Արտյոմ Մելքոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտյոմ Մելքոնյան
Ծնվել է1931
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Արտյոմ Սերգոյի Մելքոնյան (1931, Լենինական), հայ խորհրդային այգեգործ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1972 թ.), պրոֆեսոր (1973 թ.)։ ՍՄԿԿ անդամ 1958 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1954 թ.)։ Եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրի (1972 թ.) և ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչի տեղակալ (1972—1974 թթ.), 1974—1980 թվականներին՝ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական ԳՀԻ-ի տնօրեն։ 1981 թվականից ՀԽՍՀ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրի առաջին տեղակալն է։ Գիտական աշխատանքները վերաբերում են խաղողի վազի կենսաբանական պրոցեսների կարգավորման, բերքատվության բարձրացման, այգեգործության ինտենսիվացման, ինչպես նաև ՀԽՍՀ-ի կիսաանապատային քարքարոտ հողերում խաղողի այգիների մշակության առավել արդյունավետ եղանակների ներդրման և այլ հարցերին։ Իտալիայի խաղողագործության և գինեգործության ակադեմիայի թղթակից անդամ (1977 թ.)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության, «Պատվո նշան» շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 396 CC-BY-SA-icon-80x15.png