Արցախյան պատերազմի արտացոլումը գրականության մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արցախյան պատերազմի արտացոլումը գրականության մեջ Շարժման և պատերազմի շրջանում գրականության պատկերային համակարգում իրենց տեղը վերահաստատեցին հերոսության գովքը և հայրենի հողի վերատիրման կանչը։ Շարժման սկզբում, այս առումով, առաջատար դեր ունեցավ պոեզիան (Լ. Ղազան, Գ. Գաբփելյան, Հ. Բեգլազան և ուրիշներ)։ Արցախյան շարժման արձագանքներից հետո բանաստեղծության ծանրության կենտրոնը դարձավ կամավոր ազատամարտիկների հայրենանվեր գործի գովերգումն ու ներաշխարհի պատկերումը։ Զինադադարից հետո գրականության մեջ ի հայտ եկան ստեղծագործական զարգացման նկատելի առանձնահատկություններ՝ Արցախյան պատերազմի գեղարվեստական պատկերում, նյութի ընդգրկման կոնկրետություն և այլն։ Ստեղծվեցին պատերազմական տարիները, ազատամարտիկների, բժիշկների, օդաչուների, ուսանողների, կանանց սխրագործությունները, ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի առանձին դրվագներ պատկերող վավերագրական գործեր Արձակում իր տեղը հաստատեց պատերազմական տարիների ռազմաճակատի և թիկունքի առօրյան պատկերող, նկարագրական-պատմողական գիրքը (Բալայան Զ., «Դժոխք և Դրախտ», 1995, Բունիաթյան Ա., «Արյունոտ Օրեր. Մարտակերտ, 1992», գիրք 1-3, 2000, 2001 և 2003, Աբազյան Ա., «Կանաչ կարմիր որոտներ», 1999, Աբրահամյան Հ., «Արցախյան գոյամարտ», 1999 և այլն)։ Արձակում հատկապես առանձնանում են նաև կենսագրական, պատերազմական իրականությունը բնութագրող գործերը (Նանագուլյան Ս., «Արծիվները բարձունքներ են տենչում», գիրք 1-3, 1992-1993, Բաղրյան Վ., «Ավո», 1993, Բեգլարյան Գ., «Պսակ», 1996, Վապումյան Հ., «Այսպես են մեռնում արծիվները», 1997. Գևորգյան Հ., «Պետո», 2000,Նսղբանղյան Թ., «Յոթը քսան հազարից», 2002, «Աստվածների կանչը», 2004 և այլն)։

Զինադադարից հետո գեղարվեստական նյութի յուրացման նույն պատկերն է իշխում նաև պոեզիայում։ Դրանում տիրապետող է ագատամարտիկի ներաշխարհի պատկերումը, կուստի ցավը, հայրենի հողի ազատագրման գաղափարը։ Ուշագարվ են Գ. Աղաջանյանի «Արցախյան կանչեր» (1992) , Ն. Ավագյանի «Մատյան հառներգության» (1997), Ա. Թովմասյանի «Զգույշ քայլեք, մարդիկ» (1999), Դ. Միքայելյանի «Ցավից ու սիարց ծնված» (1994) և ուրիշների ստեղծագործությունները։ Ամբողջության մեջ արդի հայ գրականությունը Ղարաբաղյան ազատագրական պատերազմի թեմայով դեռևս չի ստեղծել զլուխգործոցներ, որոնք իրենց մեջ կրեն խոր և հավերժական բովանդակություն՝ անարդարության դատապարտման և ազատության հաստատման գաղափարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png