Արտյոմ Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտյոմ Գևորգյան
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 21, 1993(1993-05-21)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Չալթր, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Դիրք հարձակվող

Արտյոմ Գևորգյան (ռուս.՝ Геворкян, Артём Сейранович, մայիսի 21, 1993(1993-05-21)[1], Չալթր, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուսաստանցի ֆուտբոլիստ, հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոստով» ֆուտբոլային ակումբի սան է։ Հանդես է եկել «Ժեմչուժինա-Սոչի» ակումբի երիտասարդական թիմում և «Կուբան» ֆուտբոլային ակումբի դուբլում։ Մասնագիտական աճի առումով 2017/18 խաղաշրջանը բեկումնային էր Գևորգյանի համար։ «Աֆիպսի» կազմում 17 գնդակով նա դարձել է «Հարավ» խմբի երկրորդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու[2]։ Հաջող մրցաշրջանից հետո հարձակվողը տեղափոխվել է «Չայկա», սակայն չի կարողացել հիմնավորվել այս թիմում և թողել է այն[3]։ 2019 թվականի փետրվարին ֆուտբոլիստը վերադարձել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Շիրակ» ֆուտբոլային ակումբ[4]։ Բարձրագույն լիգայում նորամուտն անցկացրել է 2019 թվականի մարտի 6-ին, «Արարատի» դեմ խաղում, որն ավարտվել է «Շիրակի» հաղթանակով՝ 2:0 հաշվով։ Խաղում Գևորգյանը փոխարինման է դուրս եկել 67-րդ րոպեին[5]։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին խաղացել է Արցախի հավաքականի կազմում՝ մասնակցելով չճանաչված ֆուտբոլային ասոցիացիաների ConIFA առաջնությանը։ Ավելի վաղ հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից՝ տարբեր տարիքային թիմերում խաղալու, չի ընդունել դրանք[6]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի առաջնության «Հարավ» խմբի լավագույն ռմբարկու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Десять игроков ПФЛ, о которых нужно знать. Зона «Юг»
  3. ««Чайка» рассталась с тремя игроками». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. Бывший форвард «Чайки» Артём Геворкян перешёл в армянский «Ширак»
  5. 30.03.2019 г. «Арарат» — «Ширак» — 0:2 (протокол)
  6. Ռուսական ակումբում 11 գոլ խփած Արտեմ Գևորգյանը՝ Հայաստանի հավաքականից հնարավոր հրավերի մասին