Արտ Շպիգելման
Արտ Շպիգելման անգլ.՝ Art Spiegelman | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 15, 1948[1][2][3][…] (76 տարեկան) |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հրեա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Արվեստի և դիզայնի ավագ դպրոց և Բինգհեմթոնի համալսարան |
Ազդվել է | Impact?[5] |
Երկեր | Maus?, In the Shadow of No Towers? և Raw? |
Մասնագիտություն | կոմիքսների արտիստ, խմբագիր, նկարազարդող, նկարիչ-փորագրող և գծանկարիչ |
Աշխատավայր | Կերպարվեստի դպրոց |
Ամուսին | Françoise Mouly?[6][7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[21] և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա[22] |
Երեխաներ | Nadja Spiegelman?[23] |
![]() |
Արտ Շպիգելման (անգլ.՝ Art Spiegelman, փետրվարի 15, 1948[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4]), ամերիկացի նկարիչ և գրող, կոմիքս-վեպերի հեղինակ և ստեղծող։ Առավել հայտնի է «Մաուս» կոմիքսով, որը ստացել է Պուլիցերյան մրցանակ։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնողները եղել են լեհ հրեաներ, նացիստական համակենտրոնացման ճամբարների բանտարկյալներ (Օսվենցիմ և Օսվենցիմ-2 Բիրկենաու), ազատ են արձակվել 1944 թվականին, որից հետո տեղափոխվել են Շվեդիա, այնուհետև՝ ԱՄՆ։ Արտի շատ հարազատներ նույնպես ցեղասպանության զոհեր են դարձել՝ նրա հորաքույրը, երեխաները և Արտի ավագ եղբայրը, որը ապրում էր հորաքրոջ մոտ։ Արտը մեծացել է Քվինսում (Նյու-Յորք), ավարտել է Մանհեթենի Մշակույթի և դիզայնի բարձրագույն դպրոցը։ 1968 թվականին ունեցել է ծանր նյարդային անբավարարություն, ընկել է հոգեբանական կլինիկա, հենց այդ տարի ինքնասպան է եղել իր մայրը։ 1960-1970 թվականներին դարձել է «ընդհատակյա կոմիքսի» վարպետներից մեկը, որը այս դարաշրջանում լայն տարածում է գտել Սան-Ֆրանցիսկոյում, Նյու-Յորքում, Չիկագոյում և մոտ է երիտասարդական մշակույթին։ 1986 թվականին հրատարակել է Հոլոքոստի և նացիստական համակենտրոնացման ճամբարների մասին «Մաուս․ Երկնային պատմվածք» կոմիքսի առաջին հատորը։ Հրեաները, նկարիչի հայրը ներառյալ,այնտեղ ներկայացված են եղել որպես մկներ, գերմանացիները՝ կատուների տեսքով, լեհերը՝ խոզերի տեսքով, ամերիկացիները՝ շների տեսքով։ Աշխարհում առաջին անգամ կոմիքսը վաստակեց այդպիսի խլացուցիչ հաջողություն, գիրքը թարգմանվեց բազմաթիվ լեզուներով։ 1991 թվականին թողարկվեց «Մաուսի» երկրորդ հատորը։ Կոմիքսը ստացավ Պուլիցերյան մրցանակ (1992), Նյու-Յորքի ժամանակակից մշակոիյթի ցուցահանդեսը նվիրված էր նրան (անգլ.՝ MOMA)։ Շպիգելմանը համագործակցել է «Նյու-Յորքեր» ամսագրի հետ։ 2004 թվականին նա թողարկեց «Ոչնչացված աշտարակների ստվերում» կոմիքսը, որը սեպտեմբերի 11-ի իրադարձությունների հիման վրա է։ 2006 թվականին նա ներքաշվեց մի սկանդալի մեջ, որը ծագել էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարի շուրջ, տալով «Հարպերս» ամսագրում նկարիչներ Օնորե Դոմիեից մինչև Ջորջ Գրոսի դրամատիկ ճակատագրի տեսք, ովքեր զբաղվում են քաղաքական կատագերգությամբ։ Կնոջ, ֆրանսիացի նկարչուհու և գրող Ֆրանսուազ Մուլիի հետ կազմել է կոմիքսների մի քանի անթոլոգիա, կարդացել է հանրային դասախոսություններ արվեստի այս ձևի վերաբերյալ։ Կտրուկ քննադատել է Ջորջ Բուշի քաղաքականությունը, Իրաքի պատերազմը։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուկկում կայացած փառատոնի ժամանակ պարգևատրվել է որպես լավագույն արտասահմանյան հեղինակ (1982), Անգուլեմայում տեղի ունեցած կոմիքսների փառատոնում՝ լավագույն գիրք մրցանակ (1988), ինչպես նաև 1993 թվականին «Մաուսի» երկրորդ հատորի համար, բազմաթիվ այլ մրցանակներ ԱՄՆ-ում, Շվեցիայում, ԳՖՀ-ում։ 2005 թվականին «Թայմ» ամսագիրը Արտ Շպիգելմանին ընդգրկեց աշխարհի հարյուր ազդեցիկ մարդկանց ցուցակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Art Spiegelman (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 http://web.archive.org/web/20170324034156/http://jeugdliteratuur.org/auteurs/art-spiegelman
- ↑ 4,0 4,1 4,2 Art Spiegelman // jeugdliteratuur.org
- ↑ https://www.thirteen.org/nyvoices/transcripts/spiegelman.html
- ↑ LibraryThing — 2005.
