Արտեկ
| Արտեկ | |
|---|---|
| Տեսակ | ամառային ճամբար, հաստատություն և կազմակերպություն |
| Երկիր | |
| Հիմնադրված | հունիսի 16, 1925 |
| Գլխադասային գրասենյակ | Ղրիմ |
| Պարգևներ | |
| Կայք | artek.org |
| 44°32′59″N 34°17′59″E / 44.54972222°N 34.29972222°E | |
«Արտեկ», միջազգային մանկական կենտրոն (ճամբար) Ղրիմի հարավային ափին: Խորհրդային տարիներին այն ԽՍՀՄ-ի ամենահայտնի պիոներական ճամբարն է եղել և համարվել է երկրի պիոներական կազմակերպության խորհրդանիշը։
«Արտեկ ճամբար-առողջարանը» (մանկական կենտրոնի սկզբնական անվանումը) հիմնադրվել է 1925 թվականին՝ Ռուսական Կարմիր խաչի ընկերության նախագահ Զինովի Պետրովիչ Սոլովյովի նախաձեռնությամբ: Ճամբարի առաջին տնօրենը եղել է բժիշկ Ֆյոդոր Ֆյոդորովիչ Շիշմարյովը: Արտեկի առաջին հերթափոխը բացվել է 1925 թվականի հունիսի 16-ին[1]։
Աստիճանաբար Արտեկը փոքր ամառային վրանային ճամբարից վերածվել է աշխարհի ամենամեծ մանկական հանգստի համալիրներից մեկի[2]։ 1960 թվականին սկսվել է ճարտարապետ Անատոլի Պոլյանսկու «Մեծ Արտեկ» նախագծի իրականացումը[1]։
Անվանում և նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճամբարն իր անունը ստացել է գտնվելու վայրից՝ Արտեկ գետի ափին գտնվող Արտեկ բնակավայրից (սկզբնական անվանումը եղել է «Ճամբար Արտեկում»): Բառի ծագումը, ինչպես Ղրիմի շատ այլ տեղանուններ, ունի թյուրքական կամ հունական մեկնաբանություն: Առավել հիմնավորված մեկնակերպերը վերաբերում են հունարեն «άρκτος» (արջ), «Այու-Դաղ»-ի (Արջի լեռ) մոտ գտնվելու պատճառով, «oρτύκια» (լոր), «άρτος» (հաց) կամ թյուրք-թաթարական «արտիկ» (գոմեշ) բառերին:
Ճամբարի անվան ժողովրդականություն վայելող ամենատարածված մեկնակերպը կապված է սովորական լորի հետ: Գոյություն ունի կայուն արտահայտություն՝ «Արտեկ՝ լորի կղզի» և երգ՝ այդ անավանումով:
19-րդ դարում լեհ բանաստեղծ Գուստավ Օլիզարը եկել է Ղրիմ և համոզել թաթարներին երկու արծաթե ռուբլով իրեն վաճառել Այու-Դաղ լեռան ստորոտում գտնվող մի փոքրիկ հողամաս, որտեղ նա խաղողի այգիներ և ձիթենիներ է տնկել: Ժամանակի ընթացքում կալվածքը ընդլայնվել է մինչև 200 դեսյատին: «Լեռնային» ճամբարի տարածքում պահպանվել է կոմսի վերակառուցված տունը[3]: 19-րդ դարի առաջին կեսին Արտեկի տարածքում է գտնվել Տատյանա Պոտյոմկինայի (ծննդյամբ՝ իշխանադուստր Գոլիցինա) կալվածքը: 1836 թվականի հոկտեմբերին բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը նամակ է ուղարկել եղբորը՝ երաժիշտ և թարգմանիչ Նիկոլայ Գոլիցինին, որը գտնվել է Արտեկում[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտեկը հիմնադրվել է որպես ճամբար-առողջարան տուբերկուլյոզով հիվանդ երեխաների համար[5]՝ Ռուսական Կարմիր խաչի ընկերության նախագահ Զինովի Սոլովյովի նախաձեռնությամբ։ Արտեկում մանկական ճամբարի ստեղծման մասին առաջին անգամ հայտարարվել է 1924 թվականի նոյեմբերի 5-ին՝ Մոսկվայի Պիոներական փառատոնում։ Ռուսական Կարմիր խաչի ընկերությունը (ՌԿԽ), Ռուսաստանի կոմունիստական երիտասարդական միությունը (ապագա ՀամԼԿԵՄ-ը) և Երիտասարդ պիոներների կենտրոնական բյուրոն ակտիվ մասնակցություն են ունեցել ճամբարի բացման նախապատրաստական աշխատանքներին։ Զինովի Սոլովյովն անձամբ է ղեկավարել նախապատրաստական աշխատանքները։ Որոշ աղբյուրներ նրան ներկայացնում են որպես Արտեկի առաջին տնօրեն, չնայած Ֆյոդոր Շիշմարյովին է վստահվել ճամբարի անմիջական կառավարումը բացումից հետո։
Ճամբարը բացվել է 1925 թվականի հունիսի 16-ին և բաղկացած է եղել չորս մեծ կտավե վրաններից։ Առաջին հերթափոխին մասնակցել են 80 պիոներներ Մոսկվայից, Իվանովո-Վոզնեսենսկից և Ղրիմից։ 1926 թվականին «Արտեկի» տնօրեն է դարձել Սերգեյ Մարգոն։ Այդ տարի ճամբարն ընդունել է իր առաջին արտասահմանյան պատվիրակությանը՝ Գերմանիայից եկած պիոներներին։
«Արտեկի» առաջին ճամբարականները ապրել են բրեզենտե վրաններում։ Երկու տարի անց ափին կառուցվել են թեթև ֆաներայից տնակներ։ 1930-ական թվականներին, վերին այգում կառուցված ձմեռային մասնաշենքի շնորհիվ, «Արտեկը» աստիճանաբար անցել է շուրջտարյա աշխատանքի։ 1936 թվականին «Արտեկը» ընդունել է պիոներ շքանշանակիրների հերթափոխին, որոնք պարգևատրվել են կառավարական պարգևներով, իսկ 1937 թվականին ճամբարն ընդունել է քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված Իսպանիայից եկած երեխաներին։ 1925-1941 թվականներին ճամբար է այցելել մոտ 35,000 երեխա[6]։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Արտեկը Մոսկվայի միջոցով տարհանվել է Ստալինգրադ, այնուհետև՝ «Արծաթե լճակներ» առողջարան[7]։ Երթուղու վերջին նպատակակետը Բելոկուրիխան է եղել, որը գտնվել է Ալթայի նախալեռներում։ Սիբիրցի դպրոցականները նույնպես հանգստացել են Ալթայի «Արտեկ» ճամբարում՝ պատերազմի սկզբում Ղրիմում հայտնված երեխաների հետ միասին։ 1944 թվականի ապրիլին Ղրիմի ազատագրումից անմիջապես հետո սկսվել է «Արտեկ»-ի վերականգնումը։ Առաջին հետպատերազմյան հերթափոխը բացվել է օգոստոսին։ Մեկ տարի անց ճամբարի տարածքն ընդլայնվել է։ 1945 թվականի փետրվարի 9-ին Արտեկի ճամբարականները ողջունել են Յալթայի կոնֆերանսի մասնակիցներին։
1947 թվականին «Արտեկը» ընդունել է մոտավորապես 4000 երեխայի, որոնցից միայն 50-ը արտասահմանից են եղել (Լեհաստանից և Չեխոսլովակիայից)[8]: 1947 թվականի իր տարեկան հաշվետվության մեջ «Արտեկի» ղեկավարությունը հատկապես անդրադարձել է այդ փաստին՝ նշելով, որ տուն վերադառնալուց հինգ ամիս անց այդ երեխաները սովորել են ռուսերեն, ուրախացել ԽՍՀՄ հաջողություններով, «պատմում էին ճշմարտությունը Խորհրդային Միության մասին», նամակներ էին գրում ճամբարի ջոկատավարներին և խորհրդային ընկերներին և «յուրաքանչյուր նամակում արտահայտում էին խորը սիրո և մեծ երախտագիտության զգացում խորհրդային ժողովրդի և սոցիալիզմի մեծ երկրի նկատմամբ»[9]:
1958 թվականին «Արտեկը» հանձնվել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի տնօրինությանը և պաշտոնապես ստացել միջազգային ճամբարի կարգավիճակ[6]: 1960-ականների սկզբից ճամբարում իրականացվել է վերակառուցում Անատոլի Պոլյանսկու նախագծով: 1969 թվականին Արտեկն ունեցել է 150 մասնաշենք, երեք բժշկական կենտրոն, դպրոց, «ԱրտեկՖիլմ» կինոստուդիա, երեք լողավազան, 7000 տեղանոց մարզադաշտ և տարբեր նպատակներով մանկական խաղահրապարակներ։ Արտեկը մյուս ճամբարներից տարբերվել է նրանով, որ գործել է ամբողջ տարին, ինչի համար էլ իր տարածքում գործել է լիարժեք հանրակրթական դպրոց[9]։
1930-ական թվականներին Արտեկը կարճ ժամանակով անվանակոչվել է իր հիմնադիր Զինովի Սոլովյովի անունով։ Այնուհետև, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1940 թվականի հուլիսի 23-ի հրամանագրով (որը չեղյալ է հայտարարվել ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1962 թվականի հունվարի 15-ի հրամանագրով), «Արտեկ» Համամիութենական պիոներական ճամբար-առողջարանը անվանակոչվել է Վյաչեսլավ Մոլոտովի անունով, ով կառավարությունում վերահսկել է «Արտեկ»-ը և հաճախ այցելել ճամբար։ 1957 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության 40-ամյակի նախօրեին, «Արտեկ»-ն անվանակոչվել է Վլադիմիր Լենինի անունով։
Խորհրդային տարիներին «Արտեկ»-ի ուղեգիրը համարվել է խրախուսական պարգև ինչպես խորհրդային, այնպես էլ օտարերկրյա երեխաների համար: Լավագույն պիոներներին տրվել են ուղեգրեր՝ հիմնվելով բազմաթիվ չափանիշների վրա (մասնակցություն պիոներական դրուժինաների գործունեությանը, վարքը, ակադեմիական առաջադիմությունը և այլն): Իր ծաղկման ժամանակաշրջանում «Արտեկ»-ի ուղեգրերի տարեկան թվաքանակը հասել է 27,000-ի: 1925-1969 թվականներին «Արտեկ»-ն ընդունել է 300000 երեխայի, այդ թվում՝ ավելի քան 13000 երեխաներ 17 արտասահմանյան երկրներից:
1952 թվականին ԳԴՀ-ում գտնվող Էռնստ Թելմանի անվան պիոներական կազմակերպությունը կառուցել է «Արտեկ»-ի նման պիոներական ճամբար, որը կոչվել է «Վիլհելմ Պիկեի անվան պիոներական հանրապետություն»:
1966 թվականին այլ երկրներից «Արտեկ» է այցելել 810 երեխա[9]․
- Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունից՝ 148 երեխա,
