Արցախի Հանրապետության արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արցախի արդյունաբերության հիմնական ճյուղերն են հանքարդյունագործությունը, սննդի, թեթև արդյունաբերությունները, էներգետիկան և զբոսաշրջությունը։ Արցախում գործում են ոսկու և պղնձի հումք վերամշակող, շինաքարեր (տուֆ, բազալտ, գրանիտ, կրաքար) արդյունահանող, անտառանյութի մշակման կոմբինատներ։ Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում 2010 թվականին հանքարդյունագործական արդյունաբերության մասնաբաժինը կազմել է 45,7 %, մշակող արդյունաբերությանը՝ 33,1 %, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխմանը՝ 21,2 %։

Հանքարդյունագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքարդյունագործությունը Արցախի արդյունաբերության առաջատար ճյուղն է. ապահովում է ոլորտի համախառն արդյունքի ավելի քան 40 %-ը։ Ոլորտը կառավարում է «Վալեքս» խմբի ընկերությունների «Բեյգ Մեթըլս» ԲԲԸ-ն (հիմնադրվել է 2002Ոսկի և պղինձ պարունակող հանքանյութը հարստացվում է Դրմբոնի հանքահարստացուցիչ կոմբինատում (գործարկվել է 2003 թվականին), իսկ խտանյութը վերամշակվում է Ալավերդու մետաղաձուլական գործարանում։ Ձեռնարկության արտադրողականությունն ամսական 30 հազար տոննա խտանյութ է, աշխատակիցների թիվը՝ 1100։ Արտադրանքն իրացվում է հիմնականում եվրոպական երկրներում (ծավալը 10-11 միլիոն ԱՄՆ-ի դոլար)։

Էլեկտրաէներգիայի արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախում էլեկտրաէներգիա արտադրող հիմնական ձեռնարկությունը Սարսանգի ջրէկն է (կառուցվել է 1976 թվականին, վերանորոգվել և վերածվել է ժամանակակից առաջնակարգ էլեկտրակայանի՝ 50 ՄՎտ հզորությամբ), որի արտադրանքն ապահովում է Արցախի էներգետիկ, պահանջների 75 %-ը, մնացածը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից, Արցախի սննդարդյունաբերության արտադրանքի նմուշներ, որի հետ էներգահամակարգը միացված է բարձր լարման գծերով։ Ոլորտի կառավարման և հեռանկարային զարգացման նպատակով 2007 թվականին ստեղծվել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն (մինչև 2008-ը՝ ՓԲԸ), որի ռազմավար, խնդիրը ջրային պաշարների ռացիոնալ օգտագործմամբ (կառուցվում են 5 փոքր ջրէկներ, որոնցից առաջինը՝ Թրղե-1-ը՝ 3 ՄՎտ հզորությամբ, շահագործման է հանձնվել 2010 թվականին) լրացուցիչ 18 ՄՎտ հզորություն ստեղծելն է, որով հնարավոր կլինի ոչ միայն ամբողջությամբ բավարարել հանրապետության կարիքները (շուրջ 235 միլիոն կՎտ-ժամ), այլև էլեկտրաէներգիա արտահանել։

Չափի միավոր 2010
Էլեկտրաէներգիա միլիոն կՎտ.ժ 179.3
Կահույք հզ. դրամ 406085.0
Կիր տ 65.6
Երեսպատման սալեր մ2 16530.6
Կոշիկ հզ. զույգ 130.2
Խաղողի գինի հզ. դալ 17.0
Օղի հզ. դալ 87.0
Կոնյակ հզ. դալ 1.0
Միս տ 532.2
Կաթնամթերք տ 1777.2
Մեկուսիչով հաղորդալար կմ 50.0
Մանրատախտակ մ2 25777.0
Հանքաքար հզ. տ 327.0
Սղոցանյութ մ2 2622.0
Հաց, հացաբուլկեղեն տ 7727.0

Սննդի արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի արդյունաբերության առաջատար ճյուղը գինու, կոնյակի և օղու արտադրությունն է, որը ներառված է «Արցախ-Ալկո» համակարգում։ Գործում են նաև հացի, յուղի, պանրի, պահածոների, հյութերի արտադրության, կենցաղսպասարկման, տրանսպորտի, կապի, առևտրի, ծառայությունների ձեռնարկություններ։

Թեթև արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեթև արդյունաբերության ոլորտում առաջատար են գորգագործությունը, կարի, կոշիկի արտադրությունները։ 2010 թվականին իրականացվել է 42,8 միլիարդ դրամի շինարարություն (2009 թվականի համեմատությամբ աճել է 27 %-ով), որի 41,4 %-ը կատարվել է պետական բյուջեի, 16,4 %-ը՝ կազմակերպությունների, 14,3 %-ը՝ օտարերկրյա ներդրողների, 6,3 %-ը՝ մարդասիրական ընկերությունների միջոցների հաշվին։ 2010 թվականին Արցախի արդյունաբերական ձեռնարկությունների թիվը եղել է 220 (զբաղվածներինը՝ 5034), արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ ավելի քան 43 միլիարդ դրամ։

Արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում 36,4 % է։ Արդ. ձեռնարկությունների մեծ մասը Ստեփանակերտում է, որի մասնաբաժինը արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում 2008 թվականին եղել է 49,9 %։ 2009-ից արդյունաբերության ոլորտում պետության քաղաքականությունն ուղղված է տնտեսության շարունակական բարեփոխումներին, արտադրական տեխնոլոգիաների կառուցվածքի բարելավմանը, համատեղ արտադրությունների կազմակերպման ծրագրերի մշակմանը, արտադրության կայունացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն համակարգի զարգացմանը, ծառայությունների ներդրմանը, մրցակցային առավելությունների ձևավորմանը։ Գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու համար գերակա ճյուղ է ճանաչվել տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։