- ↑ https://www.nytimes.com/2016/08/07/books/review/nadja-spiegelman-im-supposed-to-protect-you-from-all-this.html
- ↑ 8,0 8,1 Art Spiegelman: Conversations — University Press of Mississippi, 2007. — P. xx.
- ↑ https://web.archive.org/web/20110427023810/http://www.comic-con.org/cci/cci_eisners_pastwinners.php
- ↑ https://web.archive.org/web/20160315021003/http://www.harveyawards.org/previous-awards-nominees/1992-harvey-awards/
- ↑ https://www.actuabd.com/Art-Spiegelman-Chevalier-des-Arts-et-des-Lettres
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ https://www.comics.org/award/186/
- ↑ https://www.tagesspiegel.de/kultur/comics/auszeichnung-fuer-das-comic-maus-art-spiegelman-erhaelt-siegfried-unseld-preis/7172622.html
- ↑ https://www.librarything.com/bookaward/American+Book+Award
- ↑ https://www.comicsbeat.com/art-spiegelman-wins-grand-prix-at-angouleme/
- ↑ https://biography.jrank.org/pages/1465/Spiegelman-Art-1948-Awards-Honors.html
- ↑ https://www.macdowell.org/news/cartoonist-and-graphic-novelist-art-spiegelman-to-receive-the-2018-edward-mac-dowell-medal
- ↑ 19,0 19,1 https://mausgroup.wordpress.com/a-summary-of-works-and-awards/
- ↑ https://www.comic-con.org/awards/1990s-recipients
- ↑ https://www.oneclub.org/adc-hall-of-fame/-bio/art-spiegelman
- ↑ https://artsandletters.org/pressrelease/art-spiegelman-interview-2019/
- ↑ https://www.theguardian.com/books/2016/nov/27/nadja-spiegelman-im-supposed-to-protect-your-from-all-this-interview
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Witek J. Comic books as history: the narrative art of Jack Jackson, Art Spiegelman, and Harvey Pekar. Jackson: UP of Mississippi, 1989
- Banner J. Holocaust literature: Schulz, Levi, Spiegelman and the memory of the offence. London; Portland: Vallentine Mitchell, 2000
- Delannoy P.A. Maus d’Art Spiegelman. Bande dessinée et Shoah. Paris: L’Harmattan, 2002
- Forget T. Art Spiegelman. New York: Rosen Pub., 2005
- Witek J. Art Spiegelman: conversations. Jackson: UP of Mississippi, 2007
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Witek J. Comic books as history: the narrative art of Jack Jackson, Art Spiegelman, and Harvey Pekar. Jackson: UP of Mississippi, 1989
- Banner J. Holocaust literature: Schulz, Levi, Spiegelman and the memory of the offence. London; Portland: Vallentine Mitchell, 2000
- Delannoy P.A. Maus d’Art Spiegelman. Bande dessinée et Shoah. Paris: L’Harmattan, 2002
- Forget T. Art Spiegelman. New York: Rosen Pub., 2005
- Witek J. Art Spiegelman: conversations. Jackson: UP of Mississippi, 2007
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտ Շպիգելման» հոդվածին։ |
|
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստոկհոլմ քաղաքում ծնվածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Պոստմոդեռնիստ գրողներ
- Ամերիկացի ծաղրանկարիչներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի պատկերազարդողներ
- Ամերիկացիներ լեհական սերմամբ
- Ամերիկացի խմբագիրներ
- Ամերիկացի արվեստագետներ
- 20-րդ դարի ամերիկացիներ
- 21-րդ դարի ամերիկացիներ
- Ամերիկացի գրաֆիկներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի արվեստագետներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի նկարիչներ
- 20-րդ դարի ամերիկայի հրեաներ