- Ալժիրից՝ 133 երեխա,
- Ֆրանսիայից՝ 84 երեխա,
- Մեծ Բրիտանիայից՝ 11 երեխա,
- Արևմտյան Գերմանիայից՝ 10 երեխա։
Արտասահմանցի երեխաների մեծ մասը «Արտեկ» է եկել դպրոցական արձակուրդների ժամանակ՝ հուլիս և օգոստոս ամիսներին[9]։ Արտասահմանյան երեխաների խմբերի կացության ծախսերը ֆինանսավորել է խորհրդային միությունը[9]։ Սովորաբար դրանք արտասահմանյան կազմակերպությունների համար քվոտաներով ձևավորված երեխաների խմբեր են եղել[9]։ «Արտեկ» այցելելու հրավերներ են ստացել նաև Եվրոպայի հակաֆաշիստական դիմադրության մարտիկների, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ազգային-ազատագրական շարժումների մասնակիցների երեխաները, ինչպես նաև ԽՍՀՄ-ին հավատարիմ հասարակական կազմակերպությունների ակտիվիստները[9]։
Ամեն տարի պատերազմի վետերանների կոմիտեն իր սեփական միջոցներով «Արտեկ» է հրավիրել եվրոպական երկրներից (թե՛ սոցիալիստական, թե՛ կապիտալիստական) երեխաների մի քանի խմբերի։ Այդ խմբերը ձևավորել են հականացիստական մարտիկների և նախկին համակենտրոնացման ճամբարների բանտարկյալների արտասահմանյան հասարակական կազմակերպությունները[10]։ Այդ խմբերը ղեկավարել են օտարերկրացիներ, բայց յուրաքանչյուր խմբին հատկացվել է թարգմանիչ (ով զբաղվել է նաև կազմակերպչական հարցերով)[10]։
1980-ականների երկրորդ կեսին կապիտալիստական երկրներից դպրոցականներ ընտրելու այլ մեթոդներ նույնպես կիրառվել են[10]։ Օրինակ՝ 1988 թվականին ԱՄՆ 20 նահանգներից 100 ամերիկացի դպրոցականներ «Արտեկ» են ուղևորվել շարադրությունների մրցույթի արդյունքների հիման վրա (թեման՝ «Ինչո՞ւ եմ ուզում գնալ Արտեկ»)[10]։ 1977 թվականին Արտեկում անցկացված «Թող լինի միշտ արևը» միջազգային մանկական փառատոնին մասնակցել են 1500 երեխաներ և 500 պատվավոր հյուրեր 103 երկրներից[1]։
Տարբեր տարիների ընթացքում «Արտեկ»-ի պատվավոր հյուրերի թվում են եղել Ժան Բեդել Բոկասան, Լեոնիդ Բրեժնևը, Յուրի Գագարինը, Ինդիրա Գանդին, Ուրհո Կեկկոնենը, Նիկիտա Խրուշչովը, Ջավահառլալ Ներուն, Օտտո Շմիդտը, Լիդիա Սկոբլիկովան, Պալմիրո Տոլյատին, Հո Շի Մինը, Բենջամին Սփոկը, Միխայիլ Տալը, Վալենտինա Տերեշկովան և Լև Յաշինը։ 1983 թվականի հուլիսին «Արտեկ» է այցելել ամերիկուհի Սամանտա Սմիթը։
1945 թվականի սեպտեմբերի 13-ին «Արտեկ»-ին շնորհվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան։ 1975 թվականին ճամբարը պարգևատրվել է երկրորդ պետական պարգևով՝ Ժողովուրդների բարեկամության շքանշանով[11]։
Նմանատիպ, թեև ոչ այնքան հայտնի, պիոներական ճամբարներ կային նաև այլ խորհրդային հանրապետություններում: Երկրորդ տեղն է զբաղեցրել ամենահեղինակավոր «Օրլյոնոկ» համառուսական պիոներական ճամբարը (Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ): Հաջորդել են հանրապետական նշանակության հանգստի մյուս ճամբարները՝ «Օկեան» (Պրիմորի երկրամաս, ՌԽՖՍՀ), «Մոլոդայա Գվարդիա» (Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ) և «Զուբրյոնոկ» (Մինսկի մարզ, Բելառուսի ԽՍՀ):
1991 թվականի հունիսին «Արտեկ»-ը դարձել է Միջազգային մանկական կենտրոն (ՄՄԿ)[12]:
Հաջորդ տարիներին կազմակերպվել են այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Արտեկ» միջազգային մանկական կինոփառատոնը (անցկացվել է 1993 թվականից), «Սուզիրյա Արտեկ» միջազգային աերոտիեզերական փառատոնը (1994 թվականից), «Մեր երկիրը՝ Ուկրաինան է» մանկական և երիտասարդական ստեղծագործության միջազգային մրցույթ-փառատոնը և Գ. Ստրուվեի անվան «Արտեկի արշալույսները» միջազգային մանկական երգչախմբային մրցույթ-փառատոնը (1998 թվականից)[12]։
1995 թվականի հունիսին «Արտեկ»-ը դարձել է Մանկական ճամբարների միջազգային ընկերակցության անդամ[12]։

1996 թվականին ճամբարում անցկացվել է կենսաբանության միջազգային օլիմպիադա։
2000 թվականի հունիսի 6-ին «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնի անձնակազմը պարգևատրվել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահության պատվոգրով[13]։
1992-2000 թվականներին «Արտեկ»-ի սեփականությունը գտնվել է Երիտասարդության հարցերով կոմիտեի իրավասության ներքո[14]։
2000-2014 թվականներին այն գտնվել է «Ուկրաինայի նախագահի գործերով վարչություն» իրավասության ներքո։
2008 թվականի ամռանը հայտարարվել է «Արտեկ»-ի հիման վրա ուկրաինական ազգային կրթության կենտրոնի ստեղծման մասին։ Հուլիսի 29-ին ներկայացվել է «Ուկրաինան իմ մեջ է։ Ես Ուկրաինայի համար եմ» ծրագիրը։ «Արտեկ»-ի մամուլի ծառայության տվյալներով՝ ծրագիրը պետք է դառնար «Արտեկի բովանդակալից նախագծերի հիմքը»։ 2008 թվականի սեպտեմբերին Ուկրաինայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան հայտարարեց ճամբարը ազգային օլիմպիական հավաքականի մարզական բազա օգտագործելու ծրագրերի մասին, սակայն այդ ծրագրերը երբեք իրականություն չեն դարձել։ Միևնույն ժամանակ, ուկրաինական ժամանակաշրջանում Արտեկում մեկնարկել են մի շարք նոր նախագծեր, այդ թվում՝ «Մեր երկիրը՝ Ուկրաինան է» մանկական ստեղծագործական փառատոնը, «Պարեր Արտեկում» փառատոնը և տաղանդավոր երեխաների համար նախատեսված «Շչասլիվի դոլոնի» (Երջանիկ ափեր) միջազգային մրցույթ-փառատոնը։
2009 թվականի հունվարին «Արտեկ»-ը իր պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես փակվել է ֆինանսավորման խնդիրների պատճառով։ «Արտեկ»-ի գլխավոր տնօրեն Բորիս Նովոժիլովը Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իշխանությունների ներկայիս վերաբերմունքը հաշվի առնելով՝ 2009 թվականը կարող է «դառնալ «Արտեկի» գոյության վերջին տարին»[15]։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նովոժիլովը 2009 թվականի հունվարի 19-ին հացադուլ է սկսել՝ ի նշան բողոքի[15]։ 2009 թվականի փետրվարի 15-ին Մոսկվայի Կրասնոպրեսնենսկայա Զաստավա հրապարակում տեղի են ունեցել «Արտեկի» պաշտպանության հանրահավաք՝ Կոմունիստական երիտասարդության միության Մոսկվայի քաղաքային կազմակերպության աջակցությամբ։ Հանրահավաքը կազմակերպվել է մոսկովյան արտեկցի-դպրոցականների նախաձեռնությամբ, ովքեր եղել էին ճամբարում և «պահպանում են իրենց ամուր բարեկամական կապերը «Արտեկ»-ի հետ»[16]։
2013 թվականին «Արտեկ»-ում հանգստացել են 67 երկրներից եկած երեխաներ[17], սակայն դրանց ընդհանուր թվի 90%-ը ուկրաինացիներ են եղել: Նույն թվականին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը բացել է «Արտեկ»-ի վերակառուցված մարզադաշտը[18][19]:
Ժամանակակից պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղրիմի Ռուսաստանի Դաշնության կողմից բռնակցումից հետո, 2014 թվականի հունիսի 16-ին ստեղծվել է «Արտեկ միջազգային մանկական կենտրոն» դաշնային պետական բյուջետային կրթական հաստատությունը։ Հիմնադրի գործառույթները փոխանցվել են Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությանը և նախապատրաստվել է կենտրոնի զարգացման ծրագրի նախագիծը[20]:
Սկսվել է նաև կենտրոնի զարգացման նոր հայեցակարգի մշակումը, որի արդյունքում ստացվել են 894 փորձագիտական եզրակացություններ[21]: Հանգստի և առողջության բարելավման հետ մեկտեղ, կենտրոնի համար որպես առաջնահերթություն նշվել է նորարարական կրթական գործունեությունը[22]: Ռուսաստանի տարբեր շրջանների փորձագետներ ներգրավված են եղել «Արտեկ»-ի նոր կրթական տեխնոլոգիաների մշակման գործընթացում[23]: «Արտեկ»-ի զարգացման մեկնարկային օրակարգում ներառվել են ենթակառուցվածքների արագ վերականգնման, բարձր հզորության և մատչելիության ապահովման, ինչպես նաև նոր բովանդակության գործունեության ստեղծման հարցեր:
2014 թվականի աշնանը «Արտեկ»-ում սկսվել են մասնաշենքերի տարածքների բարեկարգման, վերակառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքները: Ռուսաստանի Դաշնության բյուջեից «Արտեկ»-ի վերակառուցման համար հատկացվել է մոտ 5 միլիարդ ռուբլի: 2014-2015 թվականներին ավարտվել է ճամբարի լայնածավալ վերակառուցումը, կառուցվել են անավարտ շենքերը և նոր մասնաշենքեր ու այլ ենթակառուցվածքային օբյեկտներ: Շենքերում փոխարինվել են կոմունալ հարմարությունները, տեղադրվել է նոր կահույք, վերանորոգվել են ճաշարանները և կահավորվել մարզահրապարակները: Վերանորոգվել են նաև լողավազանները, իսկ ճամբարը հագեցվել է ժամանակակից համակարգիչներով[24]: 2015 թվականի փետրվարի 27-ին շահագործման են հանձնվել Լազուրնի ճամբարի չորս մասնաշենքերը[25]:
2015 թվականի մարտին Ռուսաստանի կառավարությունը հաստատել է «Արտեկ»-ի զարգացման ծրագիրը մինչև 2020 թվականը[26]:
2015 թվականի մարտի 20-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում «Արտեկի» տնօրեն Ալեքսեյ Կասպրժակը ներկայացրել է ուղեգրերի բաշխման նոր համակարգ, որով «Արտեկ»-ը դարձել է տարբեր ոլորտներում երեխաների նվաճումների խրախուսման ճամբար[27]։ 2015 թվականի ապրիլի 26-ին կայացել է «Լազուրնի» ճամբարի առաջին արտեկյան հերթափոխի ընդունելությունը։ Ընդհանուր առմամբ, 2015 թվականին «Արտեկը» հյուրընկալել է մոտ 20,000 երեխայի։
- Արտեկի 90-ամյակը, 2015 թվականի հունիսի 16
2015 թվականի հունիսի 16-ին «Արտեկը» նշել է իր 90-ամյակը։ Տեղի են ունեցել մի շարք տոնական միջոցառումներ, որոնց մասնակցել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը։ 2017 թվականի հունիսի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է «Արտեկ»։
- Վլադիմիր Պուտինը Արտեկում, 24 հունիսի, 2017
Ղրիմի զարգացման դաշնային նպատակային ծրագրի համաձայն՝ «Արտեկի» համար բյուջետային հատկացումները մինչև 2019 թվականի աշունը կազմել են 34 միլիարդ ռուբլի։ Ճամբարի վերակառուցման նախահաշվային արժեքը կազմել է 29 միլիարդ ռուբլի[28]։
2016 թվականի հունիսից «Արտեկ»-ը գտնվում է Ռուսաստանի Ազգային գվարդիայի բրիգադի պաշտպանության ներքո[29]։
2021 թվականի մայիսին Ռուսաստանի կառավարությունը հաստատել է «Արտեկ»-ի զարգացման ծրագիրը մինչև 2025 թվականը[30]։
2025 թվականի փետրվարի 10-ին «Արտեկ»-ի կոլեկտիվը պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով՝ կրթության ոլորտում ունեցած նվաճումների, երեխաների դաստիարակության և առողջության գործում ունեցած ներդրման, ինչպես նաև հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ[31]։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին «Արտեկ»-ն ընդունել է 6000-ից պակաս երեխաների, սակայն այդ ժամանակվանից ի վեր նրանց թիվը կայուն աճել է. 2015 թվականին, ենթակառուցվածքների վերականգնման շնորհիվ, երեխաների թիվը հասել էր 19000-ի, իսկ 2016 թվականին՝ 30000-ի: 2017 թվականին երեխաների թիվը հասել է 39000-ի՝ գերազանցելով 1985 թվականի 36892 ռեկորդը: Ռուսաստանում իր գործունեության սկզբից ի վեր մանկական կենտրոնը ընդունել է 350000 երեխայի: 2018 թվականի առաջին եռամսյակում «Արտեկ»-ը ընդունել է 100000-րդ երեխային: 2025 թվականի փետրվարին ճամբարը հասել է 350000 երեխայի նշագծին: Այդ հոբելյանական աշակերտուհին Մարգարիտա Պետրովան է եղել Ռոստովի մարզից[32][33]։
Ենթակառուցվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունիսի 1-ի դրությամբ մանկական կենտրոնի ենթակառուցվածքը ներառել է ավելի քան 400 շենքեր և կառույցներ, ինչպես նաև ջրի, ջեռուցման, էլեկտրաէներգիայի, օդորակման, կապի, կոյուղու բարդ կոմունալ համակարգեր, որոնք բոլորը տեխնիկապես հնացած են եղել: Ավելի քան 80,000 քառակուսի մետր շենքեր և կառույցներ լիովին մաշված են եղել, իսկ ավելի քան 15,000 մետր կոմունալ գծեր՝ խարխլված: 2014 թվականի ամառային սեզոնի ընթացքում «Արտեկ»-ի տասը ճամբարներից միայն հինգն են բաց եղել, որոնցից երկուսն ունեցել են երեխաներին ընդունման ժամանակավոր թույլտվություն:
Ենթակառուցվածքների վերականգնումը սկսվել է 2014 թվականի աշնանը, որի արդյունքում վերաբացվել են տասը ճամբարներից ինը, ինչպես նաև «Վոժատիյ» (Ջոկատավար) համալիրը: Իրականացվել է ավելի քան 280,000 քառակուսի մետր տարբեր օբյեկտների վերակառուցումը և կապիտալ վերանորոգումը, այդ թվում՝ ինը ճամբարներում 96,500 քառակուսի մետր հրապարակներ, 23 կիլոմետր ճանապարհներ, 19 կիլոմետր կոմունալ կառույցներ, վեց ճաշարան, ինը մարզադաշտ և երեք թենիսի կորտեր, երկու լողավազանով մարզական կենտրոն, բժշկական մասնաշենք, տեխնիկական հարմարություններ, կենսոլորտային կայան, այգիներ, հանգստի գոտիներ և լողափեր: Շահագործման են հանձնվել նաև ժամանակակից ժայռամագլցման պատ, պարանային վազքուղի և 6000 քառակուսի մետր մակերեսով լրացուցիչ կրթության կենտրոն:
2017 թվականին կառուցվել է «Արտեկ Արենա» էստրադային-համերգային համալիրը՝ 4500 նստատեղով և 3900 քառակուսի մետր մակերեսով:
2025 թվականին պլանավորվել է ավարտել «Սոլնեչնի» ճամբարի[34] շինարարությունը, որը նախատեսված է 1000 երեխայի համար, ինչպես նաև 2000 տեղանոց կրթական կենտրոնի, 1000 տեղանոց ճաշարանի, բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի և բժշկական կենտրոնի հետ միասին՝ տարեկան 50,000 երեխա ընդունելու հնարավորությամբ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնը դարձել է Ղրիմի Հանրապետությունում առաջին կրթական հաստատությունը, որը ստացել է ընդհանուր և լրացուցիչ կրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիա: 2016 թվականին «Արտեկ» դպրոցը հաջողությամբ անցել է պետական հավատարմագրման փորձաքննությունը և Ռուսաստանի կրթության ու գիտության նախարարության 2015 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1563 հրամանով «Արտեկ»-ը ընդգրկվել է 2016-2020 թվականների համար երեխաների լրացուցիչ կրթության ոլորտում գործող դաշնային նորարարական հարթակների ցանկում:
«Արտեկ»-ի՝ որպես փորձարարական կրթական հարթակի կարգավիճակի իրականացման շրջանակներում, մանկական կենտրոնի մասնագետները մշակել են «Արտեկ» միջազգային մանկական կենտրոն» դաշնային պետական բյուջետային կրթական հաստատության կրթական ծրագիրը, որը նկարագրում է ոչ ստանդարտ կրթական կազմակերպության պայմաններում իրականացվող ընդհանուր և լրացուցիչ կրթական ծրագրերի համադրման մեթոդական և կարգավորիչ սկզբունքները (հաստատված Ռուսաստանի կրթության ակադեմիայի ընդհանուր կրթության դաշնային կրթական և մեթոդական ասոցիացիայի որոշմամբ (2017 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 4/17 արձանագրություն) և ներառված Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության օրինակելի հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի գրանցամատյանում):
«Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում կրթական գործընթացին աջակցում են ավելի քան 90 թեմատիկ գործընկերներ, այդ թվում՝ խոշոր ռուսական ընկերություններ և պետական կորպորացիաներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, մշակութային և սոցիալական հաստատություններ: Նրանց մասնակցությամբ մշակվել և իրականացվում է ավելի քան 120 թեմատիկ կրթական ծրագիր՝ տեխնիկական, բնական գիտությունների, սոցիալական կրթության, արվեստի, զբոսաշրջության, տեղական պատմության, ինչպես նաև ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում։
Այդ թեմատիկ գործընկերությունների շրջանակներում ընդլայնվել են լրացուցիչ կրթության ենթակառուցվածքային հնարավորությունները, այդ թվում՝ ստեղծվել են տեխնիկական լաբորատորիաներ և ստեղծագործական արհեստանոցներ։
2016 թվականից ի վեր «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնը փորձարկում է կրթական գործընթացի կազմակերպման նոր տեխնոլոգիա՝ «Ցանցային կրթական մոդուլ» (ՑԿՄ), որը հիմնված է դպրոցի, լրացուցիչ կրթության և մանկական ճամբարի հնարավորությունների ինտեգրման վրա: Ռուսաստանի կառավարությունը առաջարկել է Ռուսաստանի Դաշնության հիմնադիր կազմավորումներում կրթական ծրագրերի համար ներդնել ցանցային ՑԿՄ ձևաչափ:
Հասանելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արտեկ»-ի ուղեգրային խրախուսական համակարգի մատչելիությունն ու թափանցիկությունն ապահովելու համար 2017 թվականի հունվարի 1-ից գործում է «Պուտյովկա» (Ուղեգիր) ավտոմատացված տեղեկատվական համակարգը: «Արտեկ» եկող բոլոր երեխաները անցնում են գրանցում և վարկանիշային ընտրություն (ներառյալ օտարերկրյա քաղաքացիները): «Պուտյովկա» ԱՏՀ-ում գրանցել է 127946 դիմում, իսկ համակարգում գրանցված նվաճումների թիվը հասել է 10050227-ի:
2014 թվականից ի վեր «Արտեկ»-ում զարգացնում է ներառական միջավայր, որի շնորհիվ 218 հաշմանդամություն ունեցող երեխա այցելել է մանկական կենտրոն: Միջազգային հասանելիությունը խթանելու համար «Արտեկ»-ում գործում է կամավոր թարգմանիչների ներգրավման ծրագիր. 2017 թվականին 23 թարգմանիչ ապահովել է օտարերկրացի երեխաների կեցությանը, թարգմանություններ կատարելով անգլերեն, արաբերեն, հունարեն, իսպաներեն, չինարեն, մոնղոլերեն, գերմաներեն, սերբերեն, ֆրանսերեն և չեխերեն լեզուներով:
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արտեկ»-ի կառուցվածքային ստորաբաժանումները փոփոխվել են նրա զարգացմանը զուգընթաց։ Սկզբում ծովափին գտնվող վրանային քաղաքը պարզապես կոչվել է «Արտեկի մանկական ճամբար»։ «Արտեկ» անվանումը որպես ճամբարի իսկական անուն հաստատվել է որոշ ժամանակ անց՝ 1930 թվականին, երբ վերին այգում կառուցվել է ամբողջ տարվա ընթացքում երեխաների համար նախատեսված առաջին մասնաշենքը։ Այն ստացել է «Վերին ճամբար», իսկ ծովափին գտնվող վրանային ճամբարը՝ «Ստորին ճամբար» անվանումը։ 1937 թվականին «Սուուկ-Սուն» դարձել է Արտեկի երրորդ ճամբարը, որը հիմնադրվել է համանուն հանգստյան տան տեղում։ 1944 թվականի Հայրենական մեծ պատերազմից հետո «Կոլտնտեսային երիտասարդություն» հանգստյան տունը հանձնվել է «Արտեկ»-ի ն՝ դառնալով ևս մեկ ճամբար։ [աղբյուրը նշված չէ]
Հետպատերազմյան շրջանում «Արտեկ»-ը պաշտոնապես համարվել է մի քանի ճամբարներից բաղկացած համալիր։ Դրա տնօրինությունը կոչվել է «Համամիութենական պիոներական ճամբարների վարչություն», իսկ ճամբարներն իրենք սովորաբար անվանվել են համարներով՝ «Ճամբար թիվ 1» (Վերին), «Ճամբար թիվ 2» (Սուուկ-Սու), «Ճամբար թիվ 3» (Կոլտնտեսային երիտասարդություն) և «Ճամբար թիվ 4» (Ստորին)։ [աղբյուրը չի նշվում]
1959 թվականին սկսվել են աշխատանքները այսպես կոչված «Մեծ Արտեկ» նախագծի վրա։ 1961 թվականին «Արտեկ»-ի քարտեզի վրա հայտնվել է «Ծովային» ճամբար անվանումը, որը պահպանվել է մինչ օրս։ Այն կառուցվել է «Ստորինի»-ի տեղում։ «Վերին»-ի տեղում կառուցված ճամբարը կոչվել է «Լեռնային»։ Ըստ դրա հեղինակների՝ այն պետք է բաղկացած լիներ երեք պիոներական դրուժինաներից, որոնցից յուրաքանչյուրը պետք է տեղակայվեր առանձին մեծ մասնաշենքում։ «Արտեկ»-ի կենտրոնում նախկինում դատարկ տարածքի վրա կառուցվել է նոր ճամբար՝ «Առափնյա»-ն։ Այն դարձել է ամենամեծ ճամբարը և միավորել չորս դրուժինա։ «Սուուկ-Սու» և «Կոլտնտեսային երիտասարդություն» ճամբարներին տրվել են նոր անուններ՝ համապատասխանաբար «Լազուրնի» և «Կիպարիսնի»։ Դրանցից յուրաքանչյուրում, ինչպես «Ծովային»-ում, տեղակայել է մեկ պիոներական դրուժինա։ Հիմնական աշխատանքներն ավարտվել են 1964 թվականին։ Նախագծի հեղինակները՝ ճարտարապետներ Անատոլի Պոլյանսկին, Դմիտրի Վիտուխինը և ինժեներ Յուլի Ռացկևիչը, 1967 թվականին արժանացել են ճարտարապետության բնագավառում ԽՍՀՄ Պետական մրցանակի։
Այսպիսով, ԽՍՀՄ փլուզման պահին «Արտեկ»-ը բաղկացած է եղել հինգ ճամբարներից, որոնք միավորել են տասը դրուժինաներ՝ «Ծովային» («Ծովային» դրուժինա), «Լեռնային» («Ադամանդ», «Բյուրեղապակի» և «Սաթի» դրուժինաներ), «Առափնյա» («Անտառային», «Լճակային», «Դաշտային» և «Գետային» դրուժինաներ), «Կապուտակ» («Կապուտակ» դրուժինա) և «Նոճենի» («Նոճենի» դրուժինա)։
«Արտեկ»-ի այս կառուցվածքը պահպանվել է, բայց 1990-ականների վերջին ի հայտ է եկել նոր ավանդույթ՝ բոլոր արտեկյան դրուժինաները կոչվել են մանկական ճամբարներ, իսկ «Լեռնային»-ը և «Առափնյա»-ն՝ ճամբարային համալիրներ։ Ավանդույթը պահպանվել է․ «Ծովային», «Նոճենի» և «Կապուտակ» ճամբարները կոչվում են «ճամբարներ», իսկ մնացածը՝ «դրուժինաներ»։
«Առափնյա» համալիրի մանկական ճամբարները բաղկացած են մի քանի բնակելի մասնաշենքերից, որոնք տեղավորում են 2-3 ջոկատներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անունը։
- «Անտառային» ճամբար - «Բարդի», «Սոճի», «Թխկի», «Բռնչի» և «Սնձենի» մասնաշենքեր։
- «Լճակային» ճամբար- «Սելիգեր», «Իլմեն», «Բայկալ», «Սևան» և «Բալխաշ» մասնաշենքեր։
- «Դաշտային» ճամբար- «Երիցուկ», «Կապույտ տերեփուկ», «Անմոռուկ», «Զանգակ» և «Մանուշակ» մասնաշենքեր։
- «Գետային» ճամբար- «Վոլգա», «Ենիսեյ», «Անգարա», «Ամուր» և «Իրտիշ» կոչվող մասնաշենքեր։
- Վերջերս ավարտվել է ևս երեք մասնաշենքերի շինարարությունը՝ «Կակաչ», «Ջրաշուշան» և «Հովտաշուշան»։
- 2002 թվականին, մասնաշենքի վթարային վիճակով պամանավորված դադարեցվել է «Ադամանդ» ճամբարում աշակերտների ընդունումը։
- 1960-ականներին ենթադրվում էր, որ «Արտեկ»-ի շինարարությունը կշարունակվի։ Պոլյանսկու խումբը նախագծել էր« Արևային» և «Օդային» ճամբարները, ինչպես նաև մի շարք մշակութային և կրթական հաստատություններ, սակայն այդ ծրագրերը մոռակա տարիներին չեն իրականացվել։
2014 թվականին որոշում է կայացվել իրականացնել Պոլյանսկու «Արևային» ճամբարի կառուցման ծրագրերը[34]։ Վերոնշյալ ճամբարներից բացի, «Արտեկ»-ը ներառում է նաև երկու լեռնային զբոսաշրջային կենտրոն՝ «Դուբրավան» և «Կրինիչկան»։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճամբարի ամենահին գավառագիտական թանգարանը հիմնադրվել է 1936 թվականին: Թանգարանի հավաքածուի առաջին ցուցանմուշները հավաքվել են արտեկցի ճամբարականների կողմից ճամբարի տարածքից և դրա շրջակայքից: Ներկայացվում է Ղրիմի պատմությունն ու բնությունը, «Արտեկ»-ի և Սև ծովի բուսական ու կենդանական աշխարհը:
«Տիեզերք» թանգարանը, որը բացվել է 1967 թվականին Յուրի Գագարինի առաջարկով և անմիջական մասնակցությամբ, մշտական հետաքրքրություն է ներկայացնում «Արտեկ»-ի ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակ հյուրերի համար: Ցուցահանդեսի հիմնական մասը կազմում են ճամբար այցելած տիեզերագնացների նվերները: Դրանց թվում են՝ Յուրի Գագարինի մարզական տիեզերական սկաֆանդրը, Ալեքսեյ Լեոնովի տիեզերական սկաֆանդրը, որը նա կրել է բաց տիեզերք դուրս գալիս, «Վոստոկ» տիեզերանավի վայրէջքի ապարատի պարաշյուտը և առաջին տիեզերագնացների աշխատանքային ու մարզական սարքավորումները:
«Արտեկի պատմության թանգարան»՝ ճամբարի գլխավոր թանգարանն է։ Այն բացվել է 1975 թվականին։ Ցուցահանդեսի բաժինները նվիրված են «Արտեկ»-ի տարածքի պատմությանը մինչև ճամբարի հիմնադրումը և «Արտեկ»-ի պատմության հիմնական փուլերին՝ ճամբարի հիմնադրմանը և վաղ տարիներին, պատերազմի շրջանին և Ալթայ տարհանմանը, ինչպես նաև «Արտեկ»-ի գործունեությանը որպես միջազգային ճամբար։ Այնտեղ պահվում է նաև պատվիրակությունների և հյուրերի կողմից ճամբարին նվիրաբերված նվերների մեծ հավաքածու։ Թանգարանում պահվում է նաև արխիվ, որը պարունակում է ԽՍՀՄ-ի և «Արտեկ»-ի պատմությանը վերաբերող հազվագյուտ փաստաթղթեր։
1994 թվականին բացված Ռազմածովային նավատորմի թանգարանը երեխաներին ծանոթացնում է Ռուսաստանի նավատորմի պատմությանը՝ սկսած առաջին սլավոնական ռազմածովային արշավանքներից: Հինգ սրահներում ցուցադրվում են նավատորմին նվիրված փաստաթղթեր և արվեստի գործեր, ինչպես նաև քաղաքացիական և ռազմական ծովային տեխնիկայի նմուշներ՝ հրթիռներ, հրետանի, տորպեդներ, զինամթերք, նավերի մոդելներ, նավասարքավորումների բաղադրիչներ և ջրասուզակային սարքավորումներ: Թանգարանը այցելուներին ծանոթացնում է առագաստանավերի դարաշրջանին և շոգենավերի, զրահակիր նավերի և հածանավերի կառուցմանը: Բոլորը կարող են բարձրանալ փոքրիկ նավի կամրջի վրա, որը հագեցած է սուզանավի կառավարման խցիկի տարրերով: Արտեկցի երեխաների համար հատկապես հետաքրքիր է սուզանավի շրջադիտակը:
«Սև ծովի գանձերը» թանգարանը բացվել է 2012 թվականին: Ցուցահանդեսում ներկայացված են Սև ծովի հատակից ստորջրյա հնագետների կողմից հայտնաբերված ավելի քան 1000 ցուցանմուշներ: Դրանցից շատերը եզակի են և ներկայացնում են տարբեր պատմական ժամանակաշրջաններ՝ զարդեր, անոթներ և խարիսխներ հնագույն ժամանակներից, միջնադարյան նավերի տարրեր, ինչպես նաև ռուս-թուրքական պատերազմների, Ղրիմի պատերազմի և Առաջին համաշխարհային պատերազմի խորտակված ռազմանավերից հայտնաբերված առարկաներ: Թանգարանում ցուցադրվում են նաև 1943 թվականի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խոցված Յունկերս-52 ինքնաթիռից հայտնաբերված թռիչքային նավիգացիոն քարտեզներ, ցուցադրվում են խորջրյա պեղումներից բացառիկ լուսանկարներ, ինչպես նաև ստորջրյա հետազոտություններ անցկացնելու համար օգտագործվող ստորջրյա ռոբոտի մանիպուլյատորը:
