Արցախի Հանրապետության տրանսպորտ և կապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանրապետությունում բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումներն իրականացվում են հիմնականում ավտոտրանսպորտով, որը 2000 թվականից զգալի առաջընթաց է ապրել։ Ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը 2010 թվականին կազմել է 581,4 հազար տ, բեռնաշրջանառությունը՝ 28,6 միլիոն տ կմ, ուղևորափոխադրումների ծավալը՝ 185 միլիոն մարդ։ ԼՂՀ ավտոճանապարհների ընդհանուր երկարություն 1270 կմ է։ ճանապարհի Ստեփանակերտ-Շուշի-Գորիս և «Հյուսիս-հարավ» հատվածները կառուցվել են անկախացումից հետո՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է շահագործման (2011

Խողովակաշարային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ տնտեսական կյանքում զգալի դեր է խաղում նաև խողովակաշարային տրանսպորտը։ Հանրապետության բնակավայրերի զգալի մասը գազիֆիկացված է, որն էապես բարելավել է բնակչության կենցաղային պայմանները։ ԼՂՀ գազամուղային ցանցը 1992 թվականից, Ադրբեջանի կողմից գազամատակարարման դադարեցումից հետո, միացվել է ՀՀ գազամուղային ցանցին։ ԼՂՀ կապի հիմնական, օպերատորը «Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն է (ստեղծվել է 2002 թվականին)։ Նորագույն բարձրակարգ սարքավորումների շնորհիվ ընկերության ավտոմատ կապը հասանելի է բոլոր շրջկենտրոններում, բջջային հեռախոսակապը՝ Ստեփանակերտում (100%) և գյուղական բնակավայրերում (75 %)։ Կատարվում են Ղարաբաղում համացանցի ընդհանուր հասանելիությունն ապահովելու աշխատանքներ։ 2010 թվականին ոլորտի եկամուտների ընդհանուր ծավալը կազմել է 7,1 միլիարդ դրամ, որտեղ բնակչությանը մատուցած ծառայությունների բաժինը 5 միլիարդ է (70,4%)։ Ընկերության միջոցներով Ստեփանակերտում ստեղծվել է բժշկահետազոտման լաբորատորիա, նորոգվում և վերազինվում են առողջապահության համակարգի հաստատությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։