Արտյոմ Դալաքյան
Արտյոմ Դալաքյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | բռնցքամարտիկ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 10, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Արտյոմ Կամոյի Դալաքյան (օգոստոսի 10, 1987, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ուկրաինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն ըստ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (2018)։ Ըստ BoxRec-ի[1]՝ 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ նա զբաղեցնում է 7-րդ տեղը (12,94 միավոր) թեթև քաշային բռնցքամարտիկների շրջանում (մինչև 50,8 կգ կամ 112 ֆունտ) և 481-րդը՝ քաշային կարգից դուրս բռնցքամարտիկների շրջանում[2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտյոմ Դալաքյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 10-ին, Բաքվում։ 1991 թվականին Արցախյան հակամարտության պատճառով ընտանիքը տեղափոխվել է Զապորոժիե, ապա՝ Դնեպրոպետրովսկ։ Սկզբում զբաղվել է ըմբշամարտով և թեկվոնդոյով։ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 13 տարեկանից։ 10-րդ դասարանում Դալաքյանին հրավիրել են տեղափոխվել Դոնեցկ և հանդես գալ «Ելիսեևի մարզական ակումբում»։
Սիրողական կարիերա [խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես սիրողական բռնցքամարտիկ՝ Դալաքյանը բազում մենամարտեր է անցկացրել, զինվորականների շրջանում հաղթել աշխարհի առաջնությունում, արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման, երկար ժամանակ եղել է Ուկրաինայի բռնցքամարտի հավաքականում, բայց հիմնականում եղել է 2-րդ կամ 3-րդ համարը, քանի որ Ուկրաինայում նրա քաշային կարգում կար շատ ուժեղ բռնցքամարտիկ՝ Գեորգի Չիգաևը, Ուկրաինայի հավաքականի նախկին ավագը, 2008 թվականի օլիմպիադայի մասնակից, 2008, 2010 թվականների Եվրոպայի առաջնության չեմպիոն և արծաթե մեդալակիր և Ուկրաինայի 9-ակի չեմպիոն։ 2018 թվականին, երբ Արտյոմ Դալաքյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի գոտին, ըստ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի, թայլանդցի Սիրիչայ Թայենի հետ մենամարտում՝ 50 հաղթանակ և 3 պարտություն ռեկորդով, Ուկրաինայի սպորտի նախարարությունը որոշել է նրան շնորհել սպորտի վաստակավոր վարպետի կոչում։
2011 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Դալաքյանն անցել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի։ Նա իր նորամուտը նշել է Դոնեցկում՝ 3-րդ ռաունդում նոկաուտով հաղթելով բռնցքամարտում նույնպես դեբյուտանտ Արթուր Հովհաննիսյանին։
2012 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունվարի 10-ին Դոնեցկում Դալաքյանը միաձայն որոշմամբ (40-36 40-32 40-35) հաղթել է ռուս Սերգեյ Տասիմովին (10-39-2)։ Մայիսի 2-ին Դոնեցկում նա նոկաուտով հաղթել է վրացի Լևոն Ղարիբաշվիլուն՝ 6-րդ ռաունդում (5-11-2)։ Հունիսի 21-ին Դոնեցկում նոկաուտով հաղթել է Սերգեյ Չեկալովին՝ 4-րդ ռաունդում (0-1-0)։ Հուլիսի 27-ին Դոնեցկում միաձայն որոշմամբ (60-55 60-54 60-55) հաղթել է Կիրիլ Կոլոմոյցևին (0-2-0)։ Նոյեմբերի 10-ին Դոնեցկում 2-րդ ռաունդում նոկաուտով հաղթել է բուլղարացի Գալին Պաունովին (2-4-0)։
2013 թվական [խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրիլի 5-ին Դոնեցկում Դալաքյանը 1-ին ռաունդում նոկաուտով հաղթել է հունգարացի Դավիդ Կանսալաեսին (10-4-0) և նվաճել ԲՀԱ-ի թափուր տիտղոսը։ Օգոստոսի 24-ին Դոնեցկում նա անցկացրել է իր առաջին տիտղոսի պաշտպանությունը՝ միաձայն որոշմամբ (120-105 120-106 119-106) հաղթելով ֆիլիպինցի Խուան Պարիշիմին (11-3-1)։ Շուտով պաշտպանվելու անհնարինության պատճառով Դալաքյանը զրկվել է դրանից։
2014 թվական [խմբագրել | խմբագրել կոդը]
Հունվարի 24-ին Դոնեցկում Դալաքյանը երկրորդ անգամ նոկաուտով հաղթել է Կիրիլ Կոլոմոյցևին՝ 8-րդ ռաունդում (0-4-0)։ Նոյեմբերի 22-ին Բրովարիում երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել է վրացի Մալխազ Տատրիշվիլին (4-5-0)։
2015 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուլիսի 17-ին Կիևում Դալաքյանը, հաղթելով անպարտելի իսպանացի Անխել Մորենին (8-0-2), դատավորների միաձայն որոշմամբ (118-110 118-110 118-110) նվաճել է Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի մայրցամաքի թափուր տիտղոսը։ Դեկտեմբերի 5-ին Կիևում նա անցկացրել է իր առաջին պաշտպանությունը՝ հաղթելով հունգարացի Ռոբերտ Կանսալաեսին՝ 1-ին ռաունդում նոկաուտով (11-5-0)։