Պատմական վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արտեկ»-ում պահպանվել են մի քանի նախահեղափոխական շենքեր, որոնք ներկայիս ճամբարի տարածքում գտնվող ազնվական կալվածքների մի մասն են կազմում: Դրանցից ամենահայտնին, թերևս, Սուուկ-Սու պալատն է, որը կառուցվել է 1903 թվականին որպես համանուն հայտնի հանգստավայրի կենտրոնական շենք, որն իր կալվածքում հիմնադրել է ինժեներ Վլադիմիր Բերեզինի այրին՝ Օլգա Սոլովյովան: Հեղափոխությունից հետո ազգայնացված հանգստավայրը դարձել է «Հին բոլշևիկների ընկերության» հանգստյան տուն, իսկ 1937 թվականին այն միացվել է «Արտեկ»-ին: Հետպատերազմյան տարիներին հայտնի է եղել որպես Պիոներների պալատ և օգտագործվել է որպես հանգստի կենտրոն: Ժամանակի ընթացքում այստեղ բացվել են ճամբարի պատմության թանգարանը և ավիատիեզերական ցուցահանդեսը: Պալատը ծառայում է որպես մշակութային և հանգստի կենտրոն: Հավաքների դահլիճում անցկացվում են տոնական միջոցառումներ և համերգներ, իսկ նախասրահում անցկացվում են ցուցահանդեսներ և հանդիպումներ «Արտեկ»-ի ճամբարականների և հյուրերի միջև: Այստեղ է գտնվում նաև «Արտեկ»-ի գրադարաններից մեկը:

Պալատից ոչ հեռու՝ «Կապուտակ» ճամբարի տարածքում, կենտրոնական ծառուղիներից հեռու, գտնվում է կալվածքի սեփականատերերի տոհմական դամբարանը (երբեմն այն անվանում են մատուռ): Դամբարանը կառուցված է քարանձավի տեսքով, բլրի զառիթափ լանջին: Խորհրդային տարիներին այն օգտագործվել է որպես աղբանոց: Քարանձավի մուտքը, որը շրջանակված է քարե դարպասով, ծածկված է ցանցով, որի միջից երևում է Վլադիմիր Բերեզինի և Օլգա Սոլովյովայի հովանավոր սրբերին հավասար առաքյալներին պատկերող լավ պահպանված որմնանկարը:
Ավելի քիչ հայտնի են 19-րդ դարի սկզբի և 20-րդ դարի այլ պատմական հուշարձաններ, որոնցից շատերը գտնվում են «Կապուտակ»-ի տարածքում՝ ըմպելասրահը, ջերմոցը, կապի հանգույցը, «Արծվի բույն» հյուրանոցը և այլն:
«Արտեկ»-ի արևելյան մասում գտնվող պատմական շենքերը («Ծովային» և «Լեռնային» ճամբարների տարածքում) կառուցվել են վերը նշվածներից մի քանի տարի առաջ։ Դրանք կապված են հողատերերի անունների հետ՝ Օլիզար, Պոտյոմկին, Գարթվիս, Վիներ և Մետալնիկովներ։ Օգտագործվել որպես ակումբների ուսումնական տարածքներ և տնտեսական նպատակներով։ Ճամբարի այդ հատվածում տեղակայված են երկու շենք, որոնք անմիջականորեն կապված են «Արտեկ»-ի պատմության հետ։ «Ծովային»-ում պահպանվել է մի փոքրիկ տուն, որտեղ ապրել է «Արտեկ»-ի հիմնադիր Զինովի Սոլովյովը ճամբար այցելությունների ժամանակ։ Ավանդույթը նախահեղափոխական այդ շենքի պատմությունը կապում է ֆրանսիացի կոմսուհի դը լա Մոտեի անվան հետ, որը Ալեքսանդր Դյումայի վեպերի հերոսուհի Միլադիի ոգեշնչման աղբյուրն է եղել։ Այդ տունը մի քանի տասնամյակ փակ է եղել հանրության համար։ «Լեռնային» ճամբարի հարևանությամբ գտնվող այգում գտնվում է «Վերինի» ճամբարի շենքը, որը կառուցվել է 1930-ական թվականներին։ Այնտեղ են նկարահանվել 1958 թվականի «Ռազմական գաղտնիք» ֆիլմի որոշ տեսարաններ։
«Արտեկ»-ի արևմտյան սահմանին՝ «Կիպարիսնի» ճամբարի տարածքում է գտնվում ավելի հին պատմական շինություն։ Այստեղ պահպանվել են 11-15-րդ դարերի ջենովական ամրոցի ավերակները, որը կառուցվել է ավելի հին բյուզանդական ամրոցի (6-րդ դար) տեղում։ Միջնադարում Ջենևեզ-Կայա ժայռի մեջ փորվել է թունել, որի վրա կառուցվել է ամրոցը՝ ծովը դիտարկելու համար։ Թունելը պահպանվել է։
Բնական տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այու-Դաղը (Արջի լեռ) համարվում է հայտնի զբոսաշրջային տեսարժան վայր և խորհրդանիշ, ոչ միայն Արտեկի, այլև Ղրիմի ամբողջ հարավային ափի համար։ Լեռը ծառայում է որպես ճամբարի բնական սահման և զգալիորեն ազդում է դրա կլիմայի վրա՝ պաշտպանելով այն արևելյան քամիներից։ Ճամբարի վաղ տարիներից Այու-Դաղը դարձել է Արտեկի ճամբարականների կյանքի և մշակույթի անբաժանելի մասը։ Առաջին պիոներները գիշերել են լեռան գագաթին և Արտեկի ճամբարականների հաջորդ հերթափոխի համար հաղորդագրություններ են թողել Այու-Դաղ անտառի կաղնու փչակում։ Այդ ծառը հայտնի է դարձել որպես «Փոստատարի կաղնի», ավելի ուշ այն այրվել է խարույկի մեջ։ Արտեկի բազմաթիվ բանաստեղծություններ և երգեր նվիրված են Այու-Դաղին։ Արտեկի ճամբարականների գագաթը բարձրանալու ընթացքում արկածները նկարագրված են Ելենա Իլյինայի «Չորրորդ բարձրություն» և «Արջի լեռ» գրքերում։ Այու-Դաղի խորհրդանշական պատկերը՝ արջի ձագը, Արտեկի խորհրդանիշներից մեկն է և պատվավոր հյուրերին տրվող ավանդական նվեր։ Ճամբարային հերթափոխում Արտեկի ճամբարականները կարճ արշավներ են կատարում լեռան վրա՝ կատարելով «Արտեկի ձեռնադրության» հումորային արարողություն: Հայտնի են նաև նավակով զբոսանքները դեպի Այու-Դաղի հրվանդան: Արտեկի ամենահին ճամբարները՝ «Ծովայինը» և «Լեռնայինը», գտնվում են այդ լեռան ստորոտում:
Ադալարիներ-«Կապուտակ» ճամբարի ափամերձ հատվածում գտնվող երկու ծովային ժայռերը հայտնի են որպես Ղրիմի սահմաններից հեռու գտնվող թերակղզու խորհրդանիշներից։ 1930-ականներին արտեկականները նավակային ուղևորություններ են կատարել դեպի Ադալարիներ։ Նմանատիպ ճանապարհորդություն է պատկերված «Նոր Գուլիվեր» ֆիլմում։ Ճամբարի յուրաքանչյուր հերթափոխի ավարտին արտեկական յուրաքանչյուր ջոկատ ավանդաբար լուսանկարվում է Ադալարիի ֆոնին։ 2008 թվականի օգոստոսին՝ Ուկրաինայի պետական դրոշի օրը, Ուկրաինայի դրոշը բարձրացվել է Ադալարիների վրա՝ որպես արտեկյան ազգային կրթական ծրագրի մաս։
«Կապուտակ» ճամբարի տարածքում են գտնվում նաև երկու այլ նշանակալի տեսարժան վայրեր՝ «Շալյապինյան ժայռը», որը Սուուկ-Սու կալվածքի սեփականատերը նվիրաբերել է Ֆեոդոր Շալյապինին՝ «Արվեստների ամրոցի» կառուցման համար և «Պուշկինյան քարանձավը» (որը մասամբ լցված է ջրով):
«Արտեկ»-ի տարածքով հոսում են մի քանի սակավաջուր լեռնային գետեր և թափվում ծովը՝ Արտեկը (Կամակա-Դերե), «Ծովային»-ում, Պուտանիսը (Պուտամիշ) «Ափամերձ»-ում և Սուուկ-Սուն «Կապուտակ»-ում: Այդ գետերից մի քանիսը հոսում են խողովակների և ստորգետնյա կոյուղու կոլեկտորների միջով:
Զբոսայգիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսայգիները համարվում են «Արտեկ»-ի անվիճելի զարդարանքը: Ճամբարի հիմնադիր Սոլովյովը հատկապես ընդգծել է դրանց կարևորությունը մանկական առողջարանների համար: Արտեկի տարածքում զբոսայգիների հիմնումը սկսվել է 19-րդ դարում՝ Գ. Օլիզարի նախաձեռնությամբ, որի կալվածքը գտնվել է Այու-Դաղ լեռան մոտ: Այսօր «Ծովային»-ի և «Լեռնային»-ի զբոսայգիների համալիրը, որը իջնում է դեպի ծով, աչքի է ընկնում մինչև հազար տեսակի ծառերով և թփերով, այդ թվում՝ մի քանի տեսակի մայրիներ, երեք տեսակի կիպարիսներ, մի քանի տեսակի սոճիներ և սեկվոյաներ, մագնոլիաներ, յասամաններ և օլեանդրներ: Տարածքում կա նաև ձիթենու պուրակ: Ճանապարհների և ծառուղիների արտասովոր նախշերը լրացնում են քարե աստիճանները: Զբոսայգիներում կան գեղարվեստորեն կտրատված բույսեր, այստեղ կարելի է տեսնել զվարճալի կենդանիների տեսքով թփեր և ելք փնտրել իսկական կանաչ լաբիրինթոսից:
Մոտակայքում է գտնվում փոքրիկ, բայց յուրահատուկ հավաքածու ունեցող Գարտվիս-Վիներ զբոսայգին (խորհրդային տարիներին հայտնի է եղել որպես «Կոմսոմոլսկի»)։ Այն հիմնադրվել է 1820-ական թվականներին Նիկիտսկու կայսերական բուսաբանական այգու տնօրեն Նիկոլայ Գարտվիսի կողմից։ Այստեղ կարելի է գտնել հազվագյուտ բուսատեսակներ՝ երկաթափայտ և խցանափայտ, կամֆորա, բորեալ և մշտադալար բոխի, ինչպես նաև սուլանժյան մագնոլիա։
