Արտեմիս 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտեմիս 1
KSC-20220318-PH-KLS03 0014 (cropped).jpg
Изображение логотипа
Իրադարձության տեսակտիեզերական առաքելություն
Տևողություն36 652 րոպե
Կայքnasa.gov/artemis-i/
ՆախորդAscent Abort-2
ՀաջորդԱրտեմիս 2

Արտեմիս 1 ( պաշտոնապես Artemis I՝ հռոմեական թվով[1], նախորդ անունները՝ Exploration Mission-1, EM-1), նոյեմբերի 16-ին ՆԱՍԱ-ի Արտեմիս 1 առաքելության շրջանակներում SLS հրթիռի օգնությամբ Օրիոն անօդաչու տիեզերանավի փորձնական թռիչքն է դեպի Լուսին։ Արձակումն իրականացվել է Քենեդու անվան տիեզերական կենտրոնի LC-39B արձակման հարթակից[2], 2022 թվականի նոյեմբերի 16-ին, տեղ ժամանակով ժամը 10։48-ին[3]։

Օրիոն տիեզերանավը տիեզերքում անցկացնելու է 25 օր, այդ թվում՝ 3 օրը Լուսնի հետընթաց ուղեծրում[4]։ Հաջորդ առաքելության՝ Արտեմիս 2-ի շրջանակներում նախատեսվում է Օրիոնի առաջին տիեզեագնացներով թռիչքը, իսկ Արտեմիս 3 առաքելության ժամանակ տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի վրա։ Ավելի ուշ նախատեսվում է չորրորդ առաքելությունը՝ «Արտեմիս 4», որի շրջանակներում նախատեսվում է չորս տիեզերագնաց հասցնել լուսնային «Գեյթուեյ» կայան, ինչպես նաև անձնակազմին վայրէջք կատարել լուսնային մակերեսին[5][6]։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմիս 1 առաքելության ընթացքում նախատեսվում է SLS հրթիռի Block 1 տարբերակի առաջին արձակումը, որը բաղկացած կլինի հինգ հատվածով պինդվառելիքով հրթիռային արագացուցիչներից, չորս RS-25D հեղուկ հրթիռային շարժիչներից և կրիոգեն վառելիքով երկրորդ փուլից։ Արտեմիս 1 առաքելության նպատակն է ցուցադրել ինտեգրված համակարգերի աշխատանքը, ինչպես նաև փորձարկել Օրիոնի ջերմային պաշտպանության համակարգը բարձր արագությամբ (11 կմ/վ) մթնոլորտի խիտ շերտեր մտնելիս[7]։

2013 թվականի հունվարի 16-ին ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ Եվրոպական տիեզերական գործակալությունը ավտոմատացված բեռնատար տիեզերանավի հիման վրա կկառուցի Օրիոն սպասարկման մոդուլը[8]։

2015 թվականի հունվարին ՆԱՍԱ-ն և Lockheed ընկուրությունը հայտարարել են, որ Օրիոնի քաշը նախորդ պլանների համեմատ կկրճատվի մեկ քառորդով, իսկ եռակցումների քանակը կկրճատվի։ Միևնույն ժամանակ, նույնիսկ անօդաչու արձակման դեպքում, Օրիոնը կհամալրվի լիարժեք կենսաապահովման համակարգով և անձնակազմի համար նախատեսված նստատեղերով[9]։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է անձնակազմի նստատեղերում տեղադրել երկու մանեկեն՝ ճառագայթման ազդեցության գնահատման համար[10]։

Հետագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմիս 1-ի թռիչքի պլանավորված հետագիծը
SLS հրթիռի "Block1"տարբերակը

Ի սկզբանե նախատեսվել էր, որ առաքելությունը կթռչի Լուսնի շուրջ՝ առանց նրա ուղեծիր մտնելու. առաքելության տևողությունը պետք է լիներ մոտ յոթ օր[7][11]։ Ըստ ճշգրտված պլանների՝ առաքելությունը տիեզերքում կտևի մոտ երեք շաբաթ, այդ թվում՝ 6 օր Լուսնի հետադարձ ուղեծրում[4]։

Փորձարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնակազմի նստատեղերում կտեղակայվեն երկու իգական սեռի մանեկեն՝ թռիչքի ընթացքում ճառագայթահարման ազդեցությունը գնահատելու համար, ներառյալ արևային բռնկումների և տիեզերական ճառագայթների ազդեցությունը։ Մի մանեկենը համալրվելու է AstroRad պաշտպանիչ ժիլետով, իսկ մյուսը կմնա անպաշտպան։ Այս փորձը ճշգրիտ կգնահատի ճառագայթման ազդեցությունը ոչ միայն մարմնի մակերեսի, այլ նաև որոշակի ներքին օրգանների վրա։ Դա հնարավոր կլինի շնորհիվ մի քանի պասիվ և ակտիվ դոզաչափերի, որոնք տեղադրված են մարդանման մանեկենների տարբեր մասերում[10][12]։

Հետագիծը Երկրի շուրջ
Հետագիծը Երկրի շուրջ հաշվի առնելով Լուսինը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Artemis I» (անգլերեն)։ NASA.gov։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-15-ին։ Վերցված է 2019-10-16 
  2. «NASA в августе отправит к Луне непилотируемый корабль Orion»։ Интерфакс։ 2022-05-17։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-20-ին։ Վերցված է 2022-09-06 
  3. «Ракета SLS с кораблем Orion стартовала к Луне»։ Интерфакс։ 2022-11-16։ Վերցված է 2022-11-26 
  4. 4,0 4,1 Daniel Huot (2015-11-27)։ «The Ins and Outs of NASA's First Launch of SLS and Orion» (անգլերեն)։ NASA.gov։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-22-ին։ Վերցված է 2019-10-16 
  5. «NASA: Moon to Mars» (անգլերեն)։ NASA.gov։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-05-ին։ Վերցված է 2019-10-16 
  6. «Boeing assembling structures for NASA’s second SLS Core Stage» (անգլերեն)։ NASASpaceFlight.com։ 2019-08-09։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-10-ին։ Վերցված է 2019-10-16 
  7. 7,0 7,1 Jody Singer (2012-04-25)։ «Status of NASA's Space Launch System» (անգլերեն)։ NASA Marshall Space Flight Center։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-18-ին 
  8. «Engineers resolve Orion will 'lose weight' in 2015» (անգլերեն)։ NASA.gov։ 2013-01-16։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-28-ին։ Վերցված է 2019-10-16 
  9. «Engineers resolve Orion will 'lose weight' in 2015» (անգլերեն)։ WAFF.com։ 2015-01-13։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-08-ին։ Վերցված է 2019-10-16 
  10. 10,0 10,1 «Exploration Missions and Radiation. International Symposium for Personal and Commercial Spaceflight. 11-12 October 2017» (անգլերեն)։ ISPCS.com։ 2017։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-22-ին։ Վերցված է 2019-10-16 
  11. Bill Hill (2012)։ «Exploration Systems Development Status» (անգլերեն)։ NASA.gov։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-11-ին։ Վերցված է 2019-10-16 
  12. International Symposium for Personal and Commercial Spaceflight (2017)։ «ISPCS 2017 - Thomas Berger 'Exploration Missions and Radiation'» (անգլերեն)։ YouTube.com։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-29-ին։ Վերցված է 2019-10-16