Արփադ Էլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արփադ Էլո
Arpad Elo.jpg
Ծնվել էօգոստոսի 25, 1903(1903-08-25)
Պապա (քաղաք), Վեսպրեմ, Հունգարիա
Մահացել էնոյեմբերի 5, 1992(1992-11-05) (89 տարեկան)
Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտությունշախմատիստ, ֆիզիկոս, ակադեմիկոս, համալսարանի դասախոս, գյուտարար և վիճակագրագետ
Հաստատություն(ներ)Մարկետ համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա և աստղագիտություն
Ալմա մատերՉիկագոյի համալսարան (1926)

Արփադ Էլո (անգլ.՝ Arpad Elo իրականում՝ Արփադ Իմրե Էլո, հունգ.՝ Élő Árpád Imre, օգոստոսի 25, 1903(1903-08-25), Պապա (քաղաք), Վեսպրեմ, Հունգարիա - նոյեմբերի 5, 1992(1992-11-05), Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ), հունգարական ծագմամբ ամերիկացի ֆիզիկոս, ով հայտնի է դարձել շնորհիվ իր ստեղծած խաղացողների անհատական ​​գործակիցների (վարկանիշների) հաշվարկման համակարգի («Էլո վարկանիշ»), որն օգտագործվել է շախմատում և գոյում։ Վիսկոնսինի շախմատի ութակի չեմպիոն, ազգային վարպետ։ 1935-1937 թվականներին եղել է ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի հիմնադիրներից մեկը և դրա նախագահը։ 1972-1980 թվականներին եղել է ՖԻԴԵ-ի որակավորման հանձնաժողովի քարտուղարը, Մարկետի համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփադ Իմրե Էլոն ծնվել է 1903 թվականի օգոստոսի 25-ին Ավստրո-Հունգարական կայսրությունում՝ գյուղացու ընտանիքում։ Տաս տարեկան հասակում՝ նա ծնողների հետ արտագաղթել է ԱՄՆ, որտեղ սկսել է հետաքրքրվել շախմատով։ Դպրոցից հետո ընդունվել է Չիկագոյի համալսարան։ 1935 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո, դարձել է Մարկետի կաթոլիկ համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության պրոֆեսորը։ Նույն թվականին նա գլխավորել է Ամերիկայի շախմատի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնը՝ ծառայելով մինչև 1939 թվականը, երբ այն միացել է շախմատի ազգային ֆեդերացիայի հետ՝ ստեղծելով Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիա, որտեղ Էլոն մինչև 1976 թվականը շարունակել է իր գործունեությունը որպես կազմակերպիչ տարբեր պաշտոններում[1]։

Վարչական աշխատանքներ կատարելուց և ֆիզիկա դասավանդելուց բացի, Էլոն մասնակցում էր նաև պաշտոնական մրցումների՝ լինելով շատ ուժեղ սիրողական շախմատիստ։ Նա երկու ոչ ոքի ունի 1938 թվականի AVRO մրցաշարի հաղթող (Պ․Կերեսի հետ միասին) Ռուբեն Ֆայնի հետ ունեցած խաղից, ով հրավիրվել էր մասնակցելու աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջնության 1948 թվականի մրցաշարին։ 1957 թվականին, մասնակցելով Արևմտյան պետությունների առաջնությանը, Էլոն խաղատախտակի մոտ հանդիպել է 14-ամյա Ռոբերտ Ֆիշերի հետ (խաղն ավարտվել է աշխարհի ապագա չեմպիոնի հաղթանակով)[2][3]։

1988 թվականին պրոֆեսոր Արփադ Էլոն ընդգրկվել է Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիայի Փառքի սրահում։ Էլոն մահացել է 1992 թվականի նոյեմբերի 5-ին՝ Վիսկոնսինում։

