Արտավազդ Պերպերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտավազդ Պերպերյան
Ի ծնեԱրտավազդ Շահանի Պերպերյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1923(1923-11-15)
ԾննդավայրՎառնա
Վախճանվել էհունիսի 10, 2002(2002-06-10) (78 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ
ՀայրՇահան Պերպերյան

Արտավազդ Շահանի Պերպերյան (նոյեմբերի 15, 1923(1923-11-15), Վառնա, Բուլղարիա - հունիսի 10, 2002(2002-06-10), Փարիզ, Ֆրանսիա), հայ նկարիչ, Շահան Պերպերյանի որդին[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտել է Օննիկ Ավետիսյանին, 1949 թվականին տեղափոխվել Փարիզ, հաճախել Գրան-Շոմիե ակադեմիա և Գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցը։ 1951 թվականի «Աշնան» սալոնում հանդես է եկել «Ցուցարարները» նկարով։ 1964 թվականին արժանացել է «Գեղարվեստի եվրոպական ակադեմիայի» մրցանակին։ Եղել է ֆրանսահայ մշակութային միության (ԺԱՖ), Ֆրանսահայ մշակութայի միության ղեկավարներից։ Փարիզում մասնակցել է «Հայ պոեզիայի անթոլոգիայի» (1973) հրատարակմանը։

Արտավազդ Պերպերյանի գեղանկարչական լեզուն ռեալիստական է, երփնագիրը հյութեղ, մուգ-կապտավուն գունապատկերներով։ Ստեղծել է բանվորական թաղամասեր, աշխատավոր մարդկանց, գյուղական անշուք բակեր, ինչպես նաև միայնությամբ ու թախիծով տոգորված դիմանկարներ, փարիզյան բնանկարներ («Հանգստացող բանվորը», «Երեխան խրճիթում», «Ածխահատը», «Նավակներ», Մեսրոպ Մաշտոցի, Մխիթար Հերացու, Մխիթար Գոշի դիմանկարները)։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Արտավազդ Պերպերյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-08-03 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 278 CC-BY-SA-icon-80x15.png