Արտեմ Աղաջանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտեմ Աղաջանով
Հիմնական տվյալներ
Ծնվել էմայիսի 15, 1913(1913-05-15)
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 29, 1989(1989-08-29)[1] (76 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժշտագետ և մանկավարժ
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Արտեմ Պետրոսի Աղաջանով (մայիսի 15, 1913(1913-05-15), Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 29, 1989(1989-08-29)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի երաժշտագետ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմ Աղաջանովը ծնվել է 1913 թվականի մայիսի 15-ին, Մոսկվա քաղաքում։ 1930 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի բանֆակը, 1939 թվականին՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիան՝ Ս. Ի. Սպոսոբինի, Լ. Ա. Մաազելի դասարաններ։ Սովորելու տարիներին դասավանդել է նույն կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում, 1393 թվականից կոնսերվատորիայում։ 1948-1951 թվականնեին եղել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի փոխտնօրեն, միաժամանակ, 1939-1941 թվականին՝ ԽՍՀՄ ռադիոպետկոմի երաժշտական բաժնի գլխավոր խմբագիր։ Նրա սաներից է եղել Առնո Բաբաջանյանը։

1950 թվականին արժանացել է Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, 1952 թվականին՝ արվեստագիտության թեկնածու, 1987 թվականին՝ պրոֆեսորի։

Հեղինակ է «Սոլֆեջոյի դասընթաց» (1965, 1974, 1985) ուսումնական ձեռնարկի, սիմֆոնիկ, խմբերգերի, կամերային երկերի, կինոյի և թատրոնի երաժշտությունների, մշակել է հայկական, ուզբեկական, թուրքմենական ժողովրդական երգեր։

Արժանացել է ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի։

Որդին կոմպոզիտոր, դաշնակահար է, ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (Ս. Բալասանյանի, Ն. Ն. Սիդելնիկովի դասարաններ) և դաշնամուրի (Վ. Վ. Գոռնոստաևայի դասարան) բաժինները։ Գրել է սիմֆոնիկ գործեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сборник двухголосных диктантов из музыкальной литературы, [ноты], М., 1947; Русские народные музыкальные инструменты, М., 1949;
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։