Արտյոմ Դելկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտյոմ Դելկին
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 2, 1990(1990-08-02)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2007 Ռուսաստան Կռիլյա Սովետով-ՍՕԿ 34 (5)
2008—2009 Ռուսաստան Տոլյատի 46 (21)
2009—2010 Ռուսաստան Նիժնի Նովգորոդ 9 (0)
2010  Ռուսաստան ԿԱՄԱԶ 18 (2)
2011—2012 Ռուսաստան Տորպեդո (Վլադիմիր) 44 (14)
2012—2015 Ռուսաստան Կրիլյա Սովետով 38 (3)
2015  Ռուսաստան Տյումեն 13 (3)
2015—2018 Ռուսաստան Օրենբուրգ 69 (24)
2017  Ռուսաստան Տամբով 14 (3)
2018—2019 Ռուսաստան Նիժնի Նովգորոդ 34 (3)
Ազգային հավաքական
2012 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 7 (2)
2013 Ռուսաստան Ռուսաստան (Ուս.) 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 05.06.2019:

Արտյոմ Վալերևիչ Դելկին (ռուս.՝ Артём Валерьевич Делькин, օգոստոսի 2, 1990(1990-08-02)[1], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլի ակադեմիայի սան է[2]։ Առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է Դիմիտրովգրադի Կռիլյա Սովետով-ՍՕԿ-ը, որի կազմում իր նորամուտը կատարել է 2006 թվականի ապրիլի 29-ին «Տյումենի» դեմ խաղում և հենց այդ խաղում էլ խփել է իր առաջին գոլը[3]։ Ընդհանուր առմամբ երկու մրցաշրջանում Դիմիտրովգրադի թիմի կազմում երկրորդ դիվիզիոնում անցկացրել է 34 խաղ և խփել 5 գնդակ, Ռուսաստանի գավաթի խաղարկությունում՝ 2 խաղ[4]։

2008 թվականին «Կռիլյա Սովետով-ՍՕԿ» ակումբի խաղացողների մեծ մասի նման տեղափոխվել է «Տոլյատի», որտեղ խաղացել է գրեթե երկու տարի՝ երկրորդ դիվիզիոնի 46 խաղում խփելով 21 գնդակ։ 2009 մրցաշրջանի երկրորդ մասը Դելկինն անցկացրել է «Նիժնի Նովգորոդում»[4]։ Հետագայում հանդես է եկել ԿԱՄԱԶ ակումբում։ 2011/12 մրցաշրջանն անցկացրել է Վլադիմիրի «Տորպեդոյի» կազմում։ Արդյունքում «Տորպեդոն» պահպանել է իր տեղը ՖԱԼ-ում, իսկ Դելկինը Բալթիկայի դեմ վերջին խաղում աչքի է ընկել հեթ-տրիկով[5]։

2012/13 մրցաշրջանից առաջ տեղափոխվել է «Կռիլյա Սովետով», որտեղ ստացել է 63-րդ համարը[6]։ Առաջին հերթին դիտարկվել է որպես Սերգեյ Կոռնիլենկոյին փոխարինող[7]։ ՌՖՊԼ-ում իր նորամուտը կատարել է հուլիսի 22-ին «Թերեքի» դեմ տնային խաղում[8]։

Կռիլյա Սովետովի կազմում անցկացրած պաշտոնական խաղերում իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի Գավաթի խաղարկության 2012/13 մրցաշրջանի 1/16 եզրափակչի «Գազովիկի» դեմ խաղում։ Ավելացված ժամանակում՝ 113-րդ րոպեին Դելկինի խփած գոլը դարձել է հաղթական «Կռիլյա Սովետովի» համար[9]։ Ռուսաստանի առաջնությունում իր առաջին գոլը խփել է Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ակումբի դեմ խաղում 2013 թվականի դեկտեմբերի 7-ին՝ «Կռիլյա Սովետովին» բերելով արտագնա հաղթանակ 2:1 հաշվով[10]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորպեդո ակումբում հանդես գալու ժամանակ հրավիրվել Ռուսաստանի երիտասարդական հավաքական[11]։

Թիմի կազմում 2012 թվականին հաղթել է Համագործակցության գավաթի խաղարկությունում՝ եզրափակիչ խաղում խփելով երկու գոլ[12]։

2013 թվականի մայիսի 31-ին ընդգրկվել է Ռուսաստանի ուսանողական հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու Կազանում անցկացվելիք համաշխարհային Ունիվերսիադային[13], հունիսի 23-ին ընդգրկվել է խաղացողների վերջնական հայտացուցակում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Артем Делькин». Наши звёзды. Академия футбола имени Юрия Коноплева. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  3. «Делькин Артем Валерьевич. Клуб Крылья Советов-СОК». Футбол. Sportbox.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  4. 4,0 4,1 «Делькин Артем Валерьевич». Футбол. Sportbox.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  5. ««Торпедо-Владимир», «Волгарь-Газпром» и «СКА-Энергия» остаются». Футбольная национальная лига. 2012 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  6. ««Крылья» оформили заявку на сезон». «Крылья Советов» (Самара) — Официальный сайт. 2012 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  7. «Андрей Кобелев: Для замены Корниленко наигрываем несколько вариантов». «Крылья Советов» (Самара) — Официальный сайт. 2012 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  8. «Артем Делькин: Дома надо выигрывать!». «Крылья Советов» (Самара) — Официальный сайт. 2012 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  9. «Кубок России. «Крылья Советов» одержали волевую победу в Оренбурге». Футбол на Куличках. 2012 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  10. «Артем Делькин: «Самое главное — что выиграла команда»». Новости на ФНК. Футбол на Куличках. 2013 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  11. «Артем Делькин: «Дарить очки никому не будем»». Футбольная национальная лига. 2012 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  12. «Дубль Артема Делькина принес России золото». Футбольная национальная лига. 2012 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  13. Беляев, Сапета и Дядюн попали в расширенный список сборной России для участия в Универсиаде-2013 Новость на сайте Sports.ru от 31 мая 2013 года
  14. Студенческая сборная России определилась с составом и начала подготовку к Универсиаде Новость на сайте Sports.ru от 23 июня 2013 года

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]