Արտուր Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտուր Առստամյան
ապրիլի 16, 1964(1964-04-16) - հոկտեմբերի 19, 1989(1989-10-19) (25 տարեկանում)
ԾննդավայրՉլդրան, Քարվաճառի շրջան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՉլդրան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Արտուր Առստամյան (16 ապրիլի, 1964, Չլդրան, Մարտակերտի շրջան - 19 հոկտեմբերի, 1989, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտուր Առստամյանը ծնվել է 1964 թ. ապրիլի 16-ին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Աշխատել է հայրենի գյուղի տնտեսությունում որպես մեխանիզատոր։ 1989 թ. հոկտեմբերի 7-ին գյուղի պաշտպանության ժամանակ ադրբեջանցիների կողմից ծանր վիրավորվել է, հոկտեմբերի 19-ին մահացել Ստեփանակերտի հիվանդանոցում։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Չլդրանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]