Jump to content

Արտեմիսիա II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտեմիսիա II
մարդ Խմբագրել Wikidata
Սեռիգական Խմբագրել Wikidata
ԱնձնանունArtemisia Խմբագրել Wikidata
Ազնվական կոչումԿոնսորտ թագուհի Խմբագրել Wikidata
Ծննդյան օրunknown value Խմբագրել Wikidata
Մահվան օր350 BC Խմբագրել Wikidata
Մահվան վայրՀալիկառնաս Խմբագրել Wikidata
ՀայրHecatomnus Խմբագրել Wikidata
Քույր/եղբայրAda of Caria, Idrieus, Pixodarus, Մավսոլ Խմբագրել Wikidata
ԱմուսինՄավսոլ Խմբագրել Wikidata
ԶավակPixodarus Խմբագրել Wikidata
ԸնտանիքHecatomnids Խմբագրել Wikidata
Մասնագիտությունգերիշխան Խմբագրել Wikidata

Կարիայի Արտեմիսիա II (հունարեն՝ Ἀρτεμισία. անհայտ - մ. թ. ա. 350[1], Հալիկառնաս, Կարիա[2]), ծովային ռազմավար, հրամանատար և Մաուսոլոսի՝ Կարիայի կառավարչի քույրը (և ավելի ուշ՝ կինը) և իրավահաջորդ։ Մաուսոլոսը Աքեմենյան կայսրության սատրապն էր, սակայն օժտված էր թագավորի կամ Հեկատոմնիդյան դինաստիայի հեգեմոնի կարգավիճակով։ Եղբոր/ամուսնու մահից հետո, Արտեմիսիան կառավարել է երկու տարի՝ մ.թ.ա 353-ից մինչև 351 թվականները։ Նրա գահ բարձրանալը խթանել է ապստամբություն իր հրամանատարության ներքո գտնվող որոշ կղզիներում և ափամերձ քաղաքներում՝ կանացի կառավարչի նկատմամբ դիմադրության պատճառով[3]։ 27 Նրա վարչարարությունն իրականացվել է նույն սկզբունքներով, ինչ իր ամուսնունը. մասնավորապես, նա աջակցել է Հռոդոսի կղզու օլիգարխիկ կուսակցությանը[4]։

Իր եղբոր-ամուսնու համար Արտեմիսիայի վիշտը, և դրա արտահայտման շռնդալի ու տարօրինակ ձևերը նրան դարձրել են հետագա ժամանակներում «հավատարիմ այրիության և սիրո ամենամաքուր և հազվագյուտ տեսակի հավերժական օրինակ», ըստ Ջովաննի Բոկաչոյի[5]։ Արվեստում նա սովորաբար պատկերվում էր նրա մոխրի՝ ըմպելիքում խառնելու գործողության ժամանակ։

Տղամարդու և կնոջ հսկայական արձանները Հալիկառնասոսի դամբարանից, որոնք ավանդաբար նույնականացվել են որպես Արտեմիսիա II և Մավսոլոս, մոտավորապես մ.թ.ա. 350 թվական, Բրիտանական թանգարան։

Թեև հայտնի է, որ Արտեմիսիայի հայրը եղել է Հեկատոմնոսը, նրա մոր ինքնությունը պակաս հստակ է[6]։ Հնարավորություն կա, որ նրա մայրը կարող է լինել Աբան՝ Հիսսալդոմոսի դուստրը և Հեկատոմնոսի քույրը։ Այս տեսակետը, սակայն, վիճարկվում է այն մասնագետների կողմից, ովքեր կարծում են, որ Հեկատոմնիդների եղբոր-քրոջ ամուսնությունները զուտ խորհրդանշական բնույթ ունեին և չնայած Ադան հաստատված է որպես նրա ամուսին, անհայտ է, թե արդյոք նա եղել է Հեկատոմնոսի երեխաների մայրը[7]։

