Արթյուր Ռեմբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արտյուր Ռեմբոից)
Picto infobox auteur.png
Արթյուր Ռեմբո
Carjat Arthur Rimbaud 1872 n2.jpg
Ծնվել է հոկտեմբերի 20, 1854({{padleft:1854|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2]
Ծննդավայր Շառլվիլլ-Մեզյեր
Վախճանվել է նոյեմբերի 10, 1891({{padleft:1891|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2] (37 տարեկանում)
Վախճանի վայր Մարսել[3]
Մասնագիտություն բանաստեղծ, զեբքի առևտրական, ճանապարհորդ հետազոտող և գրող
Լեզու ֆրանսերեն[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Arthur Rimbaud signature.svg
Arthur Rimbaud Վիքիպահեստում

Ժան Նիկոլա Արթյուր Ռեմբո (ֆր.՝ Jean Nicolas Arthur Rimbaud, հոկտեմբերի 20, 1854[1][2], Շառլվիլլ-Մեզյեր - նոյեմբերի 10, 1891[1][2], Մարսել[3]), ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ։

Կենսագրութուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ Վերլենը և Արթյուր Ռեմբոն՝ ձախից նստած (Ֆանտեն-Լատուր-ի յուղանկարը, 1872 թ)
Ռեմբոն Հարար քաղաքում, Եթովպիա մոտ. 1883.
Արթյուր Ռեմբոյի կիսանդրին

Ծնվել է 1854 թ.–ին հոկտեմբերի 24-ին հյուսիս–արևելյան Ֆրանսիայի Շառլվիլլ քաղաքում՝ մորական պապի տանը։ Հայրը՝ Ֆրեդերեկ Ռեմբոն, այդ ժամանակ ծառայում էր Լիոնի ֆրանսիական կայազորում՝ ցամաքազորային կապիտանի կոչումով։ Մայրը՝ Վիտալի Գուիֆը Արդենի մանր սեփականատիրական ընտանիքներից մեկին էր պատկանում։ 1862 թ-ին Ռեմբոն Շառլվիլլ քաղաքում ընդունվում է Ռոսսայի դպրոցը։ [5]

Մահացել է 1891 թվականին նոյեմբերի 10-ին Մարսելում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմբոյի կարճատև գրական գործունեությունը (1870—1873) եղել է համակ ըմբոստացում և սուր ծաղր՝ ուղղված Երկրորդ կայսրության («Կեսարի մոլեգնությունը»), կրոնի («Տարտյուֆի պատիժը», «Չարիք»), քաղքենիության («Ատենակալները») դեմ։ Բանաստեղծը հասարակության վերակառուցման հույսը կապել է Հանրապետության հետ («Դարբին»)։ Հիասթափվելով «Ազգային դավաճանության» կառավարությունից, Ռեմբոն 1871-ի սկզբին ճգնաժամ է ապրել։ Փարիզյան կոմունան վերադարձրել է սոցիալական առաջընթացի՝ Ռեմբոյի հավատը։ Նա ստեղծել է ֆրանսիական հեղափոխական պոեզիայի գլուխգործոցներ՝ «Փարիզի ռազմական հիմնը», «Փարիզը նորից բնակեցվում է», «Ժաննա Մարիի ձեռքերը» (1871)։ Նրա պոեզիայում զարգացել են ռեալիստական պատկերավորությունը, հոգեբանականությունը, երգիծանքը («Յոթնամյա բանաստեղծները», «Աղքատները եկեղեցում», «Գթության քույրեր»)։ Ռեմբոն ծանր է տարել Կոմունայի պարտությունը, դարձել է սիմվոլիստ («Հարբած նավը», «Ձայնավորներ»)։ Այս շրջանում Ռեմբոն ստեղծել է «Վերջին բանաստեղծությունները» (1872) և արձակ բանաստեղծությունները՝ «Պայծառացումներ» (1872—1873, հրատարակվել է 1886–ին)։ «Դժոխքի միջով» (1873) գիրքը, որը լի է տառապանքով, ինքնախարազանումով, սիմվոլիզմի սպանիչ քննադատությամբ, նախապատրաստել է 20–րդ դարի բանաստեղծական ռեալիզմը

Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդվել է ֆրանսիացի Սիմվոլիստ Բոդլերից, ինչպես նաև, վաղ տարիքում՝ Վիկտոր Հյուգոյից («Որբերը»)։ Ռեմբոյի և Բոդլերի սիմվոլիզմը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ 20-րդ դարի պոեզիայի վրա, այդ թվում՝ Վլադիմիր Վիսոցկու պոեզիայի վրա, իսկ հայ բանաստեղծներից Եղիշե Չարենցի ստեղծագործության վրա։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ժան—Մարիի Ձեռքերը»
  • «Օֆելիա»
  • «Մի եղանակ Դժողքում» (արձակ բանաստեղծություն)
  • «Հարբած նավը»
  • «Սիրավեպ»
  • Նամակներ
  • «Ոջիլ որոնող քույրորը»
  • «Փարիզը վերաբնակեցվում է»

Հայերեն թարգմանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 թ.-ին Ապոլոն հրատարակչությունը լույս է ընծայել Արթյուր Ռեմբոյի գրականության լիակատար ժողովածուն՝ հայերեն թարգմանությամբ։ Այն ընդգրկում է Ռեմբոյի գրեթե ողջ գրական ժառանգությունը։ բացառություն են կազմում միայն մի քանի անավարտ կամ անարժեք համարվող ստեղծագործոթյուններ, պատանեկան գրչափորձեր։
  • Ռեմբոյի ստեղծագործությունները զետեղված են նաև «Ուսանողի գրադարան» մատենաշարքի Ֆրանսիական պեզիա հատորում։

Այցելեք նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Elizabeth M. Hanson։ My poor Arthur Holt, New York 1960 (անգլ.)
  • Ardengo Soffici։ Arthur Rimbaud Vallecchi, Florenz 2002 (իտալ.)
  • Enid Starkie։ Das Leben des Arthur Rimbaud Matthes & Seitz, Berlin 1990 ISBN 3-88221-765-0 (գերմ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118601032 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Рембо Артюр, Рембо Артюр // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. http://data.bnf.fr/ark:/12148/cb119219976 Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  5. Արթյուր Ռեմբո, «Բանաստեղծություններ», «Ապոլոն» հրատ., Երևան, 1991, ISBN 5-8079-0255-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]