Արցախյան ազատամարտի վետերանների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախյան ազատամարտի վետերանների միություն
Հիմնադրված2000
Գլխադասային գրասենյակՍտեփանակերտ
նախագահՎիտալի Բալասանյան
ՊատկանելիությունԱրցախ Արցախ

Արցախի պատերազմի վետերանների միություն (ԱՊՎՄ), ԼՂՀ և ՀՀ պաշտպանության մասնակիցների և աջակիցների հասարակական կազմակերպություն։ Հիմնադրվել է 2000 թվականի հունվարին. Ստեփանակերտում (նախագահ՝ գեներալ-մայոր Վիտալի Բալասանյան)։ Գործում է ԼՂՀ ողջ տարածքում՝ միավորելով վարչական շրջանների (շրջկենտրոններ, համայնքներ, գյուղեր) և Ստեփանակերտի (թաղամասեր) տարածքային կազմակերպությունները։

Նպատակներն ու խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան ազատամարտի վետերանների միություն շենք

Կազմակերպության նպատակն ու խնդիրներն են՝ աջակցել ԼՂՀ տնտեսության վերականգնմանը. մայր հայրենիքի հետ նրա վերամիավորմանը, հայոց պետականության ամրապնդմանը. հայ ժողովրդի անվտանգության ապահովմանը, օժանդակել բանակի հզորացմանը երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բարելավել պատերազմի հաշմանդամների, զոհված և անհետ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանները, պաշտպանել նրանց քաղաքացիական իրավունքներն ու շահերը։

ԱՊՎՄ հրատարակում է «Հայրենյաց պաշտպան» ամսաթերթը, ունի «Հավատ» հեռուստածրագիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։