Զբոսաշրջությունն Արցախում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զբոսաշրջությունն Արցախում երկրի տնտեսության հեռանկարային ճյուղերից է, որի զարգացման համար երկրում առկա են բոլոր պայմանները՝ բազմաթիվ արժեքավոր պատմաճարտարապետական հուշարձաններ, գեղատեսիլ բնություն, առողջ էկոլոգիա, հանքային և տաք ջրերի ելքեր, գարանային զարգացող ցանց և այլն։ Վերջին տարիներին արագորեն զարգանում է նաև սպասարկման ոլորտը, կառուցվում են մատչելի հյուրանոցներ (միայն Շուշիում արդեն գործում է 5 հյուրանոց)՝ 1000-ից ավելի մահճակալով։ Արցախի Հանրապետության կառավարությունը միջոցներ է հատկացնում ոչ միայն հուշարձանների վերականգնման ու թանգարանային համակարգի վերանորոգման և աշխատանքների խթանման, այլև զբոսաշրջությունը միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում ներկայացնելու և գովազդելու նպատակով։ Արցախ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը տարեցտարի աճում է. մասնավորապես, 2011 թվականի առաջին կիսամյակին նախորդ տարվա նույն ժամկետի համեմատությամբ թիվն ավելացել է 49 %- ով և կազմել 3000 մարդ։ Հյուրերն առավելապես այցելում են Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի վանական համալիրներ, պեղվող Տիգրանակերտ քաղաքի հնավայր, Որվանի (Ազոխ) քարանձավ, Նիկոլ Դումանի տուն-թանգարան և այլուր։ Ոլորտի զարգացման դեռևս ամենալուրջ խոչընդոտներ են արտերկրի հետ օդային կապի բացակայությունը և Արցախ-Ադրբեջան հակամարտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png