Արտյուշա Աղասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտյուշա Աղասյան
հունվարի 1, 1948(1948-01-01) - սեպտեմբերի 16, 1992(1992-09-16) (44 տարեկանում)
ԾննդավայրՔոլատակ, Քարվաճառի շրջան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՂազանչի, Շիրակի մարզ, Հայաստան
ԳերեզմանՔոլատակ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Արտյուշա Աղասյան (1 հունվարի, 1948, Քոլատակ, Մարտակերտի շրջան - 16 սեպտեմբերի, 1992, Ղազանչի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտյուշա Աղասյանը ծնվել է 1948 թվական հունվարի 1-ին Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակի ռազմածովային նավատորմում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել ՀՀ Հրազդան քաղաքում։ Աշխատել է ՀԷկ-ում որպես բանվոր։ 1991-ին վերադարձել է հայրենի գյուղ և կամավորագրվել ինքնապաշտպանական ջոկատում։ Մասնակցել է պաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է 1992 թվականի սեպտեմբերի 16-ին Ղազանչի գյուղի համար մղված մարտում, արկի պայթյունից։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]