Արտափրենես (Արտափրենեսի որդի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտափրենես
հուն․՝ Ἀρταφέρνης
Artaphernes fighting the Greeks at the Battle of Marathon in the Stoa Poikile (reconstitution).jpg
Արտափրենեսը Մարաթոնի դաշտում հույների դեմ կռվելիս, մ․թ․ա․ 490 թվական
Մ․թ․ա․ VI-V դարեր
ԾննդավայրԼիդիա
ՔաղաքացիությունԱքեմենյան պետություն Աքեմենյան պետություն
Կոչումզորավար և սատրապ
Մարտեր/
պատերազմներ
Պարսիկների առաջին ներխուժումը Հունաստան (Երետրիայի պաշարում, Մարաթոնի ճակատամարտ)
Պարսիկների՝ դեպի Հունաստան երկրորդ ներխուժման ժամանակ առաջնորդել է լիդիացիներին և մյուսիացիներին

Արտափրենես II (հուն․՝ Ἀρταφέρνης), Արտափրենեսի որդին, Դարեհ I Մեծի եղբորորդին և Աքեմենյան տերության հրամանատարներից մեկը։ Նա եղել է Լիդիայի սատրապը մ․թ․ա․ 492-մոտ 480 թվականներին։

Արտափրենես II-ը եղել է Լիդիայի և Հոնիայի սատրապը

Նա Դատիսի հետ միասին նշանակվել է Դարեհի կողմից կազմակեպված առաջին ներխուժմանը դեպի Հունաստան, որի նպատակն էր Աթենքի ու Երետրիայի պատժումը, քանի որ նրանք մասնակցություն էին ցուցաբերել Հոնիական ապստամբությանը։ Արտափրենեսը և Դատիսը պաշարում և ավերում են Երետրիան, սակայն մ․թ․ա․ 490 թվականին Մարաթոնի ճակատամարտում պարտություն են կրում աթենացիներից[1] [2]։

Տասը տարի անց Արտափրենեսը հիշատակվում է որպես լիդիացիների և մյուսիացիների առաջնորդ պարսիկների՝ դեպի Հունաստան կազմակերպած երկրորդ արշավանքի ժամանակ[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Persian Fire. Թոմ Հոլանդ 978-0-349-11717-1
  2. Հերոդոտոս, Պատմություն VI 94; VI 119; VII 8, 2; VII 10, 2; Pausanias I 32, 7
  3. Հերոդոտոս, Պատմություն VII 74; Aeschylus The Persians 21