«Կապուտակ»-ի զբոսայգին հայտնի է եղել դեռևս հեղափոխությունից առաջ, երբ այնտեղ է գտնվել «Սուուկ-Սու» հանգստավայրը։ Հենց այդ ժամանակ էլ զբոսայգուն տրվել է իտալական սանդղավանդային զբոսայգու տեսք՝ հենապատերը, ճաղաշարերը, կռած երկաթե ճաղաշարերով կամուրջները և քարե աստիճանները ներդաշնակորեն ինտեգրված են եղել այգու փարթամ բուսականության մեջ։
«Կիպարիսային»-ի և «Առափնյա»-ի այգիներն ուշագրավ են իրենց ծառատեսակների և թփերի կազմով և դասավորությամբ։
Ճամբարի տարածքում մի քանի ծառուղիներ և պուրակներ են հիմնվել են արտեկցի ճամբարականների կողմից։ Դրանցից մեկը՝ «Կապուտակ»-ի «Բարեկամության պուրակ»-ն է, որտեղ տնկվել են 48 մայրու ծառեր, 48 երկրներից ժամանած երեխաները, որոնք հանգստացել են «Արտեկ»-ում Բեռլինում կայացած Երիտասարդության և ուսանողների 10-րդ համաշխարհային փառատոնի ժամանակ։
«Արտեկ»-ի զբոսայգիները համարվում են տեղական նշանակության պուրակային արվեստի հուշարձաններ։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտեկ միջազգային մանկական կենտրոնի կենդանական աշխարհը բազմազան է։ Այստեղ կարելի է հանդիպել ծովային, անտառային և պուրակային էկոհամակարգերի կենդանիների։ Սև ծովի ափամերձ գոտում պարբերաբար հանդիպում է մեծ ձկնկուլը՝ ծովային թռչուն, որին հաճախ կարելի է տեսնել նավամատույցներում և ջրի մակերեսին[35]։
Արտեկի այգիներն ու անտառները բազմազան թռչունների բնակավայր են, այդ թվում՝ անտառային աղավնիների, սովորական կարմրատուտների, քաղաքային ծիծեռնակների, սև կեռնեխների, ամուրիկների, կանաչ սերինոսների, երկնագույն երաշտահավերի, երկարագի երաշտահավերի և թավշաոտ բվիկների: Այս տեսակներից շատերը տարածքի տարածված բնակիչներ են և կարելի է տեսնել ամբողջ տարվա ընթացքում կամ բնադրման շրջանում[36]։
Կենտրոնի հատվածում հանդիպող միջատների շարքում են թիթեռները, այդ թվում՝ նարգիզները և կաղամբաթիթեռները, ինչպես նաև ցիկադաները, որոնց ծլվլոցը ամառային ձայնային լանդշաֆտի բնորոշ տարր է: Օրվա ընթացքում ապրող թիթեռների տարբեր տեսակներ պարբերաբար հանդիպում են այգիներում, այդ թվում՝ Հարթվիս-Վիներ այգումк[35]։
Բացի այդ, Արտեկում բնակվում են անողնաշարավորներ և երկկենցաղներ, այդ թվում՝ եվրոպական ճանճորս (Scutigera coleoptrata), լճագորտը և տարբեր միջատների տեսակներ։ Խաչափառները տարածված են ափամերձ գոտում, բնակվում են ժայռոտ տարածքներում[36][37]։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արտեկ»-ում պահպանված բոլոր հուշարձանները ստեղծվել են հետպատերազմյան ժամանակաշրջանում: Ավելի վաղ կառուցված հուշարձանները, այդ թվում՝ երեխաների կողմից ստեղծվածները, ոչնչացվել են Ղրիմի օկուպացիայի ժամանակ Արտեկում տեղակայված ֆաշիստական զինվորների կողմից:
«Արտեկ»-ի կենտրոնական մասում, «Առափնյա» ճամբարի կողքին, գտնվում է «Լենինի հուշհամալիրը»՝ Վլադիմիր Լենինի մեծ քանդակը և նրա շրջակա տարածքը։ Հուշահալիրը կառուցվել է ճարտարապետ Մ. Ֆ. Սինյովի և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ Անատոլի Պոլյանսկու և Ն. Ա. Շչերբակովի նախագծով և բացվել է 1985 թվականին։ Հուշարձանը, պատվանդանի հետ միասին, ունի 19 մետր բարձրություն, իսկ դրա հետևում գտնվող քանդակազարդ դրոշակաձողերը խորհրդանշող սյուները հասնում են 42 մետրի։ Իր չափսերի շնորհիվ հուշարձանը ներառվել է նավագնացության քարտեզներում որպես նավիգացիոն նշան։
Էռնստ Նեիզվեստնին «Առափնյա»-ի ծառուղիները զարդարել է Ղրիմի բնությունը խորհրդանշող փոքր մետաղական քանդակներով (ձկների և թռչունների պատկերներ աբստրակտ կառուցվածքով) և «Սուուկ-Սու» պալատի մոտ գտնվող չժանգոտվող պողպատե վահանակի վրայի եզակի որմնանկարով։
«Ծովային» ճամբարում կա «Աշխարհի երեխաների բարեկամության հուշարձան», որը հիմնադրվել է 1962 թվականին 83 երկրներից ժամանած երեխաների կողմից, ովքեր Արտեկ են բերել բազմագույն քարերի կտորներ։ Հուշարձանի հիմքը քանդակազարդ որմնանկար է խեցաքարի վրա ՝ երեխաների դեմքերի արտահայտիչ պատկերներով և հետևյալ մակագրությամբ․
| Սրտերի բոցով, արևի փայլով, խարույկների հրացոլքով, Երկրի երեխաները հավերժ կլուսավորեն բարեկամության, աշխատանքի, երջանկության, խաղաղության, ազատության, հավասարության և եղբայրության ուղին։ |
Որմնանկարը գտնվում է ուղղաբերձ լանջի զառիթափ ափի վրա՝ շրջապատելով շրջանաձև հրապարակը։ Հուշարձանի հեղինակը Էռնստ Նեիզվեստնին է։ Քանդակագործի նշանակալի ներդրումը իր արտացոլվումն է գտել արտեկյան երգերից մեկում («Այստեղ մի ժամանակ Նեիզվեստնին ստեղծել է գլուխգործոցների շարք...»)։
Ճամբարի մի քանի հուշարձաններ կապված են Հայրենական մեծ պատերազմի պատմության հետ.
- «Ծովային» և «Լեռնային» ճամբարների միջև ընկած զբոսայգում է գտնվում «Անհայտ նավաստու» հուշարձանը, ով զոհվել է 1943 թվականին Ղրիմի օկուպանտների դեմ մարտում։ Հուշարձանը, որը ստեղծվել է Ա. Ա. Եմելյանցևի կողմից 1962 թվականին սպիտակ քարից, ծովափին տեղի ունեցած մարտի ժամանակ խորհրդային զինվորի քանդակային պատկեր է։ Խորհրդային տարիներին այն ճամբարի գլխավոր հուշարձաններից մեկն է եղել։ Այստեղ անցկացվում են հանդիսավոր միջոցառումներ, հավաքներ, տողաններ և ծաղիկներ դնելու արարողություններ։
- 1985 թվականին մոտակայքում բացվեց հուշարձան՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված ճամբարի աշխատակիցների և Կարմիր բանակի զինվորների: Նախագծի հեղինակը «Արտեկի» դիզայներ Յուրի Սոլովյովն է: Հուշարձանը խորհրդանշական նավի տեսք ունի: Մարմարե սալիկի վրա փորագրված մակագրությունը տեղեկացնում է, որ այստեղ թաղված են Արտեկի ազատագրման ժամանակ զոհված զինվորները: Երկու հուշարձաններն էլ ամեն տարի վերանորոգվում են՝ ճամբարի ազատագրման օրը նշելու համար: Դրանց մոտ անցկացվում են Գուրզուֆում ապրող վետերանների հանդիպումներ:
- «Կապուտակ» ճամբարում հուշարձան է կանգնեցվել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված արտեկցիների պատվին: Այն մարմարե սալիկ է, որի վրա գրված են հերոսների անունները։ Դրանց թվում են Գուլյա Կորոլյովան, Ռուբեն Ռուիս Իբարուրին, Վոլոդյա Դուբինինը և Բարասբի Խամգոկովը: Չնայած սալիկը մի քանի անգամ փոխարինվել է, սակայն Ալիա Մոլդագուլովայի անունը կրկին սխալ է գրվել: «Արտեկ»-ի սահմաններից դուրս հուշարձանը հայտնի է դարձել Ելենա Իլյինայի «Չորրորդ բարձունք» գրքում հիշատակվելու շնորհիվ:

- 2016 թվականի հուլիսի 25-ին «Լեռնային» ճամբարի զբոսայգում հանդիսավոր կերպով բացվել է Հերոսների ծառուղին, որտեղ տեղադրվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հերոսական սխրանքներ գործած արտեկցիների հուշարձանները: Գուրզուֆում բնակվող ճամբարի նախկին աշխատակիցների խոսքով՝ «Արտեկի-ի վարչակազմի պաշտոնյաները 2005 թվականին ոչ պաշտոնական հարցում են անցկացրել՝ պարզելու համար վետերանների արձագանքը այդ հուշարձանների հնարավոր վերացմանը: Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո վերսկսվել են «Արտեկի-ում պատերազմի հերոսների հիշատակի պահպանման աշխատանքները:
- «Ծովային-ում և «Կապուտակ»-ում տեղադրվել են ականավոր ժամանակակիցների կիսանդրիներ, որոնց պատվին անվանակոչվել են «Արտեկի»-ի պիոներական դրուժինաները (նախագծի հեղինակ Ա. Ա. Եմելյանցևա):
- Պալմիրո Տոլյատի (1969) - պղնձաձույլ կիսանդրի գրանիտե հիմքի վրա։
- Վլադիմիր Կոմարովին - Խորհրդային Միության կրկնակի հերոս, ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու։
1972 թվականին Արկադի Գայդարի անունը կրող «Յանտառնայա» դրուժինայի պատին բացվել է գրողի հարթաքանդակով հուշատախտակ։ Ճամբարի վերջին վերակառուցումից հետո այն ժամանակավորապես հանվել է և վերակառուցման ավարտից հետո վերադարձվել իր տեղը։
«Կապուտակ»-ում կան ևս երկու հուշարձաններ, որոնք ստեղծվել են Եմելյանցևի կողմից սպիտակ մարմարից՝ Նադեժդա Կրուպսկայայի հուշարձանը «Սուուկ-Սու» պալատի մոտ և Պուշկինի կիսանդրին Պուշկինի հրապարակում։
«Արտեկ»-ում կան հուշարձաններ, որոնք կապված են իր սեփական պատմության հետ՝
- «Ծովային»-ում տեղադրվել է արտեկյան առաջին տողանի պատվին հուշատախտակ՝ մարմարե սալիկի տեսքով, ինչպես նաև Սամանթա Սմիթի հիշատակին նվիրված փոքրիկ կոթող՝ նրա անունը կրող ծառուղում։
