Արտիգաս այգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտիգաս այգիներ
Տեսակայգի և կառույց
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԼա Պոբլա դե Լիլյետ
Հիմնվել է1906
ՃարտարապետԱնտոնիո Գաուդի
Ճարտարապետական ոճկատալոնյան մոդեռնիզմ և մոդեռն
Արտիգաս այգիները գտնվում է Իսպանիաում
Արտիգաս այգիներ
Արտիգաս այգիները գտնվում է Երկիրում
Արտիգաս այգիներ
Արտիգաս այգիներ

Արտիգաս պարտեզներ (կատ.՝ Els Jardins de Can Artigas) գտնվում են Կատալոնիայի Լա Պոբլա դե Լիլյետ համայնքի մի այգում։ Կառուցվել է 1905֊1906 թվականների ընթացքում և նախագծման աշխատանքներն արվել են կատալոնացի ճարտարապետ, իսպանական մոդեռնի բարձրագույն ներկայացուցիչ Անտոնիո Գաուդիի կողմից։ Ինչպես շատ այլ իր աշխատանքներում, այստեղ Գուադին նույնպես պարտեզները լցրել է կամարներով և կաթոլիկ խորհրդանիշներով։ 1971 թվականի վերջերին պարտեզները գործնականում լքված էին։ Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանի Գուադիի ամբիոնի վերահսկողության ներքո 1992 թվականին դրանք վերականգնվեցին։ Ներկայիս քանդակները Դոմինիկ Ռամոն Միլլետի աշխատանքներն են։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծում, կառուցման գործընթաց

Արտիգաս (1905) թվական
Լիլյետ, պարտեզ

1905 թվականին Գուադին ճանապարհորդում է Լիլյետ կառուցելու համար Կատլերի տունը, լեռնային մի ապաստան, որը նախատեսված էր ածխի հանքի ինժեներների համար, որը մատակարարում էր Ասլենդ ցեմենտի գործարանի ցեմենտը մոտակա Քեսըլը դե Հյուգ համայնքին։ Ցեմենտի գործարանի սեփականատերը Էվզեբի Գուելն էր, ով հարուստ արդյունաբերող էր և Գուադիի հիմնական հովանավորը։ Լիլյետում գտնվելու ընթացքում Գուադին մնում էր մի տեքստիլ ձեռնարկատիրոջ՝ Ջոն Արտիգասի Ալարթի տանը, որն ուներ մի կալվածք Ֆոնտ դե լա Մագնեզիա անվամբ, Լլոբրեգատ գետի մոտ։ Ի պատիվ պարոն Արտիգասի հյուրընկալության, Գուադին այս պարտեզները նախագծեց նրա համար[1]՛ Գուադին նմանատիպ նախագիծ արել էր, չնայած այն ավելի փոքր էր չափերով։ Դա Գուելի այգին է(1900 - 1914) Բարսելոնիայում։ Եվ արդյունքում այդ երկու աշխատանքների միջև ոճական և կառուցողական նմանությունն ակնհայտ է։ Ինչպես նա Գուելի այգին էր կատարել, այնպես էլ նախագծել էր Արտիգասի պարտեզները, շրջապատելով այն բնական միջավայրով։ Նա նաև կառուցեց մի արհեստական քարանձավ, որը նման իր նախագծերց մենին՝ Գուատադելլայի այգուն[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնահատկություններ և խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուադին նախագծել է այգին այցելուների համար, կարևոր նշանակություն ունեցող արահետով, որը տանում է դեպի մի քանի հետաքրքիր վայրեր.

  • Լա Գլորիատա
  • Լա Քովա
  • Լա Կասադա
  • Էլ Բերենատոր

Ինչպես իր շատ այլ աշխատանքներում, այստեղ այգիները Գուադին նույնպես լցրել է քրիստոնեական խորհրդանիշներով։ Այս այգիների համար նա վերցրել է չորս ավետարանիչների սիմվոլները։ Քառակերպի պատկերներն ամենուրեք երևում են այգում. Մատթեոս առաքյալի հրեշտակը Լա Կասադայում, Հովհաննես առաքյալի արծիվը Քոիքս կամարաձև կամրջի վրա, որը հատում է Լլոբրեգաթ գետը, Սուրբ Մարկոսի առյուծը Լա Պերգոլայում, և Ղուկաս ավետարանիչի ցուլը Ցլի շատրվանի մոտ։ Այս չորս պատկերները խաչաձև են տեղադրված։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bassegoda, Juan (1989). El gran Gaudí (in Spanish). Barcelona: Sabadell. ISBN 978-84-86329-44-0. p. 469.
  2. Bassegoda, Juan (1989). El gran Gaudí (in Spanish). Barcelona: Sabadell. ISBN 978-84-86329-44-0. p. 111.