Արտա Դադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտա Դադե
ալբ․՝ Arta Dade
Arta Dade (Albania) - July 2016 (cropped).jpg
Դրոշ
Ալբանիայի արտաքին գործերի նախարար
12 սեպտեմբերի, 2001 - 31 հուլիսի, 2002
Նախորդող Պասկալ Միլյո
Հաջորդող Իլիր Մետա
 
Կուսակցություն՝ Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Տիրանայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և թարգմանիչ
Ծննդյան օր մարտի 15, 1953(1953-03-15) (69 տարեկան)
Ծննդավայր Տիրանա, Ալբանիա
Քաղաքացիություն Flag of Albania.svg Ալբանիա

Արտա Դադե (ալբ․՝ Arta Dade, մարտի 15, 1953(1953-03-15), Տիրանա, Ալբանիա), ալբանացի մանկավարժ և քաղաքական գործիչ։ Ալբանիայի սոցիալիստական կուսակցության անդամ[1]։ Ալբանիայի մշակույթի նախարար (1997-1998), արտաքին գործերի նախարար (2001-2002)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտա Դադեն ծնվել է 1953 թվականի մարտի 15-ին Տիրանայում։ 1972 թվականից մինչև 1975 թվականը սովորել է Տիրանայի համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի անգլերենի բաժնում։ Համալսարանն ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատել է Տիրանայում՝ օտար լեզուների խորացված ուսուցմամբ Asim Vokshi միջնակարգ դպրոցում։ 1985 թվականին Արտա Դադեն աշխատանքի է անցել Տիրանայի համալսարանում, որտեղ դասավանդել է օտար լեզուների ֆակուլտետի անգլերենի բաժնում մինչև 1997 թվականը[2]։ 1992 թվականին ավարտել է ուսումը ասպիրանտուրայում Մեծ Բրիտանիայում։

1991 թվականին Արտա Դադեն անդամակցել է Ալբանիայի սոցիալիստական կուսակցությանը, իսկ մեկ տարի անց ընտրվել կուսակցության խորհրդի անդամ։ Նշանակալի դեր է կատարել կուսակցությունում 1997 թվականին Ալբանիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ[3]։ 1998 թվականին Արտա Դադեն դարձել է Ալբանիայի սոցիալիստական կուսակցության քարտուղար միջազգային հարաբերությունների գծով (մի քանի անգամ վերընտրվել է այդ պաշտոնում)։

1997 թվականին Արտա Դադեն առաջին անգամ ստացել է Ալբանիայի Ազգային ժողովի պատգամավորի մանդատ (ներկայացրել է Ֆիերի մարզը)։ 2001 և 2005 թվականներին վերընտրվել է որպես պատգամավոր՝ Ազգային ժողովում մնալով մինչև 2009 թվականը։

1997-1998 թվականներին Արտա Դադեն եղել է Ալբանիայի մշակույթի, երիտասարդության ու սպորտի նախարարը, իսկ 2001-2002 թվականներին՝ Ալբանիայի արտաքին գործերի նախարար և վարչապետի տեղակալ։ Նա նաև եղել է Եվրախորհրդի պառլամենտական ասամբլեային մասնակցած ալբանական պատվիրակության փոխնախագահը։

2013 թվականին Արտա Դադեն եղել է Ալբանիայի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը[4][5]։ 2016 թվականից ԵԱՀԿ պառլամենտական ասամբլեայի Մոլդովայի հարցերով խմբի նախագահն է[6]։

Արտա Դադեն հեղինակել է մի շարք հոդվածներ քաղաքական ու սոցիալ-տնտեսական թեմաներով[2]։

Արտա Դադեն ամուսնալուծված է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «PACE Member File»։ Assembly.coe.int։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-11-ին։ Վերցված է 2016-11-18 
  2. 2,0 2,1 Arta Dade Archived 2017-04-06 at the Wayback Machine. // Partisë Socialiste të Shqipërisë
  3. Historical Dictionary of Albania
  4. «Albanian Parlament - Chairwoman of Foreign Policy Committee, Mrs. Arta Dade receives the Minister for Dialogue of the Republic of Kosovo, Mrs. Edita Tahiri and the delegation accompanying her»։ Parlament.al։ 2016-11-14։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-21-ին։ Վերցված է 2016-11-18 
  5. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-18-ին։ Վերցված է 2017-04-07 
  6. Эмиссар ОБСЕ — в парламенте

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alan Day: A political and economic dictionary of Eastern Europe. Routledge: 2002, s. 163. ISBN 9781857430639.
  • Robert Elsie: Historical Dictionary of Albania. Scarecrow Press: 2010, s. 96-97. ISBN 9780810861886.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]