Արտխոնք (Խիանքի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արտկունքից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտխոնք (այլ կիրառումներ)
Գյուղ
Արտխոնք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽուլփի գավառակ
Այլ անվանումներԱրտգունք, Արտկոնք, Արտկունք, Արտքունք
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունարտկունքցի
Ժամային գոտիUTC+3

Արտխոնք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիանքի գավառակում։

1890-ականներին ուներ 50, իսկ 1909 թ.-ին՝ մոտ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Գյուղն ուներ Ս․ Թովմաս անունով եկեղեցի։ Շրջակայքում կային հին ամրոցի ավերակներ։

1895 թվականին թուրքերը ավերել են Արտկունքը, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բռնությամբ տեղահանել հայ բնակիչներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ[1][2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՍՀ, հտ 2, էջ 149, Արտկունք
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 504

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 149