Արտեմիսիան պատմության մեջ հայտնի է իր ամուսնու (և եղբոր) Մաուսոլոսի մահվան նկատմամբ արտասովոր վիշտ ցուցաբերելով[8]։ Ասում են, որ նա խառնել մոխիրը իր ամենօրյա ըմպելիքին և աստիճանաբար հյուծվել է այն երկու տարիների ընթացքում, որ վերապրել է։ Նա խրախուսել է ամենահայտնի հունական ճարտասանահայրերին՝ նրա գովքը հռչակելու իրենց ճարտասանության մեջ։ Նրա հիշատակը հավերժացնելու համար, նա Հալիկառնասոսում կառուցել է հռչակավոր Մաուսոլեոնը, որը Անտիպատրոս Սիդոնյանի ցուցակում է՝ որպես Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, և որի անունը հետագայում դարձել է ցանկացած փառավոր թաղման հուշարձանի ընդհանուր անունը[9]։

Արտեմիսիան հայտնի է ծովային նավատորմի հրամանատարությամբ և դերակատարություն է ունեցել Աթենական ծովային գերակայության անկումից հետո Եգեյան ծովի քաղաքական գործերում[3]։ Հռոդոսի կղզու հանրապետությունը դիմադրություն է ցուցաբերել այն փաստին, որ կին է կառավարում Կարիան։ Հռոդոսը նավատորմ է ուղարկել Արտեմիսիայի դեմ՝ չիմանալով, որ նրա մահացած ամուսինը կառուցել էր գաղտնի նավահանգիստ։ Արտեմիսիան թաքցրել է նավերի նավարկուներին և ծովայիններին և թույլ տվեց հռոդոսցիներին մտնել հիմնական նավահանգիստ։ Արտեմիսիան և նրա քաղաքացիները դիմավորել են հռոդոսցիներին քաղաքի պատերի մոտ և հրավիրել նրանց քաղաք։ Երբ հռոդոսցիները սկսել են դուրս գալ իրենց նավերից, Արտեմիսիան իր նավատորմով լողացել է ծովի մի ելքով և մտել հիմնական նավահանգիստ։ Նա գրավել է դատարկ հռոդոսյան նավերը, իսկ նավերից դուրս եկող հռոդոսցիները սպանվել են քաղաքի հրապարակում։ Այնուհետև Արտեմիսիան իր մարդկանց տեղավորել է հռոդոսյան նավերի վրա և ուղարկել հետ դեպի Հռոդոս։ Նրանք ընդունվել են Հռոդոսի նավահանգստում և գրավել Հռոդոսը[3]։

Պոլիենոսը իր Ռազմավարություններ աշխատության ութերորդ գրքում նշում է, որ երբ Արտեմիսիան (հավանաբար խոսքը Արտեմիսիա I-ի մասին է, բայց ավելի հավանական է՝ Արտեմիսիա II-ի) ցանկացել է գրավել Լատմուսը, նա զինվորներ է կանգնեցրել նահանգի մոտ և, կանանց, խուներ և երաժիշտներ մի ամբողջ խմբով, զոհաբերություն կատարել Մոր աստվածուհու սրբազան պուրակում, որը մոտ յոթ ստադիոն հեռու է եղել քաղաքից[10]։ Երբ Լատմուսի բնակիչները դուրս են եկել՝ տեսնելու շքեղ երթը, զինվորները մտան քաղաք և տիրեցին դրան[11]։

Ստամբուլ, Մինիաթուրք, Հալիկարնասուսում գտնվող դամբարանի մասշտաբային մոդել

Այլ հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմիսիան մեկ այլ հռչակավոր հուշարձան է կանգնեցրել Հռոդոսում՝ կղզին գրավելու հիշատակին։ Հռոդոսցիները, իրենց ազատությունը վերագտնելուց հետո, այն անմատչելի դարձրին, որտեղից էլ հետագայում կոչվեց Abaton (άβατον), որը նշանակում է «Մի կոխկրտիր» կամ «անմատչելի»։ Այս բրոնզե արձանը պատկերում է Արտեմիսիային՝ Հռոդոս կղզու անձնավորումը կնքող պահին, որը հավանաբար ներկայացված է Հռոդոս աստվածուհու կերպարով[12]։

