Արտիստը (Շիրվանզադե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արտիստը (այլ կիրառումներ)
Picto infobox book.png
Արտիստը
Արտիստը.jpg
Կադր «Արտիստը» ֆիլմից
Հեղինակ Շիրվանզադե
Տեսակ Պատմվածք
Ժանր Ռեալիզմ
Լեզու հայերեն
Կերպար(ներ) Լևոն, Լուիզա
Երկիր Հայաստան Հայաստան
Հրատարակման տարեթիվ 1901
Վիքիդարան Արտիստը

«Արտիստը», հայ գրող Շիրվանզադեի պատմվածքներից մեկը։ Լույս է տեսել 1901 թվականին։ Շիրվանզադեն գրել է այն Օդեսայում, երբ նրան մեղադրում էին հակաթուրքական գործողություններ վարելու մեջ և բանտարկում Վրաստանի Թիֆլիս քաղաքի Մետեխի բանտում։ Բանտում անցկացրած տարիներից հետո, 1898 թվականին նրան աքսորում են Օդեսա։ Այն գրված է առաջին դեմքով[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գլխավոր հերոսը Լևոնն է, ով 16-17 տարեկան, գունատ դեմքով, նիհար, նուրբ դիմագծերով տղա է։ Նրա հոր մահից հետո, ով մահացել էր տիֆ հիվանդությունից, մայրը նրան հանձնում է մի ատաղձագործի, որպեսզի սովորի ատաղձագործություն, սակայն տղան փախչում է արհեստանոցից և գնում ուսումնարան։ Ուսումնարանի վարձը վճարում էին մի քանի բարի մարդիկ։

Նա սիրահարվել էր տանտիրուհի սինյորա Ստեֆանիայի աղջկան՝ Լուիզային։ Լուիզան երգչուհի էր և պատրաստվում էր գնալ Իտալիա՝ ձայնը մշակելու։ Հրաժեշտի ժամանակ Լևոնը Լուիզային նվիրում է ծաղկեփունջ և գրիչ, որպեսզի նա գրի իրեն։ Լուիզային դիմավորելու է Կավալլարոն Միլանում։ Լևոնին հուզում է այդ հանգամանքը և վճռում, որ պետք է գնա Իտալիա՝ Լուիզային տեսնելու։ Նա սկսում է նվագել «Արքայական յախտա» անունով պանդոկում, որտեղ ամեն նվագի համար վաստակում էր 10 կոպեկ։ Լևոնն աստիճանաբար սկսում է վատ սովորություններ ձեռք բերել, բերանից այժմ խմիչքի հոտ էր գալիս։ Խմել նրան ստիպում էին նավաստիները, ովքեր հաճախակի էին այցելում այդ պանդոկ։ Նրան խորհուրդ են տալիս հեռանալ այդ վայրից, սակայն նա ասում է, որ շուտով գնալու է, արդեն հավաքել է 150 ռուբլի[1]:

Մի քանի օր հետո նա թալանվում է սրիկաների կողմից, ովքեր գողանում են Լևոնի կոշիկները, կիթառը և բաճկոնը։ Իր աշխատած 150 ռուբլին նա պահում էր ձախ կոշիկի մեջ. փողը նա փաթաթել էր թղթի մեջ, դրել կրունկի կողմում, վրան կաշի խփել։ Նա չէր ցանկանում այն տանը պահել, քանի որ մայրը կարող էր գտնել և այլևս չվերադարձնել։ Նրանք դիմում են Իցկոյի հորը, սակայն որոնումներն անցնում են ապարդյուն։ Ահա այս ամենից հետո Լևոնին ասում են, որ Լուիզան ամուսնացել է Կավալլարոյի հետ[1]:

Այս ամենը լսելուց հետո, Լևոնը ձևացնում է, թե ամեն ինչ կարգին է։ Առավոտ էր, Լևոնը չկար ու չկար, նրան փնտրում էին ամենուր, սակայն անարդյունք։ Այդ ժամանակ լսվեց անսովոր մի աղմուկ, դա Իցկոյի և երկու ոստիկանների ձայներն էին, որոնք բերում էին Լևոնին։ Նրան նավաստիները հանել էին «Խերսոն» շոգենավի տակից, որով երկու շաբաթ հետո նա պիտի մեկներ Իտալիա...

Համանուն ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրվանզադեի պատմվածքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։ Ֆիլմի նկարահանումների ընթացքում օգտագործվել են արդիական տեխնիկա և տեխնոլոգիաներ[2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Արտիստը (Շիրվանզադե)
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են