2016 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին Դալաքյանը տիտղոսի երկու պաշտպանություն է կատարել, նախ՝ մայիսի 14-ին, նոկաուտով հաղթել է Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (2010 թվականին պարտվել է Դաիկի Կամեդային) չեմպիոնի նախկին հավակնորդ ռումինացի Սիլվիո Օլտեաանուին 8-րդ ռաունդում (16-9-1), և Նոյեմբերի 6-ին նոկաուտով հաղթել է հունգարացի Յոսեֆ Աժտային՝ 3-րդ ռաունդում (18-4-0)։
2017 թվական [խմբագրել | խմբագրել կոդը]
Դալաքյանը մեկ անգամ պաշտպանել է տիտղոսը՝ հաղթելով մեքսիկացի Լուիս Մանուել Մակիասին՝ 6-րդ ռաունդում նոկաուտով (9-3-2)։
2018 թվականին հաղթել է ամերիկացի Բրայան Վիլորիային և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը World Boxing Association-ի վարկածով։ 2018 թվականի հունիսի 17-ին կատարել է իր առաջին տիտղոսի պաշտպանությունը Սիրիչայ Տայիենի դեմ մենամարտում՝ 8-րդ ռաունդում հաղթելով նրան տեխնիկական նոկաուտով։
Պրոֆեսիոնալ մենամարտի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենամարտ | Ռեկորդ | Ամսաթիվ | Մրցակից | Տեղ | Արդյունք | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|
21 | 21-0, 15 КО | նոյեմբերի 20 2021 | ![]() |
![]() |
TKO9 (12) | Աշխարհի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքյանի 5-րդ պաշտպանություն |
20 | 20-0, 14 KO | փետրվարի 8 2020 | ![]() |
![]() |
UD12 (12) | Աշխարհի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքյանի 4-րդ պաշտպանություն |
19 | 19-0, 14 KO | հունիսի 15 2019 | ![]() |
![]() |
TKO10 (12) | Աշխարհի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքայանի 3-րդ պաշտպանություն |
18 | 18-0, 13 KO | դեկտեմբերի 15 2018 | ![]() |
![]() |
TKO5 (12) | Աշխարհի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքյանի 2-րդ պաշտպանություն |
17 | 17-0, 12 KO | հունիսի 17 2018 | ![]() |
![]() |
TKO8 (12) | Աշխարհի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքյանի 1-ին պաշտպանություն |
16 | 16-0, 11 KO | փետրվարի 24 2018 | ![]() |
![]() |
UD12 (12) | Աշխարհի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ |
15 | 15-0, 11 KO | ապրիլի 22 2017 | ![]() |
![]() |
KO6 (12) | Մայրցամաքի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքյանի 4-րդ պաշտպանություն |
14 | 14-0, 10 KO | նոյեմբերի 6 2016 | ![]() |
![]() |
TKO3 (12) | Մայրցամաքի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքյանի 3-րդ պաշտպանություն |
13 | 13-0, 9 KO | մայիսի 14 2016 | ![]() |
![]() |
TKO8 (12) | Մայրցամաքի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքյանի 2-րդ պաշտպանություն |
12 | 12-0, 8 KO | դեկտեմբերի 5 2015 | ![]() |
![]() |
TKO1 (12) | Մայրցամաքի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքյանի 1-ին պաշտպանություն |
11 | 11-0, 7 KO | հունիսի 17 2015 | ![]() |
![]() |
UD12 (12) | Մայրցամաքի չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի |
10 | 10-0, 7 KO | նոյեմբերի 22 2014 | ![]() |
![]() |
TKO2 (8) | |
9 | 9-0, 6 KO | հունվարի 24 2014 | ![]() |
![]() |
TKO8 (8) | |
8 | 8-0, 5 KO | օգոստոսի 28 2013 | ![]() |
![]() |
UD12 (12) | Միջազգային չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի, Դալաքյանի 1-ին պաշտպանություն |
7 | 7-0, 5 KO | ապրիլի 5 2013 | ![]() |
![]() |
KO1 (12) | Միջազգային չեմպիոնի մենամարտ՝ ըստ ԲՀԱ-ի |
6 | 6-0, 4 KO | նոյեմբերի 10 2012 | ![]() |
![]() |
TKO2 (6) | |
5 | 5-0, 3 KO | հուլիսի 27 2012 | ![]() |
![]() |
UD6 (6) | |
4 | 4-0, 3 KO | հունիսի 21 2012 | ![]() |
![]() |
TKO4 (6) | |
3 | 3-0, 2 KO | մայիսի 2 2012 | ![]() |
![]() |
TKO4 (6) | |
2 | 2-0, 1 KO | հունվարի 10 2012 | ![]() |
![]() |
UD4 (4) | |
1 | 1-0, 1 KO | օգոստոսի 26 2011 | ![]() |
![]() |
TKO3 (4) | Պրոֆեսիոնալ դեբյուտ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «BoxRec: Artem Dalakian»։ boxrec.com։ Վերցված է 2022-07-02
- ↑ «Артем Далакян – новый украинский чемпион мира по боксу»։ isport.ua։ 2018-02-26։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-21-ին։ Վերցված է 2018-07-21
- ↑ «Он попал в компанию Усика и Ломаченко: кто такой Артем Далакян – обладатель пояса WBA»։ 24tv.ua։ 2018-02-25։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-21-ին։ Վերցված է 2018-07-21
|