- «Լեռնային» զբոսայգում տեղակայված է արտեկականների կողմից 1928 թվականին Այու-Դաղի միջնադարյան կառույցների ավերակներում հայտնաբերված մարմարե սյուն, որի վրա փորագրված են Սոլովյովի խոսքերը Արտեկում պիոներական ճամբարի բացման մասին։
- «Արտեկի» հիմնադիր Զինովի Պետրովիչ Սոլովյովի հուշարձանը տեղադրվել է Ալմազնիի տարածքում 1978 թվականին։ Հուշարձանի հեղինակն է Ա. Ա. Եմելյանցևան։
Մշակույթ և արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտեկը (ամբողջությամբ կամ մասամբ) համարվում է բազմաթիվ արվեստի գործերի միջավայր, որոնց թվում կարելի է նշել հետևյալները՝ «Ռազմական գաղտնիք» (Արկադի Գայդար), «Աղջիկը և եղջերուն» (Էդուարդ Պաշնև), «Փոքրիկ իսպանացիներ» (Ե. Կոնոնենկո), «Արջ լեռ» (Ելենա Իլյինա), «Մեկ ամիս Արտեկում» (Վ. Կիսելև), «Անմեղ գաղտնիքներ» (Ալբերտ Լիխանով), «Նամակ զրահի վրա» (Մարկ Եֆետով), «Գրեթե անհավանական արկածներ Արտեկում» (Պետրոնի Գայ Ամատունի), «Սամանտա» (Յուրի Յակովլև), «Կրտսեր որդու փողոցը» (Լև Կասիլ, Մ. Պոլյանովսկի), «Չորրորդ բարձունք» (Ելենա Իլյինա), «Ցերեկային պարեկություն» (Սերգեյ Լուկյանենկո), «Բարի լույս լավ մարդկանց» (Վլադիմիր Ժելեզնիկով), «Մեր սիրելի Արտեկ՝ դու իմ հայրենիքն ես» (Գենադի Մաստրուկով):
Արտեկը հիշատակվում կամ ներկայացված է նաև Ագնիա Բարտոյի, Վ. Վիկտորովի, Ա. Զացարիննայայի, Լ. Կոնդրաշենկոյի, Սամուիլ Մարշակի, Ա. Միլյավսկու, Բ. Միրոտվորցևի, Սերգեյ Միխալկովի, Վլադիմիր Օրլովի և Ռ. Նուրուլինի («Լուսինը Արտեկի վրա») բազմաթիվ բանաստեղծությունների շարքերում և առանձին բանաստեղծություններում։
Որոշ դեպքերում գրական հեղինակները նշում են, որ իրենց գրքի հերոսները Արտեկի նախկին ճամբարականներ են եղել, այդպիսով ընդլայնելով կերպարի բնութագիրը կամ բացատրելով նրանց գործողությունների դրդապատճառները։ Օրինակ՝ հեղինակների կամքով արտեկցի ճամբարականներ են եղել խորհրդային հետախուզության սպա Ալեքսանդր Բելովը («Վահան և սուր», Վադիմ Կոժևնիկով), ուսուցիչ Օլեգ Մոսկովկինը («Սուսերով տղան», Վլադիսլավ Կրապիվին), այլախոհ Տոլիկ Պարամոնովը («Ազատություն կամ մահ», Լեոնիդ Ֆիլատով) և ուրիշներ։
Կինեմատոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր գոյության առաջին իսկ տարիներից Արտեկը սպասարկել է հայրենական կինեմատոգրաֆիայի ստեղծագործական կարիքները: Դրան նպաստել են մի քանի գործոններ՝ տարվա ընթացքում բազմաթիվ արևոտ օրերը, Գորկու կինոստուդիայի Յալթայի մասնաճյուղին մոտ գտնվելը, բազմազան էկզոտիկ բուսական աշխարհը, լեռնային տեղանքը և ծովափը՝ զուգորդված անսովոր, ֆուտուրիստական ճարտարապետության հետ: Այս ամենը ճամբարը դարձրել են իդեալական վայր կինոգործիչների ստեղծագործական տեսլականները կյանքի կոչելու համար: Ճամբարում նկարահանված ֆիլմերը կարելի է բաժանել մի քանի խմբերի։ Առաջին հերթին, դրանք Արտեկում նկարահանված ֆիլմերն են՝ «Նոր Գուլիվերը» (1935), «Երջանիկ հերթափոխ» (1936), «Ռազմական գաղտնիք» (1958), «Կորած լուսանկարը» (1959), «Պուշչիկը գնում է Պրահա» (1966) և ֆիլմեր միջազգային պիոներական ճամբարի մասին՝ «Երեքով» (1927), «Ուղևորը Հասարակածից» (1968), Բարև ձեզ, երեխաներ» (1962), «Խնամիներ» (2010), «Արտեկ։ Մեծ ճանապարհորդությունը» (2022) և «Արտեկ։ Դարերի միջով» (2025)։
Երկրորդ խումբը արկածային ֆիլմեր են ծովային ճանապարհորդությունների և հեռավոր էկզոտիկ երկրների մասին. «Կապիտան Գրանտի որոնումներում» (1985), «Երեք թագավորների ճակատամարտը (կրակի թմբուկներ)» (1990), «Կապիտան Բլադի ոդիսականը» (1991), «Երեքի սրտերը» (1992), «Ծովահենների կայսրություն» (1995):
Գիտաֆանտաստիկ ֆիլմեր հեռավոր ապագայի կյանքի մասին. «Դեպի երազանք» (1963), «Անդրոմեդայի միգամածություն» (1967), «Դժվարությունների միջով դեպի աստղեր» (1981)
Արտեկը նաև ծառայել է որպես նկարահանման վայր այնպիսի ֆիլմերի դրվագների և տեսարանների համար, ինչպիսիք են՝ «Սպիտակ պուդել» (1956), «Ուռա՜, մենք արձակուրդում ենք» (1972), «Կապիտան Վրունգելի նոր արկածները» (1978), «Տասը փոքրիկ նեգրիկներ» (1987), «Դունեչկա» (2004) և այլ գեղարվեստական, լրագրողական ու վավերագրական ֆիլմեր:
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականին Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնում բեմադրվել է Անտոնիո Սպադավեկիայի «Երջանկության ափը» բալետը։ Արտեկում ընկերացած կերպարները իրենց բարեկամությունն ու սերը անցել են Հայրենական մեծ պատերազմի փորձությունների միջով։ Հաղթանակից հետո նրանք կրկին հանդիպել են Արտեկում, այս անգամ որպես նոր սերնդի պիոներների դաստիարակներ։ 1940-1950-ական թվականներին բալետը երեք անգամ բեմադրվել է Մոսկվայում, ինչպես նաև Ալմաթիի, Նովոսիբիրսկի, Պերմի, Օդեսայի, Սվերդլովսկի և Տաշքենդի թատրոններում։
2010 թվականից ի վեր Կիևի «Սև քառակուսի» իմպրովիզացիոն թատրոն-ստուդիան բեմադրում է «Սեր անկախ տարիքից » պիեսը (սկզբնական անվանումը՝ «Առաջին սիրո փոցխերը»), որի գործողությունները տեղի են ունենում ժամանակակից Արտեկում: Թատրոնի պաշտոնական կայքի համաձայն՝ դա «ներկայացում է լեռնային ճամբարի հիմնական բնակիչների՝ ջոկատավարների, բուժքրոջ, ճամբարի ղեկավարի և այնտեղ հանգստացող երեխաների գիշերային կյանքի մասին...»[38]։
Արտեկյան երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտեկին նվիրված հարյուրավոր երգեր կան, որոնք գրվել են անմիջապես Արտեկում կամ նախկին արտեկականների կողմից: Դրանցից ամենատարածվածներն են՝ «Արտեկյան երդումը» (բառերը՝ Անատոլի Անուֆրիևի, երաժշտությունը՝ Վլադիմիր Բոգանովի), գրված 1965 թվականին, և «Բարի գիշեր, Արտեկ» (բառերը՝ Վիկտոր Վիկտորովի, երաժշտությունը՝ Դմիտրի Կաբալևսկու), գրված 1962 թվականին: 2017 թվականից Դենիս Մայդանովի «Ինչ կթողնի քամին» երգը համարվում է Արտեկի պաշտոնական հրաժեշտի երգը[39]։
Ֆիլատելիա և դրամագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ / Ուկրաինայի / Ռուսաստանի փոստային նամականիշեր
- 1938 թվականի փոստային նամականիշ։ «Խորհրդային երկրի երեխաները» շարքից, Արտեկի պիոներական ճամբարում
- 1975 թվականի ԽՍՀՄ բացիկ օրիգինալ նամականիշով, Համամիութենական «Արտեկ» պիոներական ճամբարի 50-ամյակ
- Ուկրաինայի փոստային նամականիշ, 1995
- Ռուսաստանի փոստային նամականիշ, 2015
- Ռուսաստանի բանկի մետաղադրամներ
Պատժամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի հուլիսի 17-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պահից, «Արտեկ» կենտրոնը մտցվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում՝ «Ռուսաստանի կառավարության կողմից ուկրաինացի երեխաների հարկադիր արտաքսման և կրթական ծրագրին» մասնակցությունն արգելելու համար[40][41][42]։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ կպահպանի պատժամիջոցները մինչև Ռուսաստանի կողմից Ուկրաինային փոխհատուցման վճարման պահը[43]։
2023 թվականի օգոստոսի 24-ին «Արտեկ» կենտրոնը և դրա տնօրեն Կոնստանտին Ֆեդորենկոն ընդգրկվել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում՝ ուղղված ուկրաինացի երեխաների Ռուսաստան հարկադիր տարհանմանը մասնակցող անձանց դեմ[44][45]։
2024 թվականի հունիսի 24-ին կազմակերպությունն ընդգրկվեց Եվրամիության 27 երկրների պատժամիջոցների ցանկում[46][47]։
| «Արտեկը» գտնվում է Ռուսաստանի կրթության նախարարության վերահսկողության ներքո 2014 թվականին Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի անօրինական բռնակցումից ի վեր: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի սկզբից ի վեր այն կազմակերպում է ճամբարներ Ուկրաինայից, այդ թվում՝ Խերսոնի, Դոնեցկի, Լուգանսկի և Զապորոժյեի օկուպացված տարածքներից ժամանած երեխաների համար: Այդ ճամբարներում երեխաները պատրաստում են տեղեկատվական նյութեր պատերազմում կռվող ռուս զինվորների համար: Որոշ դեպքերում ուկրաինացի երեխաներին թույլ չեն տալիս վերադառնալ տուն և ստիպում են իրենց աջակցությունը ցուցաբերել Ռուսաստանին: Եվրոպական Միության պաշտոնական հանդես, Բրյուսել, 2024 թվականի հունիսի 24[48]։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 «История «Артека»». Արխիվացված է օրիգինալից 2015-03-24-ին.
