Jump to content

Արտարժույթի փոխանակման կետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարգեյսայի (Սոմալիլենդ) արտարժույթի փողոցային շուկա

Արտարժույթի փոխանակման կետ կամ արտարժույթ փոխանակող, կազմակերպություն կամ անձ, որի գործունեությունն է մի երկրի մետաղադրամների կամ արժույթի փոխանակումը մեկ այլ երկրի արժույթով[1]։ Այս առևտուրը նախորդել է ժամանակակից բանկային գործին[2]։

17-րդ դարի կեսերին թղթադրամի ի հայտ գալը և 20-րդ դարում ժամանակակից բանկային գործի ու լողացող փոխարժեքների զարգացումը նպաստեցին արտարժույթի փոխանակման շուկայի ձևավորմանը։ Սա բանկերին և այլ մասնագիտացված ֆինանսական ընկերություններին, ինչպիսիք են արտարժույթի փոխանակման կետերը (ֆրանսերեն՝ bureaux de change) և նմանատիպ այլ ֆինանսական կառույցները, թույլ տվեց հեշտությամբ մեկ երկրի արժույթը փոխանակել մյուսով՝ միաժամանակ բարձրացնելով թափանցիկությունն ու վստահությունը։

Հիսուսը վտարում է արտարժույթ փոխանակողներին Հերովդեսի տաճարից

Հին ժամանակներում Երուսաղեմում, Իսրայելի տոների ժամանակ Երուսաղեմի տաճար այցելող ուխտավորները իրենց ունեցած ստանդարտ հունական և հռոմեական արժույթի մի մասը փոխանակում էին հրեական և տյուրոսյան դրամով, քանի որ վերջին երկուսն էին միայն ընդունվում որպես վճարման միջոց Սրբարանում[3][4]։ Այս Սրբարանի դրամով ուխտավորը գնում էր զոհաբերության համար նախատեսված կենդանի՝ սովորաբար աղավնի կամ գառ, որպեսզի պատրաստվեին հաջորդ օրերի արարողություններին։

Պիետրո դի Մինիատոյի «Արտարժույթ փոխանակողը», 1412 թ.

Միջնադարյան Եվրոպայում բազմաթիվ քաղաքներ ու բնակավայրեր թողարկում էին իրենց սեփական դրամները, որոնք հաճախ կրում էին տեղական իշխանի՝ բարոնի կամ եպիսկոպոսի պատկերը։ Երբ օտարերկրացիները, հատկապես շրջիկ վաճառականները, գալիս էին քաղաքներ տոնավաճառների, անհրաժեշտություն էր առաջանում փոխանակել իրենց օտարերկրյա դրամը տեղական արժույթով տեղի արտարժույթ փոխանակողների մոտ։ Վերջիններս գնահատում էին օտար դրամի տեսակը, մաշվածությունը և վավերականությունը, ընդունում էին այն որպես ավանդ և գրանցում դրա արժեքը տեղական արժույթով։ Այնուհետև վաճառականը կարող էր տեղական արժույթով հանել գումարը առևտուր իրականացնելու համար կամ, ավելի հավանական է, պահել այն ավանդային հաշվում. այս դեպքում արտարժույթ փոխանակողը հանդես էր գալիս որպես դրամական միջոցների հաշվարկային կենտրոն։

Մալավիական կվաչայի փոխարժեքների ցանկ։ Նկատեք, որ ինչպես երևում է առկա փոխարժեքների ցանկերից, ճանապարհորդական չեկերին սովորաբար տրվում է ավելի ցածր արժեք, քան կանխիկ թղթադրամներին։

Երբ արտարժույթ փոխանակողների գործունեության ծավալներն ու գործառույթներն ընդլայնվեցին, նրանք սկսեցին նաև վարկեր տրամադրել՝ վարկի տոկոսը ներառելով արտարժույթի փոխարժեքներում։ Ավելի ուշ Տաճարականների միաբանությունը նույն ծառայությունն էին մատուցում Սուրբ Երկիր ուխտագնացողներին՝ նրանց ուղևորությունների ժամանակ[5][6]։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիճամփորդն ունի Money & currency exchangeին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
  1. «money changer». Merriam-Webster. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.
  2. Raymond De Roover (2008). Money, Banking and Credit in Mediaeval Bruges - Italian Merchant Bankers, Lombards and Money Changers - A Study in the Origins of Banking. Read Books. էջ 464. ISBN 978-1-4437-2609-2.
  3. Sanders, E. P. The historical figure of Jesus. Penguin, 1993.
  4. Ehrman, Bart D. Jesus, Interrupted, HarperCollins, 2009. 0-06-117393-2
  5. Martin, Sean (2005). The Knights Templar: The History & Myths of the Legendary Military Order. p. 47, New York: Thunder's Mouth Press. 1-56025-645-1.
  6. Nicholson, Helen (2001). The Knights Templar: A New History. p. 4, Stroud: Sutton. 0-7509-2517-5.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտարժույթի փոխանակման կետ» հոդվածին։