Արտավազդ Պապիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտավազդ Պապիկյան
Ի ծնեԱրտավազդ Սարգսի Պապիկյան
Ծնվել էնոյեմբերի 27, 1936 (82 տարեկան)
ԾննդավայրԼենինական
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Արտավազդ Սարգսի Պապիկյան (1936, նոյեմբերի 27, Լենինական), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1966 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Պապիկյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում[1]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապիկյանի ստեղծագործության թեմատիկ առանցքն աշխատավոր մարդու քնարական կերպարն է՝

  • «Բնանկար», 1963
  • «Մարտիկ», 1976
  • «Բանվորներ», 1978
  • «Նամակ», 1983
  • «Ծերենցի դիմանկարը», 1985
  • «Հարիսա», 1987

Հասարակական-քաղաքական կյանքի իրադարձությունները՝

  • «Սումգայիթ», 1988

1990-ական թվականներին ստեղծված դիմանկարներին, բնանկարներին, նատյուրմորտներին բնորոշ է նուրբ գունաշարը՝

  • «Նատյուրմորտ», 1990
  • «Աղջկա դիմանկար», 1993
  • «Ծաղիկներ», 1994
  • «Բնանկար», 1997
  • «Մարմաշեն», 1999
  • «Նատյուրմորտ», 2002

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007