Արտեմի Շահգալդյան
Արտեմի Շահգալդյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1910 ապրիլի 17 Պրոխլադնի, ՌԴ Կաբարդա-Բալկարիա |
Մահացել է | մայիսի 26, 1985Նալչիկ | (տարիքը 75)
Մասնագիտություն | Ջութակահար դիրիժոր |
Գործիքներ | ջութակ |
Պարգևներ | ԽՍՀՄ ժողովրդական արտիստ |
Արտեմի Գրիգորի Շահգալդյան (1910, ապրիլի 17, Պրոխլադնի, Կաբարդա-Բալկարիա - 1985, մայիս 26, Նալչիկ), խորհրդային ջութակահար, դիրիժոր: Կաբարդա-Բալկարիայի ժողովրդական արտիստ (1964)։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտեմի Շահգալդյանը ծնվել է Ռուսաստանի Կաբարդա-Բալկարիայի Պրոխլադնի քաղաքում։ Սովորել է Մոսկվայի (1930-1931 թթ.), կատարելագործվել Լենինգրադի (1951) կոնսերվատորիաներում։ 1932-1942 թվականներին ղեկավարել է Նալչիկի ռադիոյի սիմֆոնիկ անսամբլը։ 1942-1947 թվականներին նախ իբրև ջութակահար-կոնցերտմայստեր, ապա դիրիժոր աշխատել է Երևանի երաժշտության կոմեդիայի թատրոնում, 1947-1967 թվականներին՝ Նալչիկի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, 1967-1970 թվականներին՝ երաժշտության թատրոնի գլխավոր դիրիժոր։ Եղել է Կաբարդա-Բալկարիայի երգչախմբային ընկերության նախագահ (1957-1967 թթ.)։ 40-ից ավելի երկերի (գլխավորապես երգեր) հեղինակ է[1]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 1985 թվականի մայիսի 26-ին Ռուսաստանի Նալչիկ քաղաքում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Արտեմի Շահգալդյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-04-17
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 420)։ ![]() |