Jump to content

Արտեմիս I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտեմիս 1
Տիեզերական առաքելություն Խմբագրել Wikidata
պատկերանիշ Խմբագրել Wikidata
Uncrewed spaceflight Խմբագրել Wikidata
Մասն էArtemis program Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվԱրտեմիս Խմբագրել Wikidata
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
ՆախորդAscent Abort-2

Արտեմիս 1 Խմբագրել Wikidata

ՀաջորդԱրտեմիս 2
Artemis III
Artemis IV Խմբագրել Wikidata
Նշանակալից իրադարձությունlaunch of Artemis I, splashdown Խմբագրել Wikidata
Տևողություն36 652 րոպե Խմբագրել Wikidata
ՍկիզբKennedy Space Center Launch Complex 39B Խմբագրել Wikidata
ՓոխադրամիջոցOrion 002 Խմբագրել Wikidata
Space launch vehicleSpace Launch System Block 1 Խմբագրել Wikidata
ՍպասարկողՆԱՍԱ Խմբագրել Wikidata
Crew memberno value Խմբագրել Wikidata
UTC date of spa­cec­raft launch16 նոյեմբերի 2022 Խմբագրել Wikidata
Location of landingՀյուսիսային Խաղաղ օվկիանոս Խմբագրել Wikidata
UTC date of spa­cec­raft landing11 դեկտեմբերի 2022 Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.nasa.gov/artemis-1 Խմբագրել Wikidata
Recovered byUSS Portland Խմբագրել Wikidata

Արտեմիս 1 (պաշտոնապես Artemis I՝ հռոմեական թվով[1], նախորդ անունները՝ Exploration Mission-1, EM-1), նոյեմբերի 16-ին ՆԱՍԱ-ի Արտեմիս 1 առաքելության շրջանակներում SLS հրթիռի օգնությամբ Օրիոն անօդաչու տիեզերանավի փորձնական թռիչքն է դեպի Լուսին։ Արձակումն իրականացվել է Քենեդու անվան տիեզերական կենտրոնի LC-39B արձակման հարթակից[2], 2022 թվականի նոյեմբերի 16-ին, տեղ ժամանակով ժամը 10։ 48-ին[3]։

Օրիոն տիեզերանավը տիեզերքում անցկացնելու է 25 օր, այդ թվում՝ 3 օրը Լուսնի հետընթաց ուղեծրում[4]։ Հաջորդ առաքելության՝ Արտեմիս 2-ի շրջանակներում նախատեսվում է Օրիոնի առաջին տիեզեագնացներով թռիչքը, իսկ Արտեմիս 3 առաքելության ժամանակ տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի վրա։ Ավելի ուշ նախատեսվում է չորրորդ առաքելությունը՝ «Արտեմիս 4», որի շրջանակներում նախատեսվում է չորս տիեզերագնաց հասցնել լուսնային «Գեյթուեյ» կայան, ինչպես նաև անձնակազմին վայրէջք կատարել լուսնային մակերեսին[5][6]։

Առաքելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմիս 1 առաքելության ընթացքում նախատեսվում է SLS հրթիռի Block 1 տարբերակի առաջին արձակումը, որը բաղկացած կլինի հինգ հատվածով պինդվառելիքով հրթիռային արագացուցիչներից, չորս RS-25D հեղուկ հրթիռային շարժիչներից և կրիոգեն վառելիքով երկրորդ փուլից։ Արտեմիս 1 առաքելության նպատակն է ցուցադրել ինտեգրված համակարգերի աշխատանքը, ինչպես նաև փորձարկել Օրիոնի ջերմային պաշտպանության համակարգը բարձր արագությամբ (11 կմ/վ) մթնոլորտի խիտ շերտեր մտնելիս[7]։

2013 թվականի հունվարի 16-ին ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ Եվրոպական տիեզերական գործակալությունը ավտոմատացված բեռնատար տիեզերանավի հիման վրա կկառուցի Օրիոն սպասարկման մոդուլը[8]։