Էլո համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին, Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիայի այն ժամանակվա նախագահ Ջերրի Սպեննի (Jerry Spann) խնդրանքով, պրոֆեսոր Էլոն ներառվել է անհատական ​​գործակիցների համակարգը վերանայող և բարելավող հանձնաժողովի կազմում, որն օգտագործվել է ֆեդերացիայի կողմից` խաղացողների համեմատական ​​ուժը գնահատելու համար։ Այս համակարգը տառապել է մի շարք էական թերություններից, մասնավորապես, դա թույլ էր տալիս մրցաշարի բոլոր խաղերում պարտված շախմատիստին բարձրացնել իր վարկանիշը և հակառակը, երբեմն հանգեցրել է խաղացողի անհատական ​​գործակիցի անկմանը, որն ավարտել է մրցումը 100% արդյունքով։ Արփադ Էլոյի գաղափարներն օգտագործվել են որպես նոր, վիճակագրորեն ավելի ճիշտ համակարգի հիմք, որը հիմնված է սպասվող արդյունքի հաշվարկման վրա՝ կախված մրցույթի մասնակիցների հարաբերական ուժից[4][5]։

Էլոյի համակարգն ընդունվել է Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիայի կողմից 1960 թվականին, իսկ շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից՝ 1970 թվականին։ Համակարգը բավականին պարզ էր՝ առանց համակարգչային տեխնոլոգիաների հաշվարկներ իրականացնելու համար, որն այդ տարիներին դեռ շատ անկատար էր։ Չնայած առաջին գրպանի հաշվիչների հայտնվելուց հետո՝ Արփադ Էլոն, ով ի սկզբանե անձամբ էր հաշվարկում բոլոր շախմատիստների վարկանիշերը, սկսել է օգտագործել այս տեխնիկական նորությունն իր աշխատանքում։ 15 տարի շարունակ Էլոն գլխավորել է ՖԻԴԵ-ի որակավորման հանձնաժողովը[4]։

Ինքը` Էլոն, հորդորում էր համընդհանուր նշանակություն չտալ իր ստեղծած համակարգին։ «Հաճախ մարդիկ, ովքեր վիճակագրական մեթոդների բնույթին և սահմանափակումներին այնքան էլ ծանոթ չեն, վարկանիշներից չափազանց շատ են սպասումներ ունենում։ Վարկանիշը տալիս է միայն հաջողության համեմատություն, ոչ ավել և ոչ պակաս… Յուրաքանչյուր առանձին շախմատիստի վարկանիշը կարելի է որոշել՝ այն համեմատելով ալիքների մեջ օրորվող կարթի լոգանի դիրքի հետ, որը կապված է ձկնորսական գավազանին ու քամուց տատանվում է», — գրել է նա 1962 թվականինին Chess Life ամսագրի հոդվածում[4]։

Էլո վարկանիշի առաջատարը շախմատում երկար ժամանակ շարունակել է մնալ Ռոբերտ Ֆիշերը՝ 2780 գործակցով։ Շախմատից հեռանալուց հետո Ֆիշերը պահպանել է այս առաջնորդությունը ևս 17 տարի, մինչև 1985 թվականին նրան գերազանցել է Գարրի Կասպարովը։ 1999 թվականի հուլիսին Կասպարովը հասել է Էլո վարկանիշի 2851 ռեյտինգին[6], որը ռեկորդային էր մինչև 2012 թվականի դեկտեմբերի 10-ը, երբ նրան գերազանցել է նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, ով այն հասցրել է 2861-ի, իսկ 2014 թվականի ապրիլի 21-ին՝ 2889-ի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Расчёт рейтинга ELO.»։ Chess-Online.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2012-12-06 
  2. «The chess games of Arpad Elo»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-08-ին։ Վերցված է 2012-12-06 
  3. Голубев А., Гутцайт Л. 744 партии Бобби Фишера. — М.: Ролег Лимитед, 1993.
  4. 4,0 4,1 4,2 «Arpad Emre Elo – 100th anniversary»։ chessbase.com։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-09-ին։ Վերցված է 2012-12-06 
  5. Elo A. The Rating of Chessplayers, Past and Present. — N. Y.: Arco Pub., 1978.
  6. «Гарри КАСПАРОВ»։ chesspro.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-23-ին։ Վերցված է 2012-12-06 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 508. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]