- ↑ «Руководитель «Артека»: детский центр рассчитывает на полную загрузку в сезон 2014 года». Արխիվացված օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2015-03-24-ին.
- ↑ Т. А. Брагина, Н. В. Васильева. Путешествие по дворянским имениям Крыма. Симферополь: Доля, 2005. С. 60-70.
- ↑ «745. Н. Б. Голицыну. 10 ноября 1836 г. Из Петербурга в Артек». Русская виртуальная библиотека (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-10-21-ին. Վերցված է 2022-10-21-ին.
- ↑ Артек — международный детский центр Արխիվացված 2014-06-07 Wayback Machine — Города и области Украины
- 1 2 Советская культурная дипломатия в условиях Холодной войны. 1945—1989: коллективная монография. — М.: Политическая энциклопедия, 2018. — С. 369.
- ↑ «Самая длинная смена «Артека»: Пионеры писали родителям письма на арбузах». Комсомольская правда. 2014-06-19. Արխիվացված օրիգինալից 2019-07-21-ին. Վերցված է 2019-07-21-ին.
- ↑ Советская культурная дипломатия в условиях Холодной войны. 1945—1989: коллективная монография. — М.: Политическая энциклопедия, 2018. — С. 369—370.
- 1 2 3 4 5 6 7 Советская культурная дипломатия в условиях Холодной войны. 1945—1989: коллективная монография. — М.: Политическая энциклопедия, 2018. — С. 370.
- 1 2 3 4 Советская культурная дипломатия в условиях Холодной войны. 1945—1989: коллективная монография. — М.: Политическая энциклопедия, 2018. — С. 371.
- ↑ «Первую свою награду «Артек» получил 70 лет назад». artek.org (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-11-25-ին. Վերցված է 2021-11-25-ին.
- 1 2 3 «История «Артека»». artek.org. Արխիվացված օրիգինալից 2023-10-27-ին. Վերցված է 2023-10-27-ին.
- ↑ «О награждении Почётной грамотой Президиума Верховной Рады Автономной Республики Крым коллектива Международного детского центра «Артек»». Արխիվացված օրիգինալից 2022-12-28-ին. Վերցված է 2022-12-28-ին.
- ↑ «Новые решения Крымских властей». Արխիվացված օրիգինալից 2024-06-28-ին. Վերցված է 2024-06-28-ին.
- 1 2 «РИА «Новости». «Артек» впервые полностью прекратил работу». Արխիվացված օրիգինալից 2009-01-26-ին. Վերցված է 2009-01-23-ին.
- ↑ «МГК КПРФ. Московские школьники вышли митинговать против угрозы уничтожения «Артека»». Արխիվացված օրիգինալից 2016-04-16-ին. Վերցված է 2016-03-25-ին.
- ↑ «Молодые кыргызстанцы достойно представили страну в "Артеке"». Вечерний Бишкек. 2013-09-06. Արխիվացված օրիգինալից 2023-10-27-ին. Վերցված է 2023-10-27-ին.
- ↑ «Артек як дзеркало українського "мовного питання"». LB.ua. 2012-09-05. Արխիվացված օրիգինալից 2023-10-27-ին. Վերցված է 2023-10-27-ին.
- ↑ «Президент открыл в «Артеке» реконструированный стадион». www.kianews.com.ua (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-10-27-ին. Վերցված է 2023-10-27-ին.
- ↑ «О создании федерального государственного бюджетного учреждения «Международный детский центр „Артек"»». Արխիվացված օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2015-03-24-ին.
- ↑ «Концепция развития Международного детского центра «Артек»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-04-06-ին.
- ↑ «Концепция развития «Артека»». Արխիվացված է օրիգինալից 2016-04-06-ին.
- ↑ «Новые элементы педагогической системы для «Артека»». Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2015-03-24-ին.
- ↑ В Крыму после грандиозной реконструкции открылся легендарный «Артек» Արխիվացված 2015-05-28 Wayback Machine // НТВ.Ru
- ↑ «Ольга Голодец ознакомилась с подготовкой «Артека» к сезону». Пресс-центр Артека. 2015-02-27. Արխիվացված օրիգինալից 2017-02-26-ին. Վերցված է 2017-02-26-ին.
- ↑ «Утверждена программа развития "Артека" на 2015-2020 годы». РИА Новости. 2015-03-12. Արխիվացված օրիգինալից 2017-02-27-ին. Վերցված է 2017-02-26-ին.
- ↑ «Как получить путёвку в «Артек»». Արխիվացված օրիգինալից 2017-02-26-ին. Վերցված է 2017-02-26-ին.
- ↑ «Дорогой «Артек» Ротенберга, Пригожина и Куснировича». ko.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-01-18-ին. Վերցված է 2021-02-08-ին.
- ↑ «В Крыму бригада Нацгвардии взяла под охрану «Артек» и ядерный реактор». Արխիվացված օրիգինալից 2016-09-21-ին. Վերցված է 2016-09-20-ին.
- ↑ «Правительство утвердило программу развития Международного детского центра «Артек» до конца 2025 года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-12-06-ին. Վերցված է 2021-12-06-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 10 февраля 2025 года № 76 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ «МДЦ «Артек» / Новости». artek.org. Վերցված է 2025-12-11-ին.
- ↑ Федеральный портал «Российское образование» (2025-03-10). «Школьница из Ростовской области стала 350-тысячным артековцем с 2014 года».
- 1 2 «В "Артеке" рассказали о новом уникальном лагере "Солнечный"». Российская газета. 2021-09-27. Արխիվացված օրիգինալից 2023-04-05-ին. Վերցված է 2023-04-05-ին.
- 1 2 «Южный берег Крыма. Гурзуф. Фауна Артека.. Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru. Վերցված է 2025-12-31-ին.
- 1 2 «Азбука животных». project4226836.tilda.ws. Վերցված է 2025-12-31-ին.
- ↑ «Лагерь «Артек» и крымская живность — if you travel…» (ռուսերեն). 2013-12-23. Վերցված է 2025-12-31-ին.
- ↑ «Грабли первой любви (Артек)» Արխիվացված 2011-05-03 Wayback Machine — Театр-студия импровизации «Чёрный квадрат»
- ↑ «Денис Майданов. Новый альбом «Что оставит ветер»». Сайт Первого музыкального издательства. 2017-04-04. Արխիվացված է օրիգինալից 2019-05-17-ին. Վերցված է 2019-05-18-ին.
- ↑ «Великобритания ввела санкции против 13 россиян и центра "Артек" в Крыму. В списке главы Минпросвещения и Минкультуры». Настоящее Время (ռուսերեն). 2023-07-17. Արխիվացված օրիգինալից 2023-07-18-ին. Վերցված է 2023-07-18-ին.
- ↑ «Британия ввела санкции против пропагандиста Антона Красовского, министра просвещения РФ Сергея Кравцова и министра культуры Ольги Любимовой». The Insider (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-07-17-ին. Վերցված է 2023-07-18-ին.
- ↑ «Financial Sanctions Notice» (PDF). Office of Financial Sanctions Implementation. 2023-07-17. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023-07-18-ին. Վերցված է 2023-07-18-ին.
- ↑ Times, Русская служба The Moscow (2023-07-17). «Британия ввела санкции против «Артека» и двух российских министров». Русская служба The Moscow Times (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-07-18-ին. Վերցված է 2023-07-18-ին.
- ↑ «Минфин США ввел санкции против лагеря «Артек» и его директора». Крым.Реалии (ռուսերեն). 2023-08-24. Արխիվացված օրիգինալից 2023-08-24-ին. Վերցված է 2023-08-24-ին.
- ↑ «США ввели санкции против лагеря «Артек» и матери Кадырова». Русская служба The Moscow Times (ռուսերեն). 2023-08-24. Արխիվացված օրիգինալից 2023-08-24-ին. Վերցված է 2023-08-24-ին.
- ↑ «ЕС ввел санкции против Шамана и Полины Гагариной, фонда имени Ахмата Кадырова и "Совкомфлота"». Настоящее Время (ռուսերեն). 2024-06-24. Արխիվացված օրիգինալից 2024-06-24-ին. Վերցված է 2024-06-24-ին.
- ↑ «В санкционный список ЕС попали Шаман, Полина Гагарина, Арам Габрелянов, Иван Охлобыстин и лагерь «Артек»». The Insider (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024-06-24-ին. Վերցված է 2024-06-24-ին.
- ↑ «Council Decision (CFSP) 2024/1738». EUR-Lex (անգլերեն). 2024-06-24. Արխիվացված օրիգինալից 2024-06-24-ին. Վերցված է 2024-06-24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Артека
- «Суук-Су». Клуб артековских друзейԱրխիվացված 2010-01-30 Wayback Machine
- Twitt-лента: артековская хроника
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեկ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Կազմակերպություններ այբբենական կարգով
- 1925 կառուցումն ավարտված շենքեր և կառույցներ
- 1925 հիմնադրումներ ԽՍՀՄ-ում
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով պարգևատրված կազմակերպություններ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանով պարգևատրված կազմակերպություններ
- ԽՍՀՄ կազմակերպություններ
- Ղրիմի շենքեր և կառույցներ
- Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության բնակավայրեր
- Ուկրաինայի շենքեր և կառույցներ