Հետագա արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմիսիան՝ իր ամուսնու մոխիրը խմող, նկարչության մեջ թեմա դարձավ Վերածննդից սկսած, հատկապես մեծ ժողովրդականություն վայելելով հոլանդական Ոսկյա դարաշրջանի նկարչության մեջ 17-րդ դարի կեսերին, նկարված լինելով այլ նկարիչների, այդ թվում՝ Ռեմբրանդի կողմից (Պրադո)։ Դա, հավանաբար, խթանվել էր Վալերիուս Մաքսիմուսի զրույցների ժողովածուի՝ 1614 թվականին հոլանդերեն թարգմանված հրատարակությամբ, որը գրվել է Տիբերիուսի կառավարման ժամանակաշրջանում։ Հատկապես Ռեմբրանդը կարող է ցույց տալ, որ կարդացել և օգտագործել է այս գիրքը[13]։

Արտեմիսիան միշտ պատկերվում է բաժակով կամ սափորով, կա՛մ միայնակ, կա՛մ ծառայող խմբի հետ, որը օգնում է խառնել կամ առաջարկում է խմիչքը։ Այս թեման շատ նման է Սոֆոնիսբայի՝ թույնը ընդունելու տեսարանին, և Ռեմբրանդի, ինչպես նաև Ազգային պատկերասրահում գտնվող Դոնատո Կրետիի աշխատանքները օրինակներ են, որտեղ նախատեսված թեման մնում է անորոշ՝ երկու կերպարների միջև[14]։

Այլ մշակութային հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտեմիսիա անուա

Արտեմիսիան ստացել է լիարժեք և բարեկամական կենսագրություն De mulieribus claris (Հայտնի կանանց մասին) աշխատության մեջ, որը պատմական և առասպելական կանանց կենսագրությունների ժողովածու է, գրված Ֆլորենցիայի հեղինակ Ջովաննի Բոկաչչոյի կողմից՝ մինչև 1374 թվականը։ Բոկաչոն ամբողջությամբ բաց է թողնում նրա ամուսնու՝ նրա եղբայր լինելու մասին հղումը («... մեզ հասած չէ նրա ծնողների կամ հայրենիքի մասին տեղեկություն ...») և գովաբանել է նրան. «Հետագա սերունդների համար նա հավատարիմ այրիության և սիրո ամենամաքուր և հազվագյուտ տեսակի հավերժական օրինակ է»[5]։

Բուսական ցեղ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլինիոսի համաձայն, Artemisia բուսական ցեղը անվանվել է Կարիայի Արտեմիսիա II թագուհու անունով, ով նաև բուսաբան և բժշկական հետազոտող էր[15][16][17]։ Հետևաբար, Artemisia annua բուսատեսակից էքստրահված հակամալարիային դեղամիջոց արտեմիզինինը անուղղակիորեն ստացվել է Կարիայի Արտեմիսիա II թագուհու անունից[17]։

Mulieres quoque hanc gloriam adfectavere, in quibus Artemisia uxor Mausoli adoptata herba, quae antea parthenis vocabatur.