2015 թվականի հունվարին ՆԱՍԱ-ն և Lockheed ընկուրությունը հայտարարել են, որ Օրիոնի քաշը նախորդ պլանների համեմատ կկրճատվի մեկ քառորդով, իսկ եռակցումների քանակը կկրճատվի։ Միևնույն ժամանակ, նույնիսկ անօդաչու արձակման դեպքում, Օրիոնը կհամալրվի լիարժեք կենսաապահովման համակարգով և անձնակազմի համար նախատեսված նստատեղերով[9]։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է անձնակազմի նստատեղերում տեղադրել երկու մանեկեն՝ ճառագայթման ազդեցության գնահատման համար[10]։

Արտեմիս 1-ի թռիչքի պլանավորված հետագիծը
SLS հրթիռի "Block1"տարբերակը

Ի սկզբանե նախատեսվել էր, որ առաքելությունը կթռչի Լուսնի շուրջ՝ առանց նրա ուղեծիր մտնելու. առաքելության տևողությունը պետք է լիներ մոտ յոթ օր[7][11]։ Ըստ ճշգրտված պլանների՝ առաքելությունը տիեզերքում կտևի մոտ երեք շաբաթ, այդ թվում՝ 6 օր Լուսնի հետադարձ ուղեծրում[4]։

Անձնակազմի նստատեղերում կտեղակայվեն երկու իգական սեռի մանեկեն՝ թռիչքի ընթացքում ճառագայթահարման ազդեցությունը գնահատելու համար, ներառյալ արևային բռնկումների և տիեզերական ճառագայթների ազդեցությունը։ Մի մանեկենը համալրվելու է AstroRad պաշտպանիչ ժիլետով, իսկ մյուսը կմնա անպաշտպան։ Այս փորձը ճշգրիտ կգնահատի ճառագայթման ազդեցությունը ոչ միայն մարմնի մակերեսի, այլ նաև որոշակի ներքին օրգանների վրա։ Դա հնարավոր կլինի շնորհիվ մի քանի պասիվ և ակտիվ դոզաչափերի, որոնք տեղադրված են մարդանման մանեկենների տարբեր մասերում[10][12]։

Հետագիծը Երկրի շուրջ
Հետագիծը Երկրի շուրջ հաշվի առնելով Լուսինը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Artemis I» (անգլերեն). NASA.gov. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. «NASA в августе отправит к Луне непилотируемый корабль Orion». Интерфакс. 2022 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. «Ракета SLS с кораблем Orion стартовала к Луне». Интерфакс. 2022 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. 4,0 4,1 Daniel Huot (2015 թ․ նոյեմբերի 27). «The Ins and Outs of NASA's First Launch of SLS and Orion» (անգլերեն). NASA.gov. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. «NASA: Moon to Mars» (անգլերեն). NASA.gov. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «Boeing assembling structures for NASA's second SLS Core Stage» (անգլերեն). NASASpaceFlight.com. 2019 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. 7,0 7,1 Jody Singer (2012 թ․ ապրիլի 25). «Status of NASA's Space Launch System» (PDF) (անգլերեն). NASA Marshall Space Flight Center. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. «Engineers resolve Orion will 'lose weight' in 2015» (անգլերեն). NASA.gov. 2013 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  9. «Engineers resolve Orion will 'lose weight' in 2015» (անգլերեն). WAFF.com. 2015 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  10. 10,0 10,1 «Exploration Missions and Radiation. International Symposium for Personal and Commercial Spaceflight. 11-12 October 2017» (PDF) (անգլերեն). ISPCS.com. 2017. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  11. Bill Hill (2012). «Exploration Systems Development Status» (PDF) (անգլերեն). NASA.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  12. International Symposium for Personal and Commercial Spaceflight (2017). «ISPCS 2017 - Thomas Berger 'Exploration Missions and Radiation'» (անգլերեն). YouTube.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.