիյայի ալբոմն է, որում նա, իմանալով նկարչի անձնական կյանքի գաղտնիքների մասին, զետեղել է Ռոզենթալի և Մարիա Լեյկոյի դիմանկարները[7]) կամ պարուհի Մեգգի Գրիպենբերգին (1881-1976), որը շվեդական ծագմամբ առաջին ֆինն բալետի պարուհին է, նկարիչը, կինոդերասանուհին: Մինչև 2006 թվականը նկարը պատկանում էր կոլեկցիոներ Ավգուստ Ռուսմանիսին (լատիշ․՝ Augusts Rusmanis): Ռուսմանիսը 1975 թվականին նկարը գնել էր նախապատերազմական շրջանի խորհրդային հայտնի քաղաքական գործիչ, Լատվիայի գյուղատնտեսական ակադեմիայի պտղաբուժության բաժնի ղեկավար Մարտին Լացիսի որդեգրած դուստր Ագրա Կլաուժայից (լատիշ․՝ Agra Klauža)[3]:
Ռոզենթալի արվեստանոցում, որը ներկայումս տուն-թանգարան է, կարելի է տեսնել բնորդուհու կրած ականջօղերը[8]:
Նկարի պատվին 2016 թվականին թողարկվել է հուշադրամ՝ նվիրված նկարչի 150-ամյակին: Հուշադրամի մի կողմում հենց «Արքայադուստրն ու կապիկը» գունավոր կտավն է, մյուս կողմում՝ շրջանակի մեջ քաշված նկարը, նկարչի ստորագրությունը, նկարի հավաստագիրը և կնիքը: Գինը, որով Լատվիայի բանկի կողմից հուշադրամը վաճառքի համար թողարկվել է սահմանափակ քանակով (7000 տպաքանակ), 5 եվրո է[9]:
Նկարի սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Արվեստագետ Կարլիս Ձիլլեյան (լատիշ․՝ K. Dziļleja, 1891-1963) կտավի իմաստը մեկնաբանել է որպես նկարչի և արվեստի միջև եղած փոխադարձ կապ. արվեստը նկարչին ստիպում է ինքնարտահայտվել: Մեկ այլ արվեստագետ Էդուարդ Շմիտը (լատիշ․՝ Edvarda Šmite) համարում է, որ սյուժեն այլ է. կանացիությունը տղամարդուն ստիպում է «պարել» իր դուդուկի տակ: Նա ասում է.
«Մենք կարող ենք միայն կռահել, և իհարկե այդ գուշակությունները գույնից, գեղեցիկ կնոջ ինքնախոհությունից եկող ուրախության հետ կազմում է այդ նկարի գաղտնիքը»:— Լայմա Սլավա: Ռոզենթալի դասականության տասը նկարներ. արքայադուստրը կապիկի հետ[4]
Նկարի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լատվիացի նկարիչը նկարել է կտավի մի քանի կրկնօրինակներ՝ փոխելով չափերը և այլ ձևերով ներկայացնելով որոշ մասեր[3]: Այդ թեմայով լավագույն աշխատանքներից մեկը պատկանում է Լատվիայի արվեստի ազգային թանգարանին (լատիշ․՝ Latvijas Nacionālais mākslas muzejs, ինվենտար համարն է՝ VMM GL-5668[10]): Նկարի չափերն են՝ 145,5 × 69,5 սմ, տեխնիկան՝ յուղաներկ կտավի վրա: Նկարը պատկանել է Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Լատվիայի ամենահարուստ կանանցից մեկին՝ Էմիլյա Բենյամինին («Մամուլի թագուհի» մականունով) և նրա ընտանիքին: Խորհրդային ժամանակներում՝ Բենյամինին Սիբիր արտաքսելուց հետո, նրա տունը, որտեղ նկարը շարունակում էր մնալ, հանձնվել է ԼԽՍՀ Գրողների միությանը, իսկ 1954 թվականին այդ կազմակերպությունը նկարը հանձնել է թանգարանի հավաքածուին[3][11]:
Կոմպոզիցիայի առաջին էսքիզը փայտածուխով և մատիտով արված նկար է (71×33 սմ), որը գտնվել է մասնավոր հավաքածուում: Տվյալ թեմայով նկարչի աշխատանքի հաջորդ փուլը ներկայացված է Գունտիս Բելևիչի հավաքածուի նկարում: Այն նկարված է թղթի վրա և կրկնօրինակված է ստվարաթղթի վրա: Կատարյալ կառուցվածքով թղթի փնտրտուքները ձգձգվեցին սկզբնական 58×27 սմ չափերից մինչև վերջնական 59,5×28,7 սմ չափերի, պակասող հատվածը սոսնձված է ստվարաթղթին: Հակառակ կողմն ունի գրություն, որը հաստատում է, թե «արտասահման արտահանելը թույլատրվում է»: Հետևաբար պատճառ կա հավատալու, որ դա Մյունխենում ցուցադրված տարբերակն է: Մյունխենի ցուցահանդեսի քարտագրացուցակը հաստատում է, որ աշխատանքը կատարված է յուղաներկով, և նշվում են այդ չափերը: Այդ աշխատանքը տարբերվում է «Kunst in den Ostseeprovinzen almanac» (1913) առաջին հրապարակումից: Տարբերություններ կարելի է գտնել ֆոնի փոքր տարրերի մեջ: Այն տարբերակում, որը նկարչի մահից հետո ժառանգել է նրա ընտանիքը, Ռոզենթաը մրգերով գավաթ է ավելացրել[3]:
2016 թվականին Ռիգա քաղաքում Լատվիայի արվեստի ազգային թանգարանում կայացած Յանիս Ռոզենթալի հոբելյանական ցուցադրության ժամանակ ներկայացվել է նկարի 3 տարբերակ[12]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յանիս Ռոզենթալ: Արքայադուստրը և կապիկը: 1913: Նկարչի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված 3 տարբերակներից մեկը[13]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://dom.lndb.lv/data/obj/63721.html
- ↑ http://www.europeana.eu/portal/record/2063605/LAT_280_003.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Belēvičs
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Слава
- ↑ Barkāns, Elmārs (2011-04-13)։ «Rozentāla slavenā glezna „Princese ar pērtiķi” atgriezusies Rīgā» (լատվիերեն)։ Izdevniecība Rīgas Viļņ։ Վերցված է 2016-11-7
- ↑ Мария Лейко Internet Movie Database կայքում
- ↑ Касянич, Юрис։ «Розенталс и розы»։ 360 градусов։ Վերցված է 2016-10-29
- ↑ «Latvijas sudraba kolekcijas 5 eiro monēta "Princese ar pērtiķi", 2016. gads» (լատվիերեն)։ Latvijas apgrozības eiro monētas։ Վերցված է 2016-10-30
- ↑ Чешуина, Татьяна։ «Третий день в Риге: Музей Яна Розенталя и Рудольфа Блауманиса»։ Восточные моды или bright old things։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Princese ar pērtiķi» (լատվիերեն)։ Latvijas Nacionālā bibliotēka։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Choosing a country's artworks for Europeana 280: Latvia»։ Europeana։ 2016-2-26։ Վերցված է 2016-10-30
- ↑ Belēvičs, Guntis (2016-03-7)։ «Desmit Jaņa Rozentāla gleznas. Pirmais stāsts: Princese ar pērtiķi (аудиозапись лекции на латышском языке)» (լատվիերեն)։ Latvijas Radio «Kultūras rondo»։ Վերցված է 2016-11-7
- ↑ Ջրաներկ, ստվարաթուղթ, Լատվիայի արվեստի ազգային թանգարանի հավաքածու:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Belēvičs, Guntis։ «Princess with a Monkey»։ Latvian Art Classic. Collection of Dr. Guntis Belēvičs։ Վերցված է 2016-10-30(չաշխատող հղում)
- Слава, Лайма։ «Десять картин классика Розенталя: принцесса с обезьянкой»։ Latvijas Sabiedriskie mediji։ Վերցված է 2016-10-30
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արքայադուստրը և կապիկը կատեգորիայում։ |