Արտեմ Պողոսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտեմ Պողոսով
Ծնվել էապրիլի 25, 1904(1904-04-25)
ԾննդավայրԲուդյոննովսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ
Մահացել էմարտի 22, 1989(1989-03-22) (84 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա և Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա
Մասնագիտությունզորավար
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Medal "For Impeccable Service", 1st class Jubilee Medal "30 years of the Victory in Khalkhin-Gol" Jubilee Medal "40 years of the Victory in Khalkhin-Gol"
Badge “Participant in the battles of Khalkhin Gol”
և Badge "25 Years of Victory in the Great Patriotic War"
Ստորագրություն
Изображение автографа

Արտեմ Կարապետի Պողոսով (ապրիլի 25, 1904(1904-04-25), Բուդյոննովսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ - մարտի 22, 1989(1989-03-22), Մոսկվա, ԽՍՀՄ), գեներալ-մայոր (օգոստոսի 3․1953 թ.)։ ՍՄԿԿ անդամ 1927 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Վ․ Ի․ Լենինի անվան ռազմաքաղ․ ակադեմիան (1935 թ.), Կ․ Ե․ Վորոշիլովի անվան բարձրագույն ռազմական ակադեմիան (1951 թ.)։ 1926 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ 1929 թվականից՝ հեծյալ էսկադրոնի քաղղեկ, 1935 թվականից՝ հեծյալ դիվիզիայի մեքենայացված գնդի կոմիսար Հեռավոր Արևելքում։ 1939 թվականին մասնակցել է Ւոսլխինգոլի շրջանում ճապոնացի ագրեսորների ջախջախմանը։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից, որպես տանկային դիվիզիայի, ապա բրիգադի կոմիսար, իսկ 1942 թվականի հոկտեմբերից՝ 20-րդ տանկային կորպուսի քաղբաժնի պետ, մասնակցել է Ուկրաինայում (Կիև, Պոլտավա, Խարկով), Ստալինգրադի մատույցներում մղված մարտերին, Կուրսկի ճակատամարտին, Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրմանը, Գերմանիայի տարածքում ծավալված մարտական գործողություններին։ Պատերազմից հետո Արտեմ Պողոսովը եղել է ցամաքային զորքերի ավտոզրահատանկային վարչության պետի քաղգծով տեղակալ, մեքենայացված ստորաբաժանման քաղբաժնի պետ, թիկունքի և տրանսպորտի ռազմական ակադեմիայի քաղբաժնի պետ (1958-1959 թթ.)։ Զորացրվել է 1961 թվականին։

Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի և այլ շքանշաններով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Коллектив авторов. Великая Отечественная: Комкоры. Военный биографический словарь / Под общей редакцией М. Г. Вожакина. — М.; Жуковский: Кучково поле, 2006. — Т. 2. — С. 162—163. — ISBN 5-901679-08-3. (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 372