Արտեմ Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտեմ Վաչագանի Աղաջանյան
24 դեկտեմբերի, 1956 - 31 դեկտեմբերի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Աղջաբեդի
Մահվան վայրԼՂՀ Մարտակերտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Արտեմ Աղաջանյան (24 դեկտեմբերի, 1956, Աղջաբեդի - 31 դեկտեմբերի, 1993, Մարտակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմ Աղաջանյանը ծնվել է 1956 թ. դեկտեմբերի 24-ին Աղջաբեդիում։ Երեք տարեկանում ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ։ Ավարտել է թիվ 8 միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է ՌԴ Վլադիմիրի մարզում։ Զորացրվելուց հետո որպես բանվոր աշխատել է Ղարմետաքսկոմբինատում, այնուհետև էլեկտրատեխնիկական գործարանում։ Կամավորագրվել է հետախուզական վաշտին։ Զոհվել է 1993 թ. դեկտեմբերի 31-ին Մարտակերտում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]