[Կանայք ևս ձգտել են այս վաստակին, որոնց թվում Մաուսոլոսի կինը՝ Արտեմիսիան, որի անունով կոչվել է բույսը, որը նախկինում կոչվում էր պարթենիս]։

Արտեմիսիայի ներկայացումները արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Любкер Ф. Artemisia (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 164—165.
  2. Fabre-Serris, Jacqueline; Keith, Alison (2015-12-15). Women and War in Antiquity (անգլերեն). JHU Press. էջ 235. ISBN 978-1-4214-1763-9.
  3. 3,0 3,1 3,2 Pennington, Reina (2003). Amazons to Fighter Pilots: A biographical dictionary of military women. Westport, CT: Greenwood Press. էջեր 27–28. ISBN 0313327076.
  4. Diodorus Siculus, Bibliotheca, xvi. 36, 45; Demosthenes, Speeches, "On the liberty of the Rhodians", 11, 27
  5. 5,0 5,1 Boccaccio, Giovanni (2003). «Chapter 57». De mulieribus claris [On Famous Women]. Translated by Brown, Virginia. Harvard University Press. էջեր 115–118. ISBN 0-674-01130-9. 9780674011304
  6. Cadwallader, Alan H.; Trainor, Michael (2011-12-07). Colossae in Space and Time: Linking to an Ancient City (անգլերեն). Vandenhoeck & Ruprecht. ISBN 978-3-647-53397-1.
  7. Carney, Elizabeth D.; Müller, Sabine (2020-11-09). The Routledge Companion to Women and Monarchy in the Ancient Mediterranean World (անգլերեն). Routledge. ISBN 978-0-429-78398-2.
  8. Sears, Matthew A. (2014). «Alexander and Ada Reconsidered». Classical Philology. 109 (3): 213. doi:10.1086/676285. ISSN 0009-837X. JSTOR 10.1086/676285. S2CID 170273543. «Hecatomnus had several children, all of whom would rule at some point following his death. After his eldest son Mausolus, his other children were Artemisia, Idrieus, Ada, and Pixodarus. The children of Hecatomnus practiced monogamous sibling marriage, with Mausolus marrying Artemisia and Idrieus marrying Ada.»
  9. Cicero, Tusculanae Disputationes, iii. 31; Strabo, Geography, xiv. 2; Aulus Gellius, Noctes Atticae, x. 18; Pliny, Natural History, xxv. 36, xxxvi. 4; Valerius Maximus, Facta et dicta memorabilia, iv. 6; Suda, s.v. "Artemisia", "Mausolos"
  10. Polyaenus. Stratagems. book 8, 53.4. «Artemisia planted soldiers in ambush near Latmus; and herself, with a numerous train of women, eunuchs and musicians, celebrated a sacrifice at the grove of the Mother of the Gods, which was about seven stades distant from the city. When the inhabitants of Latmus came out to see the magnificent procession, the soldiers entered the city and took possession of it. Thus did Artemisia, by flutes and cymbals, possess herself of what she had in vain endeavoured to obtain by force of arms.»
  11. Schuddeboom, Feyo (2009-10-31). Greek Religious Terminology – Telete & Orgia: A Revised and Expanded English Edition of the Studies by Zijderveld and Van der Burg (անգլերեն). BRILL. ISBN 978-90-474-4049-9.
  12. Vitruvius, De architectura, ii. 8
  13. Golahny, Amy (2003). Rembrandt's Reading: The artist's bookshelf of ancient poetry and history. Amsterdam University Press. էջեր 129-133. ISBN 9789053566091. 9053566090
  14. Finaldi, Gabriele; Kitson, Michael (1997). Discovering the Italian Baroque: the Denis Mahon collection. London, UK; New Haven, CT: National Gallery Publications; Yale U. Press. էջ 56. ISBN 1857091779.
  15. «Artemisia II». Etymology. Encyclopedia Britannica. article 9009683. Վերցված է 2012-06-07-ին.
  16. Comstock, John Lee (1833). An Introduction to the Study of Botany (անգլերեն). D.F. Robinson & Company. էջ 175. «In which the science is illustrated by examples of native and exotic plants: Designed for the use of schools and private students.»
  17. 17,0 17,1 «Artemisinin». Etymologia. Emerging Infectious Diseases. Centers for Disease Control. 20 (7): 1217. July 2014. doi:10.3201/eid2007.ET2007. PMC 4073852. Վերցված է 4 July 2014-ին.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմիսիա II» հոդվածին։