Արտյոմ Թոթոլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոթոլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտյոմ Թոթոլյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 25, 1929(1929-09-25)
ԾննդավայրԼենինական, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 16, 2023(2023-03-16)[1] (93 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունկենսաբան
ԱշխատավայրՓորձարարական բժշկության ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան
և ՌԴ գիտության վաստակավոր գործիչ
ԵրեխաներԱրեգ Թոթոլյան

Արտյոմ Հակոբի Թոթոլյան (սեպտեմբերի 25, 1929(1929-09-25), Լենինական, ԽՍՀՄ - մարտի 16, 2023(2023-03-16)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ մանրէակենսաբան, ծագումնաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1983): ՌԲԳԱ ակադեմիկոս (1930, թղթակից անդամ՝ 1984 թվականից։ ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ (1991): ԱՀԿ ստրեպտոկոկների ուսումնասիրության ազգային կենտրոնի ղեկավար (1984): Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1993), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ (2013)։ Թոթոլյանը ստրեպտոկոկների ծագումնաբանության ուսումնասիրության և դրանք գենային ճարտարագիտության մեջ ներդնելու նոր ուղղության հիմնադիրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտյոմ Թոթոլյանը ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 25-ին, Լենինական քաղաքում։ 1954 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1962 թվականից աշխատում է Սանկտ Պետերբուրգի փորձարարական բժշկագիտական ինստիտուտում, 1966-1988 թվականներին եղել է փոխտնօրեն, 1972-1987 թվականներին՝ միկրոօրգանիզմների գենետիկայի լաբորատորիայի վարիչ, 1984 թվականից՝ ԱՀԿ ստրեպտոկոկների ուսումնասիրության ազգային կենտրոնի ղեկավար։ 1987-1989 թվականներին՝ մոլեկուլային կենսբանության բաժնի վարիչ, 1990 թվականից՝ մոլեկուլային մանրէաբանության լաբորատորիայի վարիչ։ 1984-2003 թվականներին եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ[2]։

Աշխատանքները վերաբերում են ծագումնաբանության, մոլեկուլային կենսաբանության, մանրէաբանության, ստրեպտոկոկների և ստրեպտոկոկնային հիվանդությունների իմունաբանության հարցերին։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԲԳԱ ակադեմիայի թղթակից անդամ (1984):
  • Չեխիայի և Ալովակիայի միկրոկենսբանական ընկերության պատվավոր անդամ (1995):
  • Միկրոկենսաբանների և էպիդեմիոլոգների ընկերության Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի նախագահ և փոխնախագահ (1988-1999)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2010)[3]
  • Բարեկամության շքանշան (Ռուսաստան, 2004)[4]
  • Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) Առողջության մասին գիտական կենտրոնի դիպլոմ (2002)
  • ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1999)[5]
  • ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի արծաթե մեդալ (1998)
  • «Պատվո» շքանշան (1971)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Стрептококковая инфекция, Л., 1978 (համահեղինակ). Стрептококковая патология-актуальная проблема современного здравоохранения, Л., 1990.
  • Изучение генетических основ патогенности стрептококков групп А и В, С-П., 2001.
  • К вопросу о комбинированном лечении рецидивирующего папилломатоза гортани /Болезни органов дыхания: научно-практический журнал, 2005.
  • Рекомбинантные вакцины против стрептококков группы B как средство патогенетической профилактики / Медицинский академический журнал, 2006.
  • Метод ПЦР-детекции пародонтопатогенных бактерий и Streptococcus Mutans в биологических образцах из ротовой полости / Клиническая лабораторная диагностика: научно-практический журнал, 2007.
  • Иммуногенность модифицированного декстраном рекомбинантного фрагмента белка Вас стрептококков группы В /Журнал микробиологии, эпидемиологии и иммунологии: двухмесячный научно-практический журнал, 2007.
  • Возможности улучшения прогноза у больных ишемической болезнью сердца после коронарного шунтирования // Кардиоваскулярная терапия и профилактика: научно-практический рецензируемый медицинский журнал, 2007.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Умер главный научный сотрудник Института экспериментальной медицины Артем Тотолян
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 433։
  3. «Указ Президента Российской Федерации от 18.08.2010 № 1019». kremlin.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. «Указ Президента Российской Федерации от 27.12.2004 г. № 1618». kremlin.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Указ Президента Российской Федерации от 30.09.1999 № 1322